Հուոշենշան հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուոշենշան հիվանդանոց
չինարեն՝ 火神山医院
Հիվանդանոցը շինարարության սկզբին
Աշխարհագրություն
ՏեղադրությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Ուհան
Անկողիններ1,000[1]
Պատմություն
Հիմնադրվածփետրվարի 3, 2020
Հղումներ
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found.

Հուոշենշան հիվանդանոց (չինարեն՝ 火神山医院, բառացի Կրակի աստծո լեռան հիվանդանոց), մասնագիտացված արագ օգնության դաշտային հիվանդանոց, որը կառուցվել է Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների համար։ Կառուցել են 2020 թվականի հունվարի 23-ից փետրվարի 2-ը՝ տասը օրվա ընթացքում[2][3]։

Հաստատությունը գտնվում է Չինաստանի Չիդիան շրջանի Չժիյին լճի մոտ, Ուհանի բանվորական առողջարանի հարևանությամբ, նախատեսվում է հիվանդանոցում մեկուսացնել և բուժել 2019 թվականին բռնկված նոր կորոնավիրուսով վարակվածներին[4]։ Հիվանդանոցը աշխատում է Ժողովրդական ազատագրական բանակի իրավասության և ղեկավարության ներքո[5]։ Նմանատիպ երկրորդ դաշտային հիվանդանոցը՝ Լեյշենշանի հիվանդանոցը բացել փետրվարի 8-ին[6]։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուոշեն» (火神; «Կրակի աստված») անվանվել է ի պատիվ Ժուրոնգի՝ չինական դիցաբանության և չին ժողովրդի ազգային կրոնի կարևոր անձնավորության, որը հայտնի է որպես Չու և Յան կայսր, մինչ դինաստիաների շրջանի չինացի տիրակալ։

«Հուո» անվանումը կապված է նաև կրակի (火) հետ։ Չինական ավանդական բժշկության մեջ թոքերը վերաբերում են մետաղական տարրին (金), ինչը բժշկում է թոքերը (肺): Քանի որ կրակը հաղթահարում է մետաղը (火 克), ապա անունը փոխանցում է այն հույսը, որ 2019 թվականին կորոնավիրուսով առաջացած շնչառական վարակը ի վերջո կվերացվի[7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսել է 2020 թվականի հունվարի 23-ի երեկոյան և ավարտվել է փետրվարի 3-ին[9]։ Նախապես աշխատել է ծանր շինարարական տեխնիկան՝ էքսկավատորներն ու բուլդոզերները, իսկ հետո սկսել են փռել բետոնը և ծածկույթը[10]։ Սկզբում շինուժը չի հերիքել, և ստիպված են եղել աշխատել երկու հերթափոխով՝ օրական 12 ժամ։ Բայց վերջում հավաքվել է 7000 շինարար և աշխատել են երեք հերթափոխով[11][12]։

Շինարարությունն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 2-ին[13]։ Նույն օրը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի օդային ուժերը սկսել են Ուհան տեղափոխել բժշկական տեխնիկան և հիվանդանոցի անձնակազմին[14]։ Նույն օրը փոխվարչապետ Սուն Չունլանը տեսչական ստուգում է կատարել հիվանդանոցում[15]։ 2020 թվականի փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10:00-ին հիվանդանոցը ընդունել է առաջին հիվանդին[1]։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոցը կառուցվել է Քսիաոտանգշան հիվանդանոցի օրինակով, որը SARS համաճարակին դիմակայելու համար կառուցվել էր վեց օրում Պեկինի արվարձաններում[16][17]։ Հուոշենշան հիվանդանոցը կառուցվել է Չժիյին լճի հարևանությամբ[18], տեղավորում է 1000 մահճակալ, բաղկացած է երկու հարկից և զբաղեցնում է շուրջ 60,000 մ² տարածք[1]։ Ունի 30 ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բժշկական սարքավորումների սենյակներ և կարանտինային հիվանդասենյակներ[19]։

Շինարարությունը արագ իրագործելու համար հիվանդանոցը կառուցվել է հավաքովի մոդուլներով[20]։ Մոդուլները հավաքվել են սյուների վրա, որ գետնից բարձր կանգնեն։ Յուրաքանչյուր միավոր մոտ 10 մ² է, որում երկու մահճակալ է տեղադրված։ Միկրոօրգանիզմների հիվանդանոցից դուրս գալը բացառելու համար հիվանդասենյակները հերմետիկ փակվում են[19]։ Հիվանդանոցն ունի նաև մասնագիտացված օդափոխման համակարգեր և երկկողմանի պահարաններ, որոնք յուրաքանչյուր հիվանդի սենյակը միջանցքին են կապում, ինչը հիվանդանոցի աշխատողներին հնարավորություն է տալիս մատակարարել սնունդը և դեղերը՝ առանց հիվանդասենյակ մուտք գործելու[1]։ Հիվանդանոցը տեսաձայնագրման համակարգով կապված է Պեկինի Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գլխավոր հիվանդանոցին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 McDONALD J. O. E.։ «Built in 10 days, China's virus hospital takes 1st patients»։ Journal Review։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին։ Վերցված է 2020-02-06 
  2. «Subdued New Year holiday as China battles virus»։ www.bbc.com։ 2020-01-24։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին։ Վերցված է 2020-01-24 
  3. 武汉火神山医院提前半天移交 雷神山医院2月5日交付 - 经济观察网 - 专业财经新闻网站։ www.eeo.com.cn։ Վերցված է 2020-02-02 
  4. 蔡甸临时医院现场:24小时不间断施工 10日内建成武汉“小汤山”։ 2020-01-24 
  5. Changjiang Daily (2020-01-26)։ «Archived copy» 雷神山医院2月5日投用,火神山医院2月2日整体移交军方։ The Paper։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին։ Վերցված է 2020-01-27 
  6. «The Chinese Government Makes Unprecedented Efforts to Fight Against the Novel Coronavirus»։ finance.yahoo.com։ 2020-01-27։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-26-ին։ Վերցված է 2020-01-29 
  7. Yang Baobao (հունվարի 27, 2020)։ 田兆元:“雷神山”“火神山”两所医院的命名来自中国传统։ The Paper (չինարեն)։ Վերցված է հունվարի 28, 2020 
  8. Liu Yuxin, ed. (հունվարի 26, 2020)։ «Archived copy» 独家揭秘:"火神山"、"雷神山"名字怎么来的?։ 163.com (չինարեն)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 26, 2020-ին։ Վերցված է հունվարի 28, 2020 
  9. 武汉版“小汤山”医院突击开建 :“我们争取6天完工”։ www.yicai.com։ Վերցված է 2020-01-25 
  10. «How China Can Build a Coronavirus Hospital in 10 Days»։ The Wall Street Journal։ հունվարի 30, 2020։ Վերցված է փետրվարի 3, 2020 
  11. https://news.cgtn.com/news/2020-01-29/All-eyes-in-Wuhan-fast-construction-of-hospitals-on-livestream-NDYVIlFj0I/index.html
  12. 12,0 12,1 «Coronavirus hospital with 1,000 beds opens after just 10 days»։ փետրվարի 3, 2020 
  13. Bostock Bill (փետրվարի 2, 2020)։ «China just completed work on the emergency hospital it set up to tackle the Wuhan coronavirus, and it took just 9 days to do it»։ Business Insider Malaysia։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-11-ին։ Վերցված է փետրվարի 3, 2020 
  14. Wu Wendy (փետրվարի 2, 2020)։ «Coronavirus hospital set to open in Wuhan with 1,400 military medical staff»։ South China Morning Post։ Վերցված է փետրվարի 2, 2020 
  15. «Chinese vice premier inspects Wuhan's Huoshenshan Hospital»։ CGTN։ փետրվարի 2, 2020։ Վերցված է փետրվարի 3, 2020 
  16. «Xiaotangshan Hospital -- Noah's Ark»։ China Through a Lens։ 2003-09-17։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին։ Վերցված է 2020-01-26 
  17. «Wuhan to follow Beijing's SARS treatment model in new coronavirus control»։ 2020-01-24։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին։ Վերցված է 2020-01-24 
  18. «China's first 'instant' coronavirus hospital accepting patients, second facility days from opening»։ RT International 
  19. 19,0 19,1 Umlauf Jessica Wang, Ellie Zhu and Taylor (հունվարի 30, 2020)։ «How China Can Build a Coronavirus Hospital in 10 Days»։ Վերցված է փետրվարի 2, 2020 – via www.wsj.com 
  20. Quito Anne։ «How China can build a hospital for coronavirus patients in a week»։ Quartz