Հուշարձան արևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Հուշարձան արևին[1] (խորվաթերեն՝ Pozdrav Suncu. բառացի թարգմանած՝ «Արևի ողջույն» կամ «Ողջույն արևին»), ճարտարապետական գեղարվեստական ինստալյացիա Խորվաթիայի Զադար քաղաքում՝ հին քաղաքամասի հյուսիսարևմտյան մասում, Զադարի նավահանգստի մերձակայքում՝ «Ծովային երգեհոն» հուշարձանի անմիջական հարևանությամբ։ Արվեստի այս գործը, որի հեղինակը Նիկոլա Բաշիչն է, ստեղծման օրվանից՝ 2008 թվականի մայիսի 20-ից դարձել է Զադարի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը[2]։

Հուշարձանը՝ Զադարի թերակղզու արևմտյան ծայրին

Բաղկացած է ապակե բազմաշերտ երեք հարյուր թերթերից, որոնք տեղադրված են նավահանգիստ տանող սալարկված ճանապարհի հարևան հարթության վրա։ Ապակե այդ թերթերում տեղադրված են արևային պանելներ, որոնք ցերեկվա ընթացքում կլանում են արևի լույսն ու ջերմությունը, փոխակերպում էներգիայի և մութն ընկնելուն պես այն վերափոխում են լույսի[3], ավելի ճշգրիտ՝ լուսային շոուի[4][5][6]։ Ամբողջ համակարգը տարեկան արտադրում է 46.500 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որով միաժամանակ ապահովվում է Զադարի ծովեզերքի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակության մոտավորապես 50 տոկոսը[6]։

Հուշարձանը գիշերով

Ինստալյացիան իրենից ներկայացնում է արեգակնային համակարգը։ Կենտրոնում գտնվող 22 մետր տրամագծով շրջանը խորհրդանշում է Արևը։ Դրա քրոմապատ շրջանակի վրա նշված են այն սրբերի անունները, ում նվիրված սրբավայրեր կան (կամ մի ժամանակ եղել են) Զադարի թերակղզում։ Համամասնական չափերով պատրաստվել են մոլորակների խորհրդանիշերը։

Ըստ հաշվարկների՝ լուսային շոուն տևելու է 50 տարի՝ սկսած 2008 թվականից[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. webbref |url=https://www.expressen.se/allt-om-resor/resmal/europa/zadar--en-gammal-stad-med-sallsamma-sevardheter |titel=Zadar – en gammal stad med sällsamma sevärdheter |hämtdatum=8 maj 2021 |verk=Allt om resor |utgivare=AB Kvällstidningen Expressen
  2. webbref |url=https://zadar.travel/attractions/attractions/greeting-to-the-sun |titel=The Greeting to the Sun |hämtdatum=8 maj 2021|verk=Zadar.travel |utgivare=Zadars turistförening |språk=engelska
  3. webbref |url=https://www.lonelyplanet.com/croatia/dalmatia/zadar/attractions/sun-salutation/a/poi-sig/1266717/358791 |titel=Sun Salutation |hämtdatum=8 maj 2021 |verk=Lonelyplanet.com |utgivare=Lonely Planet Publications |språk=engelska
  4. «Turistička zajednica Grada Zadra - Vodič - Atrakcije - Pozdrav Suncu».
  5. «Zadarski pozdrav suncu».
  6. 6,0 6,1 «INSTALACIJA "POZDRAV SUNCU"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  7. «Astronomski podaci na instalaciji Pozdrav Suncu - Zadarski list». 2009 թ․ հոկտեմբերի 22.