Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին
| Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Համայնք | Շենգավիթ |
| Գտնվում է | Կոմիտասի անվան զբոսայգում |
| Քանդակագործ(ներ) | Գևորգ Գևորգյան |
| Շինարարության ավարտ | 2011, հոկտեմբերի 6 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին, գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում՝ Կոմիտասի անվան զբոսայգում, տեղադրվել է 2011 թ.-ին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ներկայացնում է հայ կնոջ կերպարը, որն իր թևերի մեջ է համախմբում հայրենիքի և սփյուռքի հայերին, որոնք ներկայացված են կռունկների տեսքով և իրենց շրջանաձև թռիչքով պատկերում են հայ ժողովրդի միասնությունն ու մեկ ամբողջություն լինելու իրողությունը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերի 6-ին, որին ներկա են եղել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության անդամներ Շաքե Պասմաճյանը, Մայդա Մելքոնյանը, պաշտոնյաներ, տեղի և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի՝ արտերկրից ժամանած անդամներ[2]։
Հուշարձանը տեղադրվել է ամուսիներ Ջորջ և Շաքե Պասմաճյանների հովանավորությամբ։