Հուշարար-Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարար-Միություն
Տեսակհանդես
ԼեզուՀայերեն, Անգլերեն
ՀրատարակիչՀԲԸՄ կենտրոնական վարչություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Հուշարար-Միություն (արևմտահայերեն՝ Յուշարար-Միութիւն), տեղեկատու ամսաթերթ։ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1961 թվականից, Նյու Յորքում։ Ստեղծվել է «Միություն» և «Հուշարար» պարբերականների միավորումով։ Խմբագիր՝ Ա. Փոլատյան (1961-1990 թթ.), 1990 թվականից՝ խմբագրական խորհուրդ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուշարար միություն»-ը (ինչպես ժամանակին «Միությունը» և «Հուշարարը») աջակցում էր ՀԲԸՄ-ի գործունեությանը, լուսաբանում միության և նրա մասնաճյուղերի ձեռնարկումները։ Հրատարակում է ՀԲԸՄ-ի ընդհանուր ժողովների արձանագրություններ, ելույթներ, հանգանակությունների ցուցակներ, սփյուռքահայ մշակութային կյանքի մասին տեղեկություններ, հայկական կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ նյութեր և այլն։ Տպագրվել է Ա. Չոպանյանի, Պ. Նուպարի, Ֆ. Նանսենի, Ս. Գարակյոզյանի, Ա. Մանուկյանի և այլոց նամակները, գրագրություններ Սովետական Հայաստանի զանազան հաստատությունների հետ, թղթակցություններ հայրենիքից։ Կարևոր տեղ է հատկացրել 1946—1948 թվականների հայրենադարձությանը, արձագանքել ետպատերազմյան տարիներին սփյուռքահայությանը հուզող իրադարձություններին։ «Հուշարար միություն»-ում աշխատակցել են Բ. Նուրիկյանը, Մ. Թիրյաքյանը, Հ. Անտոնյանը, Ա. Նազարը, Ա. Մանվելյանը, Լ. Զ. Սյուրմելյանը, Զ. Գալեմքյարյանը, Ա. Պետիկյանը, Ավետիս Քեյը, Պետրոս Կյոլճիկը, Գ. Սարաֆյանը, Շահան Նաթալին, Դ. Միրագենցը, Ա. Թերզիպաշյանը, Լ. Կերտանը և ուրիշներ։ Տպագրել է նաև Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի, Ավետիք Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի և այլոց ստեղծագործություններ։ «Հուշարար»-ը 1927 թվականից ունեցել է անգլերեն էջ, 1947 թվականից՝ «Hoosharar» բաժին, որը 1952 թվականից լույս է տեսնում որպես առանձին պարբերական (խմբագիրներ՛ Մ. Հովսեփյան, Ա. Գույումճյան, Վ. էքսերճյան, Ս. Թովմասյան, Ռ. Սարյան, Պ. Նորհատք)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 679