Հուշարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հուշարար, թատերական, գրական-գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ, ալմանախ (1912 թվականից՝ 4 գիրք)։ Լույս է տեսել 1907—1913 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Վրույր։ Լուսաբանել է թատերական կյանքի նորությունները, բարձրացրել թատրոնի վերակառուցման ու դեմոկրատացման, խաղացանկի ընտրության, ռեժիսուրայի կատարելագործման, բեմական խոսքի կուլտուրայի ու թարգմանությունների մակարդակի բարելավման և այլ հարցեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր են Գ. Չմշկյանի, Ա. Սանդինյանի, է. Տեր-Գրիգորյանի և ուրիշների հուշագրությունները հայ թատրոնի պատմության վերաբերյալ, հայ, ռուս, վրացի և այլ ազգերի նշանավոր դերասաններին ու թատերական գործիչներին նվիրված նյութերը։ Անդրադարձել է նաև ճարտարապետությանը, գեղանկարչությանը, երաժշտությանը և արվեստի մյուս բնագավառներին (Թ. Թորամանյանի ուսումնասիրությունները ազգային ճարտարապետության վերաբերյալ, Ա. Մայիլյանի, Գ. Լևոնյանի և այլոց հոդվածները)։ Ունեցել է հարուստ գրական գեղարվեստական բաժին, հավելվածի ձևով հրատարակել պիեսներ, վոդևիլներ։ Աշխատակցել են Լեոն, Սիրանույշը, Գ. Բաշինջաղյանը, Հ. Սիրունին, Օ. Սևումյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 679 CC-BY-SA-icon-80x15.png