Հունուտ (Սպերի գավառակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հունուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Հունուտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՍպերի գավառակ
Այլ անվանումներԽունուտ, Հունոտ, Հունուտագարակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հունուտ (Սպերի գավառակ) (Աշխարհ)##
Հունուտ (Սպերի գավառակ) (Աշխարհ)

Հունուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի ափին, Խոտորջուրի սահմանի մոտ, Սպեր քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ հայ և թուրք բնակիչ։ 1830 թվականին հայերը գաղթել են Ախալցխա, բայց հետագայում այստեղ վերստին բավական թվով հայեր են վերահաստատվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 1986 թվականի դրությամբ այստեղ պահպանվում էին հայկական հնություններ, իսկ թուրք բնակչության լեզվի ու սովորությունների մեջ կան հայոց լեզվի և հայկական սովորույթների տարրեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 40 տուն հայ և 300 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունուտն ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 15-20 աշակերտ։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունուտում է ծնվել եկեղեցական-հասարական գործիչ Կարապետ Բագրատունին (Կարապետ արքեպիսկոպոս, ծնվ. 1779 թ.)[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 679