Հունոտի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունոտի կամուրջ
Երկիր Ադրբեջան
ՏեղանքԱրցախ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան
Տեսակկամուրջ
Նյութգետաքար, կրաքար, շաղախ
Հատում էԿարկառ գետ
Երկարություն5.87 մ
Լայնություն4.05 մ
Բարձրություն8.10
Քարտեզ
Քարտեզ
Հունոտի կամուրջ

Հունոտի կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշի քաղաքից 1 կմ հյուսիս - արևելք Հոնուտ գյուղատեղիի արևելյան եզրով հոսող Կարկառ գետի վրա։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1720 թվականին կառուցվեց Հունոտի քարե կամարաձև կամուրջը, որը մինչ այժմ ծառայում է որպես գետն անցնելու լավ հարմարություն[1]։ Բացի թաղակիր կամարի անկյունաքարերից, որոնք սրբատաշ են, կամրջի մնացած հատվածները շարված են գետաքարով, կրաքարով և կրաշաղախով։ Կամրջի թռիչքի երկարությունը 5.87 մ է, անցուղու լայնությունը՝ 4.05 մ, բարձրությունը ջրի մակարդակից 8.10 մ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ N 39°45՛40.45՛՛, E 46°45՛56.78՛՛:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Guidebook Artsakh”, Ministry of Economy of NKR, Stepanakert, 2016

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009