Հունիսերեքյան պետական հեղաշրջում (1907)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |

Հունիսերեքյան պետական հեղաշրջում, ցարիզմի քաղաքական գործողություն, որն արտահայտվեց 2-րդ պետական դումայի ցրումով և, ի խախտումն 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստի (Մանիֆեստ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի) ու 1906 թվականի հիմնական ընտրական օրենքի, 1907 թվականի հունիսի 3-ին նոր ընտրական օրենքի ընդունումով (առանց Դումայի և Պետական խորհրդի վավերացման)։
Մինիստրների խորհրդի պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինիստրների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինի գիտությամբ պահնորդական բաժանմունքը Պետական դումայի ս-դ. ֆրակցիային մեղադրեց հակապետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ցարական կառավարությունը պահանջեց դատի տալ Դումայի ս-դ. 55 պատգամավորների և հունիսի 3-ի լույս գիշերը, չսպասելով դումայական քննիչ հանձնաժողովի որոշմանը, ձերբակալեց նրանց։ Նույն օրը հայտարարվեց Դուման ցրելու և ընտրական կարգը փոփոխելու մասին։ Նոր օրենքով գյուղացիական ընտրողների թիվը կրճատվեց 44-ից 22%-ի, բանվորներինը՝ 4-ից—2%-ի։ Ազգային շատ ծայրամասեր ընդհանրապես զրկվեցին ներկայացուցչությունից (Կովկասին 29-ի փոխարեն տրվում էր 10, Լեհական թագավորությանը՝ 37-ի փոխարեն 14 տեղ)։ Մեծ մասը (65%) տրվեց կալվածատերերին և խոշոր բուրժուազիային (աջ օկտյաբրիստներ, օկտյաբրիստ-կադետներ)։
Արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունիսերեքյան պետական հեղաշրջումով նշանավորվեցին 1905—1907 թվականների հեղափոխության պարտությունը Ռուսաստանում (Ռուսական հեղափոխություն 1905—1907 թվականներ), սկսվեց ստոլիպինյան ռեակցիայի ժամանակաշրջանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 678)։ ![]() |