Հունիոր Արիաս
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1993[1] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
| Հասակ | 170 սանտիմետր | ||
| Քաշ | 64 kg | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Հունիոր Գաբրիել Արիաս Կասերես (իսպ.՝ Junior Gabriel Arias Cáceres, մայիսի 17, 1993[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Պելիստինո» ակումբի հարձակվող:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիասը «Լիվերպուլ» ակումբի պաշտպանն է: 2013 թվականի մայիսի 4-ին «Խուվենդուտ Լաս-Պեդրասի» դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Հունիորը վարձավճարով տեղափոխվել է «Էլ Տանկե Սիսլեյ»։ Փետրվարի 2-ին մայրաքաղաքային «Ֆենիքսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[3]։ Մեկ շաբաթ անց «Խուվենդուտ Լաս-Պեդրեասի» դեմ խաղում խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում։ Վարձակալության ավարտից հետո Հունիորը վերադարձել է «Լիվերպուլ», որն այդ ժամանակ դուրս էր մնացել Սեգունդայից։ Հիմնական ֆուտբոլիստների հեռանալուց հետո Արիասը տեղ է ստացել հիմնական կազմում։ Սեպտեմբերի 13-ին «Տորկոյի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով առաջին գոլը հարազատ թիմում[4]։ Նոյոմբերի 1-ին «Պլասա Կոլոնիայի» դեմ խաղում Հունիորը 5 անգամ գրավել է մրցակցի դարպասը[5]։ Մրցաշրջանի արդյունքներով Արիասը «Լիվերպուլին» օգնել է Սեգունդայում գրավել առաջին տեղը և վերադառնալ «Էլիտա», իսկ ինքը 17 գնդակով երկրորդն էր դիվիզիոնի լավագույն ռմբարկուների ցուցակում։ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին «Սերոյի» դեմ խաղում բարձրագույն դիվիզիոնում հարազատ ակումբի կազմում խփել է առաջին գոլը[6]։
2015-2016 թվականների մրցաշրջանի արդյունքներով Արիասը Գաստոն Ռոդրիգեսի հետ կիսել է Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը։ Երկու ֆուտբոլիստներն էլ Պրիմերիայում խփել են 19-ական գնդակ[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Հունիորը դարձել է Կանադայի Պանաամերիկյան խաղերի հաղթող։ Մրցաշրջանում մասնակցել է Տրինիդադի[8], Տոբակոյի[9], Պարագվայի[10], երկու անգամ էլ Մեքսիկայի[11] հավաքականների դեմ խաղերին։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
«Լիվերպուլ»( Մոնտեվիդեո)
- Սեգունդա 2015-2016՝ ոսկի
- Ուրուգվայի առաջնության 2015-2016 թվականների լավագույն ռմբարկու
Միջազգային
Ուրուգվայի ֆուտբոլի օլիմպիական հավաքական (մինչև 22)
Պանամերիկյան խաղեր 2015՝ ոսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ливерпуль Мотевидео VS. Хувентуд Лас-Пьедрас 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Хувентуд Лас-Пьедрас VS. Эль Танке Сислей 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Торке VS. Ливерпуль Мотевидео 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ливерпуль Мотевидео VS. Пласа Колония 7:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ливерпуль Мотевидео VS. Серро 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Wanderers: Cepellini y Jonathan Rodríguez finalizan contratos» (իսպաներեն). tenfield.com.uy. 2016 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Уругвай (до 22) VS. Парагвай (до 22) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Тринидад и Тобаго (до 22) VS. Уругвай (до 22) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Уругвай (до 22) VS. Мексика (до 22) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||