Հունդերտվասերի զուգարաններ
| Մասն է | Te Hononga Hundertwasser Park | |
|---|---|---|
| Ստեղծում | 1999 | |
| Երկիր | Նոր Զելանդիա | |
| Վարչատարածքային միավոր | • Նորթլենդ • Far North District | |
| Վայր | Kawakawa | |
| Կոորդինատներ | 35°22′48″S 174°4′1″E | |
| Ճարտարապետ | Ֆրիդենսրայխ Հունդերտվասեր | |
| Ժառանգության կարգավիճակ | Heritage New Zealand Category 1 historic place listing | |

Հունդերտվասերի զուգարաններ (անգլ.՝ Hundertwasser Toilets), հանրային զուգարաններ, որոնք գտնվում են Նոր Զելանդիայի հյուսիսային Կավակավա քաղաքի գլխավոր՝ Ջիլիս փողոցի 60 (60 Gillies Street) հասցեում։ Կառույցի շինարարությունն ավարտվել է 1999 թվականին և անվանակոչվել կառույցը մտահղացած ու նախագծած ճարտարապետ և տեսողական արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի պատվին։ Այն աշխարհի սակավաթիվ զուգարաններից է, որը դիտարկվում է և՛ որպես արվեստի միջազգային գործ[1], և՛ որպես առանձին զբոսաշրջային տեսարժան վայր[2]:
Բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգարանը նախագծել է ավստրիացի և նորզելանդացի ճգնավոր արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը, որը 1975 թվականից մինչև իր մահը՝ 2000 թվականը (71 տարեկան հասակում), ապրել է Կավակավայի մերձակայքում[3]: Այս դեկորատիվ զուգարանը Հարավային կիսագնդում Հունդերտվասերի նախագծած միակ աշխատանքն է, ինչպես նաև արվեստագետի կենդանության օրոք արված վերջին նախագիծը[4]: Ոճը տիպիկ հունդերտվասերյան է՝ ալիքաձև գծերով, անկանոն կերամիկական սալիկներով, ներկառուցված փոքր քանդակներով, գունավոր ապակիներով և ճարտարապետության մեջ ներառված կենդանի ծառով։
Կառույցում ամենուր օգտագործվել են վերամշակված նյութեր, այդ թվում՝ համայնքի կողմից օգտագործված ապակե շշերը և Նոր Զելանդիայի բանկի նախկին մասնաճյուղի աղյուսները[5][6]: Հունդերտվասերը խնդրել է, որ շինարարության նպատակով հեռացված ցանկացած բուսականություն վերատնկվի շենքի կանաչ տանիքին[7]: Զուգարանը բացվել է 1999 թվականին։ Գործառութային առումով այն չի տարբերվում սովորական այլ հանրային զուգարաններից։ Գոյություն ունեն տղամարդկանց և կանանց առանձին հատվածներ, սակայն ավելի հետաքրքրասեր այցելուները երբեմն դիտում են երկու կողմերն էլ՝ նախապես համապատասխան զգուշացում տալուց հետո[8]:
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունդերտվասերի զուգարանները համարվում են Կավակավայի գլխավոր տեսարժան վայրը[9] և Նոր Զելանդիայի ամենաշատ լուսանկարվող զուգարանը[10]: Զուգարանները տեսնելու համար ավտոբուսներով ժամանող զբոսաշրջիկների թիվն զգալիորեն գերազանցում է այն մարդկանց թվին, որոնք այցելում են պարզապես դրանից օգտվելու նպատակով[11]:
2020 թվականի հոկտեմբերին վարչապետ Ջասինդա Արդերնը բացել է «Տե Հոնոնգա» Հունդերտվասերի հիշատակի զբոսայգին։ Համալիրը նախագծվել է Հունդերտվասերի և տեղի մաորիների ժառանգությունը մեծարելու համար. այն ներառում է գրադարան, այցելուների տեղեկատվական կենտրոն, սրճարան, ազատ վրանային ճամբարի տարածքներ և այլ հարմարություններ[12][13][14]: Այն ծրագրել և կառուցել է համայնքային հիմնադրամը՝ Նոմա Շեփերդի ղեկավարությամբ. վերջինս համայնքի առաջնորդ է եղել, որը նախկինում աշխատել է որպես Հունդերտվասերի ֆերմայի կառավարիչ[15]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանանց զուգարանի հետնամասը
- Կանանց զուգարանի միջանցքը
- Կանանց խցիկի մուտքը
- Խցիկի ներսը. ոչ կանոնավոր և շատ գունավոր կերամիկական սալիկներ պատերին և հատակին
- Հասարակական զուգարանների տեսքը փողոցի եզրաքարից (2023)։ Հունդերտվասերի կորուի դրոշը ծածանվում է շենքի վերևում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kisch, Conrad (2009). Destination. New Zealand. Gyldendal Uddannelse. էջ 56. ISBN 978-87-02-07584-7.
- ↑ House of Commons Communities; Local Government Committee (31 October 2008). The Provision of Public Toilets: Twelfth Report of Session 2007–08; Report, Together with Formal Minutes, Oral and Written Evidence. The Stationery Office. էջ 55. ISBN 9780215523877.
- ↑ Harper, Laura; Mudd, Tony; Whitfield, Paul (2002). New Zealand. Rough Guides. էջ 193. ISBN 9781858288963.
- ↑ Travel New Zealand: Illustrated Guide, Phrasebook and Maps. Includes North Island, South Island, Wellington, Auckland, Rotorua, Hamilton and More. MobileReference. 2011. ISBN 9781611980738.
- ↑ «Hundertwasser Toilets». Վերցված է 1 April 2013-ին.
- ↑ Trill, Joan (2010). Down Under – Over Easy: How I Couch Surfed My Way to a Less Expensive Holiday. FriesenPress. էջ 20. ISBN 9781770672444.
- ↑ Guile, Melanie (1 February 2004). Culture in New Zealand. Heinemann-Raintree Library. էջ 29. «hundertwasser AND new zealand AND toilet.»
- ↑ The Rough Guide to New Zealand. Penguin Publishing. 3 September 2012. ISBN 9781409360438.
- ↑ Rewi, Adrienne (21 February 2012). Frommer's New Zealand Day by Day. John Wiley & Sons. էջ 99. ISBN 9780470894576.
- ↑ Rawlings-Way, Charles (15 September 2010). New Zealand. Lonely Planet. էջ 163. ISBN 9781742203645.
- ↑ House of Commons: Communities and Local Government Committee (31 October 2008). The Provision of Public Toilets: Twelfth Report of Session 2007–08; Report, Together with Formal Minutes, Oral and Written Evidence. The Stationery Office. էջ Ev 55. ISBN 9780215523877.
- ↑ Hannah, Zoe (11 January 2021). «Te Hononga: Kawakawa's new Hundertwasser-inspired hub is a freedom camper's dream». Stuff (website)|Stuff (անգլերեն). Վերցված է 8 January 2024-ին.
- ↑ «Kawakawa welcomes government funding». The Northern Advocate. 8 March 2018. էջ A16. ProQuest|2011268188. Վերցված է 8 January 2024-ին.
- ↑ «Local firm wins park design job». The Northern Advocate. 12 January 2017. էջ A4. ProQuest|1857366839. Վերցված է 8 January 2024-ին.
- ↑ de Graaf, Peter (4 March 2013). «Hundertwasser park gets under way». The Northern Advocate. էջ A3. ProQuest|1314227218. Վերցված է 3 January 2024-ին.