Jump to content

Հունգարիայի քաղաքացիական պատերազմ (1527–1538)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի քաղաքացիական պատերազմ (1527–1538)
Քաղաքացիական պատերազմ Խմբագրել Wikidata
Մասն էՕսմանյան պատերազմները Եվրոպայում
 • Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ Խմբագրել Wikidata
ՎայրՀունգարիա Խմբագրել Wikidata
Թվական1527 Խմբագրել Wikidata

Հունգարիայի քաղաքացիական պատերազմ (1527–1538) (հունգ.՝ Magyar Belháború), Հունգարիայի թագի համար պայքար, որն ընթացել է Ֆերդինանդ I-ի և Յանոշ Զապոլիայի միջև[1]։

Յագելոնյան ժառանգության համար պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհեմիայի և Հունգարիայի անզավակ թագավոր Լյուդովիկոս II-ի մահը Մոհաչի ճակատամարտի ժամանակ բարձրացրել է նրա հսկայական կալվածքների ժառանգության հարցը՝ թուրքական շարունակական ագրեսիայի պայմաններում։ Բոհեմիայում 1526 թվականի հոկտեմբերի 1-ին Դիետի կողմից նշանակված 24 ընտրողներ (յուրաքանչյուր դասից 8-ական) հոկտեմբերի 24-ին Հաբսբուրգի Ֆերդինանդին ընտրել են թագավոր։ Նրա մրցակիցներն են եղել Լեհաստանի Սիգիզմունդ I-ը և բավարացի դուքսեր Վիլհելմը և Լյուդվիգը։ 1527 թվականի փետրվարին Ավստրիայի էրցհերցոգը ժամանել է Պրահա և փետրվարի 24-ին թագադրվել է Պրահայի ամրոցում, որից հետո նրան ճանաչել են Մորավիան և Սիլեզիան[2][3]:

Հունգարիայում իրավիճակն այդ ժամանակ շատ բարդ է եղել։ Թագուհի Մարիան՝ Լյուդովիկոս թագավորի այրին փախել է Բուդայից դեպի Պոզսոն իր արքունիքի հետ և հանձնարարել Նադոր Իշտվան Բատորիին Կոմարոմ քաղաքում ժողով կազմակերպել։ Սակայն հունգարացի ազնվականների մեծ մասը՝ սուլթան Սուլեյման I-ի թույլտվությամբ՝ 1526 թվականի նոյեմբերի 10-ին Սեկեշֆեհերվարում թագավոր է ընտրել Տրանսիլվանիայի կառավարիչ Յանոշ Զապոլյային։ Նա գլխավորել է հունգարական «ազգային» կուսակցությունը, որը դեմ է եղել գահի օտարերկրացիների ձեռքն անցնելուն։ Այս կուսակցությունը 1505 թվականին Դիետայում օրենք է ընդունել, որը արգելել է օտարների կողմից գահի ժառանգումը։ Իսկ դեկտեմբերի 17-ին Հաբսբուրգների կողմնակից մի խումբ ազնվականներ Պոզսոնում Ֆերդինանդին հռչակել են թագավոր՝ հիմնվելով 1515 թվականի Վիեննայի պայմանագրի վրա, որը նախատեսել է, որ Հաբսբուրգները կարող են ժառանգել հունգարական գահը Յագելոնյան տոհմի կործանման դեպքում։

Խորվաթիայում նույնպես պայքար է սկսվել Ֆերդինանդի (Հաբսբուրգների) և Յանոշ Զապոլյայի կողմնակիցների միջև։ Զապոլյային աջակցել է խոշոր ազնվական Կրստո Ֆրանկոպանը։ Ցետինյեում կայացած ժողովում խորվաթական ազնվականները թագավոր են ընտրել Ֆերդինանդին, քանի որ նա խոստացել է պաշտպանել նրանց թուրքերից և պահպանել նրանց ազատությունները։ Մյուս կողմից Սլավոնիայի ժողովում թագավոր է ընտրվել Յանոշ Զապոլյան, որը Ֆրանկոպանին նշանակել է Խորվաթիայի կառավարիչ (պան)։

Բանակցություններ Օլոմոուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի թագավոր Սիգիզմունդը, որը պարտվել է Բոհեմիայի թագավոր դառնալու փորձում և մտահոգված է եղել Հաբսբուրգների ազդեցության աճով իր սահմանների մոտ՝ փորձել է հաշտություն հաստատել Զապոլյայի և Ֆերդինանդի միջև։ Դրա համար նա Օլոմոուցում կոնգրես է կազմակերպել։ Ֆերդինանդը առաջարկել է Զապոլյային Բոսնիայի թագավորի տիտղոս և աշխատավարձ, իսկ Զապոլյան առաջարկել է, որ եթե Հաբսբուրգները հրաժարվեն հունգարական գահից՝ ինքը պատրաստ է նրանց տալ Մորավիան, Սիլեզիան և Լուսատիան։ Սակայն կողմերը չեն համաձայնել և բանակցությունները տապալվել են։

Պատերազմի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդի պայքարը Հունգարիայում իշխանության համար սկսվել է 1527 թվականի հուլիսի 31-ին։ Նա ներխուժել է Հունգարիա Պոզոնիի շրջան չեխ և գերմանացի վարձկանների զորքերով[4]՝ Բրանդենբուրգ-Անսբախի Կազիմիրի, Նիկլաս ֆոն Զալմի և կոմս Մանսֆելդի հրամանատարությամբ։ Արևմտյան Վերին Հունգարիայի մեծ մասը նրա կողմնակիցների ձեռքում էր։ Արևմտյան Հունգարիայի ազնվակաների աջակցությամբ նա արագորեն գրավեցլ է Գյորը, Տատան, Կոմարոմը, Էստերգոմը, Վիշեգրադը, իսկ օգոստոսի 20-ին գրավել է Բուդան։ Սեպտեմբերի 27-ին Յանոսը Տարզալում պարտություն է կրել Նիկլաս ֆոն Սալմից, այնուհետև Տոկաջում[5][6]։ Խորվաթիայի պանի պաշտոնում նշանակված Ֆերենց Բատյանը ջախջախել է Ֆրանկոպանին, որը զոհվել է ճակատամարտում և վերահսկողություն է հաստատել Խորվաթիայի վրա։

Հոկտեմբերի 7-ին Սեկեշֆեհերվարում Հունգարիայի Ազգային ժողովը Ֆերդինանդին հռչակել է թագավոր, իսկ նոյեմբերի 3-ին եպիսկոպոս Իշտվան Պոդմանիցկին, որը նախորդ տարի թագադրած է եղել Յանոշ Զապոլյային, իսկ այդ ժամանակ արդեն թագադրել է Ֆերդինանդին։

Զապոլյան փախել է Տիսա գետից հեռու և 1527 թվականի հոկտեմբերին իր դեսպան Ջերոմ Լասկիին ուղարկել է Ստամբուլ՝ օգնություն խնդրելու համար։ 1528 թվականի հունվարի 27-ին սուլթանը համաձայնել է օգնել Զապոլյային և վերցրել է նրան իր պաշտպանության տակ։ Զապոլյան մեծ բանակ է հավաքել և 1528 թվականի փետրվարին փորձել է գրավել Կասա քաղաքը, բայց մարտի 20-ին Սինայի ճակատամարտում պարտվել է Յոհան Կացիներին։ Ճակատամարտի ժամանակ նրա բանակի մի մասն անցավ թշնամու կողմը, և թագավորը ստիպված եղավ փախչել։ Ամռանը Զապոլյան գնաց հարավային Լեհաստանի Տարնով քաղաքը։ Ֆերդինանդի զորքերը գրավել են Տրենչին քաղաքը և Վահ գետի վրա կարևոր պաշտպանական կետերը, ավարտելով քաղաքացիական պատերազմի առաջին մասը։ Հունգարացի ազնվականները տեսնելով, որ գերմանացիները ավելի ուժեղ են՝ սկսել են անցնել Հաբսբուրգների կողմը։

Լեհաստանի դիրքորոշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի դիրքը հունգարական ժառանգության համար պայքարում մեծ նշանակություն ուներ, քանի որ Սիգիզմունդ I Ծերուկը, լինելով Լյուդովիկոս II-ի ամենամոտ ազգականը արական գծով, կարող էր ինքը հավակնել թագին։ Սա հաշվի առնվեl Ստամբուլում և արդեն 1526/1527 թվականների ձմռանը թույլատրվեl 1 Ղրիմի թաթարների կողմից Լեհաստանի վրա լայնածավալ ասպատակությունը։ Քառասուն հազար հոգուց բաղկացած հորդան ավերել է Գալիցիան, Պոդոլիան, Վոլինը, հասնելով Տուրով և վերադառնալով մեծ ավարով։ Հիերոնիմոս Լասկին, որը նույնպես ներկայացնում էր լեհական շահերը Ստամբուլում, զեկուցեl 1 Սիգիզմունդին սուլթանի արքունիքի դժգոհության մասին քաղաքացիական պատերազմում լեհ վարձկանների Ֆերդինանդի կողմից մասնակցության վերաբերյալ։ Մեծ վեզիր Իբրահիմ փաշան սպառնաց լեհերին նոր թաթարական ասպատակությամբ և հեգնանքով հարցրել է, թե արդյոք Լիտվայի Մեծ Դքսության հարավ-արևելքում բնակչություն է մնացել։ Այս պայմաններում լեհ թագավորը ստիպված էր հրաժարվել հունգարական հարցում իր անկախ քաղաքականությունից և գործել օսմանների հետ դաշինքով։ Նրան այս որոշմանը մղել են ազնվական խմբերը՝ Լեհաստանի պրիմատ Յան Լասկին և թագուհի Բոնա Սֆորցան։ Հռոմի պապ Կղեմես VII-ը դառնությամբ նշել է, որ լեհական եկեղեցու միջոցներն օգտագործվում էին հունգարացի կոլաբորացիոնիստ ազնվակաների բանակին աջակցելու համար, որոնք նվաճում էին իրենց երկիրը մուսուլման տիրակալի համար[7]:

Օսմանյան միջամտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1528 թվականի հոկտեմբերի 28-ին Յանոշ Զապոլյայի դեսպանը Ֆոնտենբլոյում պայմանագիր է կնքել թուրք դաշնակից թագավոր Ֆրանցիսկոս I-ի հետ։ Ֆրանսիան տարեկան տրամադրում էր 20 հազար ոսկե մետաղադրամ։ Նոյեմբերի 3-ին Զապոլյան վերադարձավ Արևելյան Հունգարիա։ Բելգրադի փաշան նրան տրամադրել է մի ջոկատ, որի օգնությամբ թագավորը վերականգնել է այս տարածաշրջանը և Տրանսիլվանիան[8][9]: Օգտվելով առիթից՝ օսմանները հարձակում են սկսել հյուսիսային Բոսնիայում, Սլավոնիայում և Խորվաթիայում՝ գրավելով Յայցեի ամրոցը, Լիկայի և Կրբավայի շրջանները, և հասան մինչև Սենջ և Կլիս ՝ այդպիսով երկու մասի բաժանելով Խորվաթիան[10]: Սուլեյմանի երրորդ հունգարական արշավանքի ժամանակ թուրքերը սեպտեմբերի 8-ին գրավեցին Բուդդան և Զապոլյան բերեցին թագավորական պալատ։ Ֆերդինանդի զորքերը վտարվեցին Հունգարիայից։ Թուրքերը իրենց հովանավորյալի մոտ թողեցին 3 հազարին։ Վենետիկյան դոժի ապօրինի որդու՝ սուլթանի սիրելիի՝ վենետիկցի արկածախնդիր Լոդովիկո Գրիտտիի գլխավորած ջոկատ[8]: Հունգարիայում թուրքերը կիրառեցին աստիճանական նվաճման մեթոդը, որն արդեն փորձարկվել էր Բալկաններում. նախ՝ հզոր հարվածով կոտրել դիմադրության ոսկորները, ապա՝ տեղացի համագործակիցների օգնությամբ հպատակեցրել են երկիրը և մտցրել են ուղղակի սուլթանական կառավարում՝ նվաճված հողերը ներառելով կայսրության մեջ:

Արշավներ (1530-1532)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1529 թվականի օսմանյան արշավանքից հետո Ֆերդինանդի տիրապետության տակ են մնացել միայն Խորվաթիան, Անդրդանուբիայի արևմտյան շրջանները և հյուսիսային կոմսությունները։ 1530 թվականին Հաբսբուրգները հակահարձակման անցան և գրավեցին Պոզսոնին։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վիլհելմ ֆոն Ռոգենդորֆի բանակը պաշարել է Բուդան, սակայն Գրիտտիին հաջողվել է պաշտպանել քաղաքը։ Դեկտեմբերի 26-ին Զապոլյան նրան նշանակել է կառավարիչ: 1531 թվականին մրցակիցների միջև կնքվել է ևս մեկ զինադադար (ընդհանուր առմամբ, 1528-1536 թվականներին նման զինադադարներ կնքվել են 11 անգամ), սակայն հաջորդ տարի սուլթանը չորրորդ հունգարական արշավանքը ձեռնարկել է՝ գրավելով Դրավա գետի ափերի երկայնքով գտնվող ամրոցները և հասնելով Շտիրիայի սահմանին։ Իրանի հետ պատերազմի նախօրեին Սուլեյմանը 1533 թվականի հունիսին հաշտություն է կնքել Ֆերդինանդի հետ՝ նրան ճանաչելով որպես Հունգարիայի թագավոր։ Այս համաձայնագիրը Հունգարիան բաժանել է երկու մասի, բայց չի դադարեցրել քաղաքացիական պատերազմը:

Յանոշ Զապոլյայի հետ պայքարը դեռևս շատ հեռու էր ավարտից, երբ Ֆերդինանդը ստեղծել է Հունգարիայի համար հատուկ վարչական-ֆինանսական մարմին՝ Հունգարական պալատը Պոզոնիում (հուլիս 1531): Սչեպեսի պալատի հետ միասին, որը հետագայում (1567 թվականի ապրիլին) հիմնադրվել է Կոշիցեում 13 հյուսիս-արևելյան կոմսությունների համար, Հունգարիայի պալատը Հունգարիայի գլխավոր կառավարող մարմինն է եղել։

Թագավորների միջև պայքարը անհաջող փորձ են արել օգտագործել ազնվականեր Պետեր Պերենյին և Թամաշ Նադասդին ՝ իրենց իշխանությունը հաստատելու համար՝ ի դեմս Ֆերդինանդի և Զապոլյայի։ Այս նպատակով Պերենյին ազնվականների ժողովներ են հրավիրվել Բաբոչայում (1531 թվականի մարտի 4-ին) և Բելավարում (1531 թվականի մարտի 19-ին), իսկ Նադասդին՝ Զաքանիում (1531 թվականի նոյեմբերի 1-ին) և Քենեշում (1532 թվականի հունվարի 1-ին):

Օսմանյան Թուրքիայի օգնությունը Զապոլյային շատ թանկ արժեցավ երկրի համար։ Օրինակ՝ 1530թ. սեպտեմբերին Զապոլյայի կողմն անցած թուրքերը Նիտրայի շրջանում այրել էին 80 գյուղ և մոտ 10,000 մարդու որպես ստրուկ տարել։ Թեև զոհերը հիմնականում սլովակներ էին, հունգարացի բնակիչներն էլ մեծապես տուժել էին դաշնակիցների գործողություններից։ Նույն կերպ էլ Ֆերդինանդի գերմանացի վարձկաններն էին իրենց պահում Հունգարիայում՝ կարծես օտար, նվաճված տարածքում լինեին։

Պատերազմի ավարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունները շարունակվել են փոփոխական հաջողությամբ ևս մի քանի տարի։ Սահմանները անընդհատ փոխվում էին, բայց տարածքի մեծ մասը մնում էր Զապոլյայի վերահսկողության տակ։ Երկիրը գնալով ավելի ու ավելի էր ընկնում անկման և բարոյական վայրենության վիճակի մեջ։ Ազնվականները անընդհատ տեղափոխվում էին մի ճամբարից մյուսը՝ հետապնդելով միայն իրենց սեփական եսասիրական շահերը։ Զապոլյայի դիրքերը աստիճանաբար թուլացել են, քանի որ թուրքերի հետ դաշինքը խաթարել է նրա դիրքերը Եվրոպայում։ Հռոմի պապը նրան եկեղեցուց հեռացրել է, իսկ Ֆրանսիան դադարել  սուբսիդիաներ վճարել։ Ֆերդինանդը նրան անվանել է բռնազավթիչ և քրիստոնեության դավաճան:

Գրիտտին նաև փորձել է ամրապնդել իր իշխանությունը թագավորությունում օսմանների օգնությամբ։ 1534 թվականի հուլիսին նա մտել է Տրանսիլվանիա և սպանել Զապոլյայի ամենակարևոր ռազմական առաջնորդին՝ Նագիվարարդի եպիսկոպոս Իմրե Չիբակին։ Սեպտեմբերի 29-ին դժգոհ տրանսիլվանացի մագնատները, վալախական կառավարիչ Պետրու Ռարեշի ջոկատի օգնությամբ, հարձակվել են Գրիտտիի ճամբարի վրա Մեդգյեսում և սպանել վենետիկցուն։ Սուլթանը, զբաղված լինելով Իրանի պատերազմով, չկարողացավ արագ վրեժ լուծել իր սիրելիի մահվան համար:

1535 թվականին Զապոլյան Կասսայի հետ գրավել է Արևելյան Վերին Հունգարիան։ 1536 թվականին թուրքերը ներխուժել են Արևելյան Սլավոնիա՝ այնտեղից վռնդելով Ֆերդինանդի զորքերը։ 1537 թվականին Կլիսի գրավումից հետո օսմանները վերահսկողություն են հաստատել  ամբողջ հարավային Խորվաթիայի նկատմամբ, իսկ 1537 թվականի հոկտեմբերի 9-ին նրանք ջակովոյի մոտ ջախջախել են Յոհան ֆոն Կացիների ավստրիական բանակը[11][12]: Զապոլյան ամրապնդել է իր իշխանությունը Տրանսիլվանիայում, որտեղ Հերմանշտադտը ենթարկվել են նրան 1536 թվականի մարտին:

Չնայած Թուրքական ճնշմանը Ֆերդինանդին հաջողվել է պահպանել Հյուսիսային Խորվաթիան, Վերին Հունգարիայի մեծ մասը, Սպիշի կոմսությունը և Դանուբի երկայնքով գտնվող կարևոր ամրոցները՝ Կոմարոմը, Էստերգոմը և Վիշեգրադը։ Հաշտեցման մի քանի փորձերից հետո կողմերը կնքեցին Նագիվարդի հաշտությունը 1538 թվականի փետրվարի 24-ին։ Այս ակտը ճանաչում էր Ֆերդինանդի և Յանոշ Զապոլյայի իշխանությունը նրանց կողմից գրավված տարածքներում։ Յանոշ Զապոլյայի մահից հետո նրա ունեցվածքը պետք է անցներ Ֆերդինանդին։ Եթե Ֆերդինանդը արու սերունդ չունենար, երկիրը կանցներ Զապոլյայի ժառանգորդին, իսկ եթե երկու դինաստիաներն էլ մարեին, նահանգային ժողովը կընտրեր նոր թագավոր։ Կողմերը պարտավորվել են միմյանց օգնել թուրքական հարձակումը հետ մղելու հարցում։ Նրանք համաձայնել են գաղտնի պահել պայմանագիրը՝ սուլթանի զայրույթը չգրգռելու համար։

Պայքարի արդյունքը փոխզիջում էր, որը տևել է ընդամենը երկու տարի։ 1540 թվականի հուլիսի 7-ին Յանոշ ունեցդլ է որդի Յանոշ Ժիգմոնդը, և նրա մահից առաջ՝ հուլիսի 22-ին, թագավորը երդում է տվել մագնատներին, որ նրանք չեն պահպանի Նագիվարիդի պայմանագիրը։ Սա նոր քաղաքացիական պատերազմի պատճառ դարձավ, որը արագորեն վերաճել է Երկրորդ ավստրո-թուրքական պատերազմի և արդեն 1541 թվականին հանգեցրել է Հունգարիայի ազգային թագավորության լուծարմանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hungarian Civil Wars». Ebsco.com (անգլերեն). 2022. Վերցված է 2025 թ․ հունիսի 12-ին.
  2. Томек, с. 595
  3. Шлоссер, с. 491
  4. 20 тыс. ландскнехтов, направленных Карлом V из Италии (История Словакии, с. 146)
  5. История Словакии, с. 146
  6. История Венгрии, с. 305
  7. Порта...
  8. 8,0 8,1 История Венгрии, с. 239
  9. Габсбурги...
  10. Фрейдзон, 2001
  11. Контлер, с. 177
  12. История Венгрии, с. 329

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984
  • История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971
  • История Словакии. — М.: Институт славяноведения РАН, 2003. — ISBN 5-93442-005-0
  • Контлер Л. История Венгрии. Тысячелетие в центре Европы. — М.: Весь Мир, 2002. — ISBN 5-7777-0201-5
  • Порта, Крым и политика стран Восточной Европы во второй четверти XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984
  • Томек В. История Чешского королевства. — СПб., 1868
  • Шлоссер Ф. Всемирная история. Т. IV. 2-е издание. СПб.—М.: М. О. Вольф, 1870