Հունգարիայի վերականգնվող էներգիան
Հունգարիան, որպես Եվրամիության անդամ, մասնակցում է վերականգնվող էներգիայի իր մասնաբաժնի ավելացման ռազմավարությանը։ 2009 թվականին ընդունվել է վերականգնվող էներգիայի վերաբերյալ Եվրամիության հրահանգը, որը ներառում էր 2020 թվականին Եվրամիությունում 20% մասնաբաժնի նվաճումը[1]. К 2030 году ветряные электростанции должны вырабатывать от 26 до 35% всей электроэнергии в ЕС и сэкономить 56 млрд. евро [2]: 2030 թվականին հողմաէլեկտրակայանները պետք է արտադրեն ԵՄ-ի էլեկտրաէներգիայի 26-35%-ը և խնայվի 56 մլրդ եվրո։ Մինչև 2020 թվականը Հունգարիան նախատեսում է հասնել այլընտրանքային աղբյուրների արտադրած էլեկտրաէներգիայի 14.7% -ին (ինչը 13% -ով բարձր է նաղնական նպատակից)։ Ներկայումս Հունգարիան ԵՄ-ում վերականգնվող էներգիայի ամենաբարձր մասնաբաժնով երկիրն է (11%, այդ թվում՝ 6%` կենսազանգվածն օգտագործելով որպես աղբյուր և 3%՝ օգտագործելով քամու էներգիան)։ 2015 թվականին վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը 10.5% էր. վերականգնվող էներգիայի աղբյուրների 52% -ը կազմել է կենսազանգվածը, 22%-ը՝ քամին, 7% -ը՝ ջուրը, 3%-ը՝ արևային էներգիան[3]։

Հողմաէլեկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ կանխատեսումների, 2010-ից մինչև 2020 թվականը Հունգարիայի հողմակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիաը պետք է աճել 400 ՄՎտ-ով։ 2009 թվականին EWEA -ն կանխատեսել էր, որ Հունգարիան մինչև 2020 թվականը կհասնի 1,2 ԳՎտ-ի[1]։ 2010 թվականին հզորությունը կազմում էր ընդամենը 295 ՄՎտ[4] և ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ 2016 թվականին Հունգարիայի կառավարությունն արգելել է քամու էներգիայի նոր գեներատորների տեղադրումը[5]։ Հողմակայանների ներկայիս հզորությունը երկրում ընդհանուր առմամբ կազմում է 329 ՄՎտ։
Հունգարիայի և ԵՄ հողմաէլեկտրակայանների հզորությունները[6][7][8][9] | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
No | Страна | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 | 2001 | 2000 | 1999 | 1998 |
- | ԵՄ (27 երկիր) | 105,696 | 93,957 | 84,074 | 74,767 | 64,712 | 56,517 | 48,069 | 40,511 | 34,383 | 28,599 | 23,159 | 17,315 | 12,887 | 9,678 | 6,453 |
17 | Հունգարիա | 329 | 329 | 295 | 201 | 127 | 65 | 61 | 17 | 3 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 |
Արևային էլեկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրում արևային էներգիայի զարգացումը ավելի արագ քայլերով է առաջ գնում, բայց ավելի փոքր հիմքի վրա։ 2015 թվականին տեղադրվել է 110 ՄՎտ հզորությամբ արևային մարտկոցներ, 2016 թվականին նախատեսվում է կրկնապատկել երկրում դրա հզորությունը այս պլանում[10].
Երկրաջերմային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայում երկրաջերմային էներգիան օգտագործվում է տների և արդյունաբերական տարածքների տաքացման համար։ Տուրայում շահագործման է հանձնվել 2.6 ՄՎտ հզորությամբ առաջին երկրաջերմային էլեկտրակայանը, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 EU Energy Policy to 2050 EWEA March 2011
- ↑ Wind Energy Factsheets, European Wind Energy Association 2010 page 6
- ↑ «Hírek - Magyar Szélenergia Ipari Társaság»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2019-05-24
- ↑ Wind in power 2010 European statistics EWEA February 2011 page 4
- ↑ A kormány eldöntötte: Magyarországon nem lesz szélenergia - Napi.hu
- ↑ EWEA Staff (2010)։ «Cumulative installed capacity per EU Member State 1998 - 2009 (MW)»։ European Wind Energy Association։ Վերցված է 2010-05-22
- ↑ EWEA Staff (February 2011)։ «EWEA Annual Statistics 2010»։ European Wind Energy Association։ Վերցված է 2011-01-31
- ↑ EWEA Staff (February 2012)։ «EWEA Annual Statistics 2011»։ European Wind Energy Association։ Վերցված է 2011-02-18
- ↑ Wind in power: 2012 European statistics February 2013
- ↑ Rohamtempóban bővül a hazai napenergia felhasználás | Magyar Építők
- ↑ Official kick-off for Turawell geothermal project in Hungary | Think GeoEnergy - Geothermal Energy News
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- European Commission National Renewable Energy Action Plans
- European Commission renewable energy Progress Reports
- European Commission National Energy Efficiency Energy Action Plans
![]() |
Հունգարիայի վերականգնվող էներգիան Վիքիպահեստում |
---|
|