Հունգարիայի հեղափոխական աշխատավորներ-գյուղացիների կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի Հանրապետության Նախագահության մարմնի «Հունգարական թերթ»
1956 թվականի նոյեմբերի 12-ի թողարկումը՝ Իմրե Նագիի կառավարությունը ցրելու մասին հրամանագրով

Հունգարիայի հեղափոխական աշխատավորներ-գյուղացիների կառավարություն (հունգ.՝ magyar Forradalmi Munkás-Paraszt Kormány), ձևավորվել է 1956 թվականին հունգարական հեղափոխության ժամանակ խորհրդային աջակցությամբ` նպատակ ունենալով փոխարինելու Իմրե Նաձի կառավարությանը։

Նոյեմբերի 2-ին Յանոշ Կադարը, ով այս ժամանակահատվածում խզել էր հարաբերությունները Նաձիի կառավարության հետ, պաշտոնապես՝ որևէ տեղ Արևելյան Հունգարիայում, հավանաբար՝ Ուժգորոդում, սկսում է կազմակերպել «նոր հեղափոխական կենտրոն»՝ խորհրդային աջակցությամբ տապալելու Նաձիի կառավարությանը։

Նոյեմբերի 4-ին, ժամը 04.05 Szolnok ռադիոյով Ֆերենց Մյուննիխը հայտարարել է «Հունգարիայի հեղափոխական աշխատավորներ-գյուղացիների կառավարություն» ստեղծման մասին։ Կարճ ժամանակ անց, 05.00-ին, Յանոշ Կադարը ռադիոյով հայտարարել է «Հունգարիայի հեղափոխական աշխատավորներ-գյուղացիների կառավարության» նոր կազմը որպես վարչապետ իր ղեկավարության ներքո, ուրվագծել է իր ծրագիրը, և աջակցության կոչ արել։ Նոյեմբերի 4-ին Կադարի կառավարությունը դիմել է Խորհրդային Միությանը՝ օգնելու ճնշել «հակադիր հեղափոխականներին»։ Խորհրդային ռազմական պահակախմբի հետ միասին Կադարը Բուդապեշտ է հասել նոյեմբերի 7-ին[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cseh Géza: Válogatás az 1956-os forradalom levéltári dokumentumaiból. Szolnok megye». vfek.vfmk.hu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Origo. «ORIGO». ORIGO. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. A Kádár-kormány felhívása