Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան
Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկաթուղային թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուդապեշտ |
Վայր | Բուդապեշտ |
Հասցե | Tatai út 95, 1142 Budapest,[1] |
Հիմնադրված է | 2000 |
Կայք | vasuttortenetipark.hu |
![]() | |
![]() |
Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան («Հունգարական երկաթուղային թանգարան», հունգ.՝ Magyar Vasúttörténeti Park), երկաթուղային թանգարան, որը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի երկաթուղային կայարանում և Հունգարիայի պետական երկաթուղու (MÁV) արհեստանոցներում, Բուդապեշտի նախկին հյուսիսային դեպոյում։
Թանգարանն ընդգրկում է ավելի քան 70.000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան հարյուր ցուցանմուշ, հիմնականում տրանսպորտային միջոցներ (լոկոմոտիվներ, վագոններ և այլն) և երկաթուղային սարքավորում[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում կա պարկ Հունգարիայի պետական երկաթուղու 50-ից ավելի լոկոմոտիվներ[3], սկսած նրանցից, որոնք շարժման մեջ են դրվում շոգեմեքենաների կողմից, և ավարտվում նրանցով, որոնք շարժման մեջ են դրվում էլեկտրաշարժիչներով։ Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք դեռևս կարող են շահագործվել[2]։ Թանգարանում ցուցադրվում են նաև երկաթուղային տրանսպորտի այլ տեսակներ, օրինակ, ձեռքի շարժակով երկաթուղային սայլակը և ռելսերի վիճակի վերահսկման համար օգտագործվող ստուգիչ մեքենան։ Ցուցանմուշների շարքում են Արևելյան ճեպընթացի համար կառուցված վագոն-ռեստորանը և Árpád վագոնը, որոնք հավաքվել են համապատասխանաբար 1912 և 1934 թվականներին[2]։
Թանգարանում կա նաև «Չայկա» (ГАЗ-13) ավտոմեքենան, որը հանդիսանում էր Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Յենյո Ֆոկի պաշտոնական մեքենան։ Ավելի ուշ, մեքենան վերափոխվել է Հունգարիայի պետական երկաթուղիների կողմից ռելսերով շարժման համար[4]։
Թանգարանի հիմնական շենքում ներկայացված են երկաթուղային կայանների, երկաթուղային սարքավորումների և Հունգարիայի երկաթուղիների պատմության վերաբերյալ ցուցանմուշներ։ Ցուցանմուշներից շատերը ինտերակտիվ են, օրինակ, սայլակի կառավարումը և փորձարկումը MÁV V63 -ի համար կառուցված շարժիչի սիմուլյատորի վրա։ Գոյություն ունի նաև տուն երկաթուղու մանրակերտով։ Թանգարանում գործում է երեխաների համար փոքրիկ պարկի երկաթուղի։ Թանգարանի տարածքում գոյություն ունեն շրջադարձային շրջան և հովհարային դեպո 34 կայարաններով[2]։
Ներկայումս գործող լոկոմոտիվներն օգտագործվում են Հունգարիայում և արտասահմանում պատմական երկաթուղային ուղևորությունների համար[2]։
Հունգարիայի երկաթուղային թանգարանի լոկոմոտիվներից մեկը հանդիսանում է MÁV 411.118 -ը, որը հետխորհրդային տարածքում հայտնի է որպես «Շա» լոկոմոտիվ։ Այս շոգեքարշերը արտադրվել են ԱՄՆ-ում` Baldwin և ALCO գործարաններում, որպես USATC S160 դասի ռազմական շոգեքարշեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայի երկաթուղային թանգարանն իր իր դռները բացել է 2000 թվականի հուլիսի 14-ին[2]։ Թանգարանին աջակցում է Հունգարիայի երկաթուղային թանգարանի հիմնադրամը, որը հիմնադրվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին[2][5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
դիզել-վագոն
1944—1955V55 սերիայի Կանդո համակարգի V55.001–012 էլեկտրաքարշը (1950–1957 թվականներ)
V40 սերիայի Կանդո համակարգի V40.016 էլեկտրաքարշը (1934 թվականից)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.vasuttortenetipark.hu
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «History of Park»։ Magyar Vasúttörténeti Park (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02
- ↑ «Hungarian Railway History Park»։ Lonely Planet (անգլերեն)։ Վերցված է 2019-02-03
- ↑ «Hungarian Railway Museum»։ Museums (անգլերեն)։ Վերցված է 2019-02-03
- ↑ «Foundation»։ Magyar Vasúttörténeti Park (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- MÁV Nostalgia (бюро ретротехники Венгерской железной дороги) Archived 2020-09-18 at the Wayback Machine.(հունգարերեն)(անգլ.)
- Vasúttörténeti park (официальный сайт)(հունգարերեն)(անգլ.)(գերմ.)