Հունգարիայի առողջապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի պետական հոսպիտալ Բալատոնֆյուրեդում

Հունգարիայի առողջապահություն, Հունգարիայում ընդունված է առողջապահության՝ բժշկական ապահովագրության Ազգային ֆոնդի (հունգ.՝ Országos Egészségbiztosítási Pénztár (OEP)) և հարկատուների միջոցների շնորհիվ կառավարվող պարտադիր համակարգ։ Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ողջ բնակչությունը ապահովված է ապահովագրություններով[1], որոնք անվճար են 16 տարեկանից ցածր երեխաների, միայնակ մայրերի, ուսանողների, թոշակառուների (սկսած 62 տարեկանից), ցածր եկամուտ ունեցող մարդկանց, հաշմանդամների (այդ թվում՝ հոգեկան հիվանդներին)[2] և կրոնական գործիչների համար[3]։ 1993-2013 թվականներին կյանքի միջին տևողությունը աճել է 7,48 տարով տղամարդկանց մոտ և 4,92 տարով՝ կանանց մոտ[4], մանկական մահացությունը 2014 թվականին կազմել է 4,6 % 1000 նորածնի համար[4]։ Հունգարիայի բժշկական առողջապահության ծախսերը 2012 թվականին կազմել են 7,8 % ՀՆԱ, ընդհանուր ծախսերը՝ 1668,7 ԱՄՆ դոլար մարդուն (1098,3 ԱՄՆ դոլար պետությունից — 65 % և 590,4 ԱՄՆ դոլար անհատներից — 35 %)[5]։ ՏՀԶԿ երկրներից Հունգարիայի բժիշկների աշխատավարձը ամենացածրն է․ սովորաբար բժիշկներին վճարում են միջին աշխատավարձի 140 %-ը, հատուկ հիվանդանոցներին՝ 160 % -ը[6]։

Բժշկական ապահովագրական համակարգի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժոկի հիվանդանոց, Բուդապեշտ
Սրտաբանության և սրտավիրաբուժության կենտրոն, Պեչ
Սուրբ Իշտվանի կլինիկան Ուլլեի պողոտայում, Բուդապեշտ: Սուրբ Լասլո հիվանդանոցի հետ միասին ձևավորում է Հունգարիայի խոշորագույն բժշկական կենտրոնը

Հունգարիայում առաջին հիվանդանոցները ի հայտ են եկել 13-րդ դարում հանքագործական քաղաքներում։ 1496 թվականին Յանոշ Տուզոն դե ֆակտո հիմնադրվել է բժշկական ապահովագրության առաջին կազմակերպությունը հանքագործների համար։ 1907 թվականին կազմավորվել է առաջին գրանցված բժշկական ապահովագրական ընկերությունը՝ «Դժբախտ պատահարների հետևանքով հիվանդների և տուժածների օգնության ազգային հիմնադրամը» (հունգ.՝ Országos Munkásbetegsegélyező és Balesetbiztosító Pénztár։ 1928 թվականին կազմավորվել է Սոցիալական ապահովագրության ազգային ինստիտուտը (հունգ.՝ Országos Társadalombiztosítási Intézet), ինչը դարձել է բժշկական ապահովագրության համազգային համակարգի ստեղծման առաջին քայլը։ 1938 թվականին ձևավորվել են բոլոր սոցիալական ծառայությունները, ինչը Հունգարիան դարձրել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից ապահովագրության առումով ամենաառաջատարը։ Հետպատերազմյան տարիներին կոմունիստական կառավարությունը իրականացրել է սոցիալական ապահովագրության ամբողջական ազգայնացում՝ Հունգարիայի առողջապահության համակարգը դարձնելով պետական, համընդհանուր հասանելի Հունգարիայի բոլոր քաղաքացիների համար[7]։

Ազատ շուկա մտնելուց հետո սկսվել է առողջապահության համակարգի բարեփոխման նոր փուլը[8]։ 1993 թվականին կազմավորվել է առողջապահության ազգային հիմնադրամը (հունգ.՝ Országos Egészségbiztosítási Pénztár)[9]։ Հիմնադրամը ստեղծվել է սոցիալական ապահովագրության համակարգի վրա[8], որը Հունգարիայում բժշկական ապահովագրությունը հսկող հասարակական կազմակերպություն է[9]։ Հիմնադրամի ֆինանսավորման 83 %-ը հարկերն են[10]։ Ապահովագրության սխեմային մասնակցությունը պարտադիր է բոլոր աշխատավորների համար (այդ թվում՝ ինքնազբաղվածների)[11]։ Հիմնադրամին են միացված նաև շատ մասնավոր կլինիկաներ[9]։

Հունգարական հիվանդանոցներում աշխատանքի ընդունելու նախկին քաղաքականության պատճառով սովորական են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են բժիշկների կրճատումը և բուժքույրերի պակասը, ինչը փորձագետների կողմից դիտվում է որպես մարդկային ռեսուրսների անխոհեմ օգտագործում[12]։ Ընդ որում Հունգարիայի և Եվրամիության քաղաքացիների համար «խիստ անհրաժեշտ» ճանաչված բժշկական օգնության ցուցաբերումը անվճար է[13]։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկը Հունգարիան դասակարգում է բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին, փորձագետները համարում են որ այն ունի զարգացած առողջապահական համակարգ։ 2013 թվականին կառուցվել է շտապ օգնության 20 նոր կայան և 200 նոր մեքենաների գնմամբ վերանորոգվել է ևս 60-ը[14]։

2009 թվականին Սենտեշում բացվել է ուղաթիռի հարթակով կայան, որը թույլ է տալիս հիվանդներ տեղափոխել նաև օդային ճանապարհով։

Երկրում նմանատիպ 7 խոշոր կայան կա Բուդապեշտում, Բալատոնֆյուրեդում, Շարմելեքում, Պեչում, Սենտեշում, Դեբրեցենում և Միշկոլցում։ Ինքնաթիռի ժամանման միջին ժամանակը 15 րոպե է երկրի մինչև 85 % տարածքում։ Ինքնաթիռների համար հարթակներ կան բոլոր ազգային և շրջանային հիվանդանոցներում, այդ թվում՝ Բուդապեշտի, Պեչի, Սեգեդի և Դեբրեցենի շտապ օգնության ինստիտուտներին կից[15][16]։

Բժշկական զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեվիզ լիճ․ մեծությամ երկրորդ տաք աղբյուրը աշխարհում

Հունգարիան համբավ է վայելում զբոսաշրջիկների շրջանում որպես բժշկական զբոսաշրջության հիմնական ուղղություն. երկիրը մասնավորապես առաջատար է ատամնաբուժական զբոսաշրջության ոլորտում[17][18]՝ ունենալով 42% մասնաբաժին Եվրոպայում և 21 %՝ աշխարհում[18][19]։ 1980-ականներին առաջին նման զբոսաշրջիկներն էին ԳԴՀ-ի գերմանացիները և ավստրիացիները, որոնք փնտրում էին էժան և բարձրորակ բժշկական սպասարկում[20]։ Բժշկական ծառայությունների արժեքն Հունգարիայում կազմում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում կամ Սկանդինավյան երկրներում նույն ծառայությունների արժեքի 40-ից մինչև 70 %-ը[20]։ Ամենապահանջված բժշկական ծառայություններն են ատամնաբուժությունը, կոսմետիկ վիրաբուժությունը, օրթոպեդիան, սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդների վերականգնումը, անպտղության բուժումը, մաշկաբանությունը, երիտասարդացումը, պայքար ճարպակալման և թմրանյութերի կախվածության դեմ, տեսողության շտկման վիրահատությունները[20]։ Կարևոր սեկտորներից է նաև կոսմետիկ վիրաբուժությունը․ հաճախորդների 30 %-ը արտասահմանցի են, որոնց համար ծառայությունների արժեքը կարող է նվազեցվել 40-80 %-ով[21]։ Այստեղ են գտնվում նաև մի քանի տաք աղբյուրներ[20]՝ հայտնի զբոսաշրջիկների շրջանում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OECD (2013 թ․ հունիսի 27). «OECD Health Data: Social protection». OECD Health Statistics (database). Paris: OECD. doi:10.1787/data-00544-en. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  2. List of the entitled people for free insurance, National Healthcare Fund, 2013(չաշխատող հղում)
  3. Dőzsölők és szűkölködők — Miből gazdálkodnak az egyházak?, Figyelő (financial status of the churches in Hungary, Hungarian) Արխիվացված 2015-04-17 Wayback Machine
  4. 4,0 4,1 Vital statistics, Hungarian Central Statistical Office (KSH)
  5. Health: Key Tables from OECD, OECDiLibrary
  6. «Countries Where Doctors Get Paid the Least». Doctor CPR. 2015 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. History of social insurance in Hungary, National Healthcare Fund
  8. 8,0 8,1 «Hungary's Healthcare System» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 OEP — Főigazgatói köszöntő
  10. «Egészségügyi Minisztérium - The organisation and functioning of health insurance in hungary». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  11. World Health Organization — Hungary
  12. Health Care Services Available During Temporary Stay in Hungary
  13. Health Care Services Available During Temporary Stay in Hungary
  14. Tényleg kiérnek a mentők 15 perc alatt Արխիվացված 2019-04-13 Wayback Machine(հունգարերեն)
  15. Átadták a légimentő bázist — a legmodenebb az országban(հունգարերեն)
  16. Air ambulance bases in Hungary, Hungarian Air Ambulance Plc.(անգլ.)
  17. Hungary leading in Dental Tourism in Europe, Budapest Agent Արխիվացված 2022-03-19 Wayback Machine(անգլ.)
  18. 18,0 18,1 Hungary aims at bigger bite of dental tourism, Budapest Business Journal(անգլ.)
  19. Dental Tourism Development clinics turnover up 19 %, Budapest Business Journal(անգլ.)
  20. 20,0 20,1 20,2 20,3 Hungarian Tourism promotes medical tourism, International Medical Travel Journal(անգլ.)
  21. 21,0 21,1 Medical tourism in good health, Budapest Business Journal(անգլ.)