Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956), 1956 թվականի հոկտեմբերի 22-ին, Հունգարիայի մի խումբ ուսանողներ կազմել են ազգային քաղաքականության տասնվեց հիմնական պահանջ պարունակող ցուցակը[1]: Հետագայում հակաԽորհրդային բողոքի երթի միջոցով ուսանողները փորձել են մտնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի գլխավոր ռադիոկայան և կարդալ իրենց պահանջները եթերում: Ուսանողները ձերբակալվել են, իսկ երբ մարդիկ հավաքվել են հեռարձակման կայարանում և կոչ են արել ազատ արձակել նրանց, [[պետական անվտանգության ծառայություն]]ը կրակել է անզեն ամբոխի վրա:

Պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պահանջում ենք անհապաղ տարհանել խորհրդային բոլոր զորքերը` հաշտության պայմանագրի համապատասխան դրույթների համաձայն:
  2. Պահանջում ենք կուսակցության անդամների նոր գաղտնի քվեարկությամբ ընտրություն վերևից ներքև:
  3. Նոր կառավարությունը պետք է ձևավորվի Իմրե Նագիի ղեկավարությամբ և ստալինյան ժամանակաշրջանի քրեական առաջնորդները պետք է անհապաղ հեռացվեն:
  4. Պահանջում ենք հրապարակային հետաքննություն Միխայիլ Ֆարկասի և նրա հանցակիցների գործունեության նկատմամբ, որոնք պատասխանատու են ոչ վաղ անցյալում կատարված հանցագործությունների և մեր երկրի կործանման համար: Նրանք պետք վերադարձվեն Հունգարիա և կանգնեն հունգար ժողովրդի դատարանի առաջ:
  5. Պահանջում ենք ամբողջ երկրում համընդհանուր ընտրություններ` գաղտնի հանրային փակ քվեարկության հիման վրա նոր Ազգային ժողով ընտրելու համար, որին մասնակցեն բոլոր քաաղաքական կուսակցությունները: Մենք պահանջում ենք, որպեսզի աշխատավորների գործադուլների իրավունքները ճանաչվեն:
  6. Պահանջում ենք վերանայել ու կրկին ճշգրտել հունգարա-խորհրդային և հունգարական-հարավսլավական հարաբերությունները քաղաքականության, տնտեսության և մշակութային ոլորտներում և պահանջում ենք, որ լինի լիակատար քաղաքական և տնտեսական իրավահավասարության, և որևէ մեկը չմիջամտի մյուսի ներքին գործերին:
  7. Պահանջում ենք Հունգարիայի տնտեսական կյանքի ամբողջական վերակազմակերպումը մասնագետների ղեկավարությամբ: Ամբողջ տնտեսական համակարգը` հիմնված պլանավորման վրա, պետք է վերանայվի Հունգարիայի պայմանների լույսի ներքո և բխի Հունգարիայի ժողովրդի կենսական շահերից։
  8. Մեր պահանջում ենք, որ վերանայվեն ներքին և արտաքին առևտրի համաձայնագրերը, և գումարները որոնք չեն կարող վճարվել, պետք է հրապարակվեն: Մենք պահանջում ենք, որ պետք է հստակ տեղեկացվի մեր երկրի ուրանի հանքավայրերի, դրանց շահագործման, այդ ոլորտում ռուսների զիջումների վերաբերյալ:
  9. Պահանջում ենք, որ Հունգարիան իրավունք ունենա իր երկրի ուրանը վաճառել համաշխարհային շուկայական գներով, որպեսզի ձեռք բերի հաստատուն արժույթ:
  10. Պահանջում ենք ամբողջովին վերանայել արդյունաբերության մեջ գործող նորմերը և արմատականորեն ճշգրտել աշխատավարձերը բանվորների և մտավորականների ահանջների հիման վրա: Մենք պահանջում ենք նվազագույն աշխատավարձ բանվորների համար:
  11. Պահանջում ենք, որ բաշխման համակարգը կազմակերպվի նոր հիմքի վրա և գյուղատնտեսական արտադրանքը օգտագործվի ռացիոնալ ձևով: Մենք պահանջում ենք հավասար վերաբերմունք առանձին տնտեսությունների հանդեպ:
  12. Պահանջում ենք ազատ արձակել անմեղ մարդկանց և քաղբանտարկյալներին:
  13. Պահանջում ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ռազմագերիների, Խորհրդային Միություն տեղահանված քաղաքացիական բնակչության, այդ թվում Հունգարիայից դուրս գտնվող դատապարտյալների անհապաղ հայրենադարձություն և վերադարձ:
  14. Պահանջում ենք համոզմունքների, խոսքի, մամուլի, ռադիոյի ազատություն ամբողջական ճանաչումը, ինչպես նաև օրաթերթի ստեղծումը Հունգարիայի համալսարաների և քոլեջների ուսանողների միության համար(MEFESZ):
  15. Պահանջում ենք բռնապետության խորհրդանիշ Ստալինի արձանը հեռացնել և որքան հնարավոր է այն արագ փոխարինել 1848-49 թվականներին զոհված ազատամարտիկների հուշարձանով:
  16. Պահանջում ենք օտար խորհրդանիշների փոխարինում հին Հունգարիայի Կոսսութի բազուկներով: Պահանջում ենք նոր համազգեստ բանակի համար, որը համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին:
  17. Մենք պահանջում ենք, որ մարտի 15-ը հայտարարվի ազգային տոն, իսկ որ հոկտեմբերի 6-ը` ազգային սգո օր, և այդ օրը դպրոցները պետք է փակվեն:
  18. Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները միակամ հայտարարում են Վարշավայի, Լեհաստանի բանվորների և ուսանողների հետ իրենց համերաշխության մասին` ազգային անկախության պաշտպանության համար նրանց շարժումներին միանալով:
  19. Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները որոշել են MEFESZ-ի տեղական ճյուղեր կազմակերպել Բուդապեշտում և հոկտեմբերի 27-ին գումարել երիտասարդական խորհրդարան, որտեղ ամբողջ ազգի երիտասարդները պետք է ներկայանան իրենց պատվիրակներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Modern History Sourcebook: Resolution by students of the Building Industry Technological University: Sixteen Political, Economic, and Ideological Points, Budapest, October 22, 1956 Retrieved 22 October 2006