Հունգարական հեղափոխության մշակութային ներկայացուցիչներ (1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չնայած 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ չհաջողվեց դուրս մղել Հունգարիայի իշխող կոմունիստական կառավարությանը՝ ընդվզումը շատ արվեստագետների, գրողների, բանաստեղծների, կոմպոզիտորների և կինոգործիչների համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությանը նվիրված նկարահանվել են շատ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր։ Դրանցից են՝

  • Մոռացված դեմքեր (1961), Պիտեր Ուտկինսի կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Քենթերբերիի փողոցներում և իրատեսորեն վերստեղծում է հեղափոխական իրադարձությունները։
  • Սեր (Szerelem) (1971), նկարահանել է Կառոյ Մակը։ Ֆիլմը պատմում է մի ծեր կնոջ և նրա հարսի պատմությունը, նրա որդու/ամուսնու ազատազրկման ընթացքում հեղափոխության ազդեցության և նրա՝ բանտից տուն վերադարձի մասին։
  • Ռեկա Պիգնիցկիի 2006 թվականին նկարահանած Ուղևորություն տուն Արխիվացված 2018-08-08 Wayback Machine (Hazatérés) ֆիլմը պատմում է երկու քույրերի մասին, ովքեր փորձում են պարզել, թե որպես ազատամարտիկ ինչ է արել իրենց հայրը 1956 թվականի Հունգարական հեղափոխության ընթացքում։ Պատմությունը բացահայտվում է, երբ քույրերը, կատարելով մահամերձ հոր խնդրանքը, նրա աճյունը ԱՄՆ-ից Հունգարիա են տեղափոխում և հանձնում հայրենի հողին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Դմիտրի Շոստակովիչի 1957 թվականին գրված Սիմֆոնիա № 11-ը վերնագրված է «1905 թվական» և նպատակադրված է եղել երաժշտականորեն նկարագրելու Ռուսաստանում այդ տարվա տարաբախտ ժողովրդավարական ապստամբությունը, հաճախ այն համարում են Հունգարիայի իրադարձությունների մեկնաբանություն։ Շոստակովիչը հաճախ է անդրադարձել 20-րդ դարի ռուս հեղափոխական երգերին՝ նկարագրելով ցարական դաժանություններն ու ազատության կարոտը և վառ պատկերել է 1905 թվականի հեղափոխության բռնի ջախջախումը։ Ժամանակի խորհրդային լսարանների համար հունգարական հեղափոխության համանմանությունը անվրեպ էր[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Էլբերտ Միչեները, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ ապրելով Ավստրիայում, գրել է «Անդաուի կաուրջը» վեպը։ Նա ականատես է եղել փախստականների ալիքին, ովքեր 1956 թվականի նոյեմբերին փախել են Հունգարիայից, երբ խորհրդային զորքերը ներխուժել և ձերբակալություններ են կատարել։ Գիրքը Միչեների ամենավաղ աշխատանքներից է։ Այն նկարագրում է իրադարձություններ ապստամբությունից առաջ և հետո, որոնք հիմնված են ականատեսների հետ հարցազրույցների վրա, սակայն կերպարների անունները փոխված են՝ պաշտպանելու նրանց և իրենց Հունգարիայում թողած ընտանիքներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson, Elizabeth (1994). «Chapter 6: The Thaw». Shostakovich: A Life Remembered. Princeton University Press. էջ 550. ISBN 0-691-02971-7.
  2. NEWS from the American Hungarian Federation - Founded 1906
  3. Michener, James A. (1985). The Bridge at Andau (reissue ed.). New York: Fawcett. ISBN 0-449-21050-2.