Հունա-ամերիկյան խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիրոս՝ հունական ամենահայտնի արագ սննդի տեսակներից մեկը

Հունա-ամերիկյան խոհանոց (հուն․՝ Ελληνικά-αμερικανική κουζίνα), ամերիկաբնակ հույների և նրանց հետնորդների ազգային խոհանոցը, որը կազմավորվել է խոհանոցային մշակույթի ազդեցությամբ հունական խոհանոցի ձևափոխման արդյունքում[1]:

Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում ապրում են մեծաքանակ հույներ, որոնք իրենց անվանում են «հունական ամերիկացիները»: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, այդ թվում՝ խոհանոցային: Հունա-ամերիկյան խոհանոցի մթերքներն ու բաղադրատոմսերը նաև մեծ հայտնիություն են վայելում տեղացի ամերիկացիների կողմից:

Հունա-ամերիկյան խոհանոցի ազդեցությունը հատկապես մեծ է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում:

Խոհանոցային բաղադրատոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ազդեցությամբ ստեղծված հունական խոհանոցին բնորոշ գլխավոր առանձնահատկությունները հետևյալն են՝

  • Հաց, սովորաբար՝ պիտա հացի տեսակ, որն օգտագործվում է սենդվիչների պատրաստման համար: Նշանավոր սենդվիչններից է գիրոսը:
  • Աղցաններ, գլխավորապես՝ հունական աղցան, որը ոչ միայն հունա-ամերիկյան, այլև հունական խոհանոցի անբաժանի ճաշատեսակներից է:
  • Նախուտեստների բազմազան տեսականի, որը և բնորոշ է հունական խոհանոցի ճաշատեսակներին:
  • Գարեջուր:
  • Մրգեր:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունական խոհանոցը ամերիկյան ազգային խոհանոցի ազդեցությամբ հունա-ամերիկացիների կենցաղն ու խոհանոցը