Jump to content

Հունան նահանգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունան նահանգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՉանշա
ՎայրKaifu District?
Հիմնադրվել է1956
Կայքhnmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Հունան նահանգային թանգարան (չինարեն՝ 湖南省博物馆), Չինաստանի խոշոր և առավել հատնի գավառագիտական թանգարաններից մեկն է։ Այն գտնվում է Չանշա քաղաքում` Հեղափոխության հերոսների զբոսայգու մոտ և պահպանում է մեծ թվով ազգային նշանակության պատմական և մշակութային ցուցանմուշներ։

Թանգարանը զբաղեցնում է շուրջ 20000 քմ 2 տարածք, թանգարանի սրահները մի քանի հարկերում ընդգրկում են 50 հազար քմ 2 տարածք։ Մեծ թվով ցուցանմուշները նվիրված են Հան դինաստիային և կազմված են Չանշա քաղաքի շրջակայքի հնագիտական պեղումների հիման վրա։

Նահանգային թանգարանը հիմնադրելու առաջին փորձը եղել է 1904 թվականին, որպես գավառական գրադարանի բաժանմունք, բայց թանգարանը կարողացել է իր գոյությունը պահպանել միայն մոտ մեկ տարի։ 1924 թվականի հունիսի 24-ին թանգարանը երկրորդ անգամ նորից հիմնադրվել է, բայց 1930 թվականի պատերազմի ժամանակ այրվել է։

Թանգարանն արդեն երրորդ անգամ հիմնադրվել է 1951 թվականին, բայց այցելությունների համար բացվել է միայն 1956 թվականի հուլիսին։

2012 թվականի հուլիսի 18-ին թանգարանը փակվել է չորս տարեվ` վերականգման համար։ Չինաստանի կենտրոնական ակադեմիան ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոզակիի օգնությամբ նախագծվել է թանգարանի շենքը ժամանակակից տեսքով[1]։ Շինվածքն ավարտվեց և թանգարանը նորից բացվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին[2][3][4]։ Նոր շենքն ունի 48000 քմ2 ցուցահանդեսային տարածք[5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն պահպանում է ավելի քան 180.000 ցուցադրանմուշներ, ներառյալ տիրուհի Սին Չժույի մումիան և ցուցանմուշներ նրա գերեզմանից, ինչպես նաև` բազմաթիվ գտածոներ Մավանդուի դամբարանից, որոնք տեղափոխվել են թանգարան, մասնավորապես, հին երկեր, մետաքսե քարտեզներ, մետաքսե խորհրդանշաններ։

Ցուցադրանմուշների նշանակալի մասը նվիրված է Հան դինաստիային։

Ցուցադրանմուշների մի նշանակալի հատված նվիրված է Չինաստանի արվեստի պատմությանը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «zh:湖南省博物馆新馆开馆 凭身份证可免费参观». ifeng (չինարեն). 2017 թ․ նոյեմբերի 29.
  2. «Hunan Museum». enghunan.gov.cn. 2017 թ․ նոյեմբերի 29.
  3. «zh:那些历久弥香的岁月——湖南省博物馆建馆六十年间的故事». sina (չինարեն). 2017 թ․ դեկտեմբերի 1.
  4. «zh:马王堆辛追夫人有"新家",湖南省博物馆扩建五年今开馆». 163.com (չինարեն). 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «zh:湖南省博物馆新馆来了 正式对外开放». 163.com (չինարեն). 2017 թ․ նոյեմբերի 29.
  6. Արխիվացված (Date missing) hnmuseum.com (Error: unknown archive URL). Abgerufen am 19. Februar 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունան նահանգային թանգարան» հոդվածին։