Հունական նավագնացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունական առևտրային նավ Պիրեյոսի նավահանգստում, Ատտիկե

Հունական նավագնացություն (հուն․՝ Η ελληνική ναυτιλία), երկրի արտաքին տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեցող ճյուղ[1]: Մի շարք երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կանադան, Թուրքիան և Ֆրանսիան, ծովային տրանսպորտն իրականացնում է միջտարածաշրջանային փոխադրամիջոցների մեծ մասը: Սա տրանսպորտի ամենաէժան ձևն է, որին բաժին է ընկնում արտասահմանյան առևտրի և ներքին ծովային բեռնափոխադրումների 80 %-ը:

Ծովային փոխադրումների մատչելիությունը նրանում է, որ ջրային ճանապարհների շահագործումը իրենից չի ենթադրում զգալի թվով ծախսեր՝ ի տարբերություն մյուս տրանսպորտամիջոցների կողմից շահագործվող միջոցների[2][3]:

Երկրի նավատորմերի միագումարությունը՝ իրենց անձնակազմով զբաղվում է առևտրատնտեսական գործունեությամբ: Բազմաքանակ և բազմատեսակ հունական նավատորմը տարբերվում է իր տեսակով և նշանակությամբ: Հունաստանի առևտրական նավահանգիստն իրականացնում է նաև բազմաթիվ ափամերձ ծառայություններ: Դրանցից են գործարարական օրգանների կառավարումը, վերանորոգման և բունկերավորման կազմակերպումը, ծովային գործակալությունների ապահովագրումը և այլն: Ժամանակակից բոլոր ծովային նավերը, որոնք կայանված են Հունաստանի նավատորմում ունեն ազգային կարգավիճակ: Վերջիններիս խորհրդանիշը Հունաստանի ռազմածովային նավատորմի դրոշակն է, որը ծածանվում է բոլոր նավերի առագաստներում:

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերկիրայի նավահանգստում կայանված հունական նավ
«Բալբեք» հունական առևտրական նավը

Հունական ռազմանավերը, ինչպես նաև առևտրական նավերը կայանվում են երկրի ծովափնյա քաղաքներում կառուցված նավահանգիստներում: Մայրցամաքային Հունաստանի տարածքում գտնվող գլխավոր նավահանգիստը Պիրեյոսն է, որը ըստ Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մտնում է Աթենքի մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմի մեջ:

Մի շարք նավահանգիստներ ստեղծվել են Հունաստանի խոշոր և միջին կղզիների ափամերձ շրջաններում: Նավագնացության համար ծառայող խոշոր հունական քաղաքները ներկայացված են ստորև՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունաստանի ափամերձ նավահանգիստներ
  2. Հունական նավագնացությունը տնտեսության մեջ, Հունաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշ
  3. Նավագնացությունը Հունաստանում, գրաված բարձրունքներն աշխարհի մասշտաբով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]