Հունական Մակեդոնիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակեդոնիայի դրոշ
Մակեդոնիայի դրոշ
Flag of Greek Macedonia.svg
Տեսակերկրամասի դրոշ
ԵրկիրՀունաստան Հունաստան
Իրավասության տարածքՀունական Մակեդոնիա
Նշանվիրջինյան աստղ
Հարաբերություն3:2
Գույներկապույտ
դեղին
Պատկերված էդաշտ և Վերգինայի աստղ

Հունական Մակեդոնիայի դրոշ (հուն․՝ Σημαία της Μακεδονίας), Հունաստանի ամենամեծ երկրամասի՝ Մակեդոնիայի ազգային դրոշը։

Այն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնի վրա գտնվող վիրջինյան աստղ՝ ճառագայթող տասնվեց շողերով։ Այն կիրառվում է Հունաստանի Հանրապետության երեք պերիֆերիաներում (Արևելյան Մակեդոնիա, Կենտրոնական Մակեդոնիա և Արևմտյան Մակեդոնիա) և դրանց կազմի մեջ մտնող տարածաշրջանային միավորներում՝ նոմոսներում։

Այն նաև հունական մակեդոնացիների ազգային խորհրդանիշն է։ Այս դրոշն օգտագործվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների[1][2][3] ու Ավստրալիայի համամակեդոնական շարժումներում, ինչպես նաև առևտրական-տնտեսական հիմնարկություններում։

Հարավսլավիայի անկումից և Հյուսիսայն Մակեդոնիայի տարածքում Մակեդոնիայի Հանրապետության ստեղծումից հետո նույն դրոշը, որոշակի փոփոխություններով դարձել է նորաստեղծ պետության ազգային խորհրդանիշերից մեկը։ Մակեդոնիայի Հանրապետության դրոշի վրա կապույտ ֆոնը փոխարինված է կարմիրով։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամերիկայի Միացյալ Նահանգների համամակեդոնական ասոցացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-25 
  2. «History of Macedonia»։ Պան-մակեդոնական ցանց։ Արխիվացված օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-25 
  3. «Մելբուրնի և Վիկտորիայի համամակեդոնական ասոցացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2008-10-25