Հույտինեն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Հույտինեն | |||
| ֆիններեն՝ Huittisten kaupunki | |||
| |||
| 61°10′35″N 22°41′55″E / 61.17639°N 22.69861°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Սատակունա | ||
| Առաջին հիշատակում | 1414 | ||
| Մակերես | 532,65 կմ² | ||
| ԲԾՄ | 49 մետր | ||
| Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||
| Բնակչություն | ▼9546 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[3] | ||
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
| Փոստային դասիչ | 32700 և 32701 | ||
| Պաշտոնական կայք | huittinen.fi(ֆին.) | ||
|
| |||
Հույտինեն (ֆիններեն՝ Huittinen), քաղաք Արևմտյան Ֆինլանդիա երկրամասի Սատակունտա մարզում։ Հիմնադրվել է 1865 թվականին, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է 1977 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1366 թվականին, չնայած որ այդտեղ բնակչություն եղել է մինչ այդ։ Տեղեկություններ կան, որ մարդիկ Samppu գյուղում ապրել են դեռևս երկաթե դարում։ Հույտինենի, Կյոյուլիյոյի և Կումոսի սահմանաններում կա մի մեծ քար, որտեղ 1400 թվականի փաստաթղթում քաղաքը հիշատակվում է որպես «հավերժական» սահմանային նշան։
Քաղաքը հիմնադրվել է 1865 թվականին՝ Լոյմիոկի գետի ափին։ 1972 թվականին այն ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, իսկ 1977 թվականին՝ քաղաքի։ Բնակչությունը կազմում է 10,700 մարդ (2010 թվական)։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է «Սարիոյնեն» սննդի գործարանը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվարձանում՝ գետի ափին, գտնվում է Արևմտա-Ֆինլանդական քոլեջը (ֆիններեն՝ Länsi Suomen Opisto), Ֆինլանդիայի հնագույն ֆիննախոս կրթական հաստատությունն է և հիմնադրվել է 1892 թվականի նոյեմբերի 1-ին։
Բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ունի բժշկական կենտրոն։ Իր աշխատանքի ընթացքում լուրջ բողոքներ են եղել, ինչի արդյունքում 2011 թվականին, հիվանդների վատ խնամքի համար, ստացել է պաշտոնական նկատողություն[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույտինենի եկեղեցին կառուցվել է միջնադարում՝ քարից, հավանաբար 1500 թվականին։ Նրա առանձնահատկությունը 34 խողովակ ունեցող երգեհոնն է, որը կառուցվել է 1935 թվականին։
Քաղաքի տեսարժան վայրերից մեկը քաղաքային մերկ քանդակներն են․ փողոցում վազզող «Դորիս» և տղամարդը հեռախոսային խցիկում[5]։ Քաղաքում գործում է թանգարան։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր սպորտային օբյեկտներից են՝ լողավազանը, արհեստական սառույցով փակ սառցադաշտը։
Հայտնի քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքում է ծնվել ֆիննական քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի 1940-1944 թվականների նախագահ Ռիստո Ռյուտին։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ Population growth slowed down in 2025 — Statistics Finland.
- ↑ Пациентов привязывали к койкам в Хуйттинен // Novosti po-russki на сайте финской телерадиокомпании YLE, 24 февраля 2011.(Ստուգված է 24 փետրվարի 2011)
- ↑ «Городская скульптура». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հույտինեն» հոդվածին։ |
| ||||||||||||||
