Հույս (Հովհաննես Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հույս (Հովհաննես Թումանյան)»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1896 թվական, հունվարի 14
ՎիքիդարանՀույս

«Հույս (Հովհաննես Թումանյան)», Հովաննես Թումանյանի ստեղծագործություններից է[1], գրվել է 1896 թվականի հունվարի 14-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին՝ Բանբեր Երևանի համալսարանի 1-ին համարի 156-րդ էջում։ Հրատարակել է Արամ Ինճիկյանն ու այս և «Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում․․․» ոտանավորների մասին տվել է հետևյալ ծանոթագրությունը․

«Արտահայտում են ազգային մեծ բանաստեղծի միասնությունը հայրենիքի քաղաքական ճակատագրի հետ, նրա հոգու անվեհերությունը և աննկուն հավատը տառապող ժողովրդի» «գալուց օրերի»—«լուսավոր ապագայի նկատմամբ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 355, 501.