Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հույն-թուրքական պատերազմ
Թուրքիայի անկախության պատերազմ

Թվական մայիսի 15, 1919հոկտեմբերի 11, 1922
Վայր Փոքր Ասիա
Արդյունք Թուրքական կողմի հաղթանակ[1][2][3]
Տարածքային
փոփոխություններ
Օսմանյան կայսրության անկման արդյունքում Հունաստանին անցած հողերը միացվում են Քեմալական Թուրքիային։
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Թուրքիայի ազգային շարժում
  • Անկարայի կառավարություն

Ռազմական օգնություն՝
ՌԽՖՍՀ
Իտալիա Իտալիա[4]

Հունաստան Հունաստան

Հայաստան

  • Կամավորական ջոկատներ

Ռազմական օգնություն՝
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Օսմանյան կայսրություն Իսմեթ Ինյոնյու
Օսմանյան կայսրություն Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Հունաստան Կոնստանտինոս I
Հունաստան Էլեֆթերիոս Վենիզելոս
Հունաստան Անաստասիոս Պապուլաս
Կողմերի ուժեր
Թուրքական կողմ՝
  • 15 հազար (մայիս, 1919)[10]
  • 90 հազար (ապրիլ, 1920)[11]
  • 100 հազար (հունվար, 1921)[8]
  • 200 հազար (հուլիս, 1921)[12]
  • 215 հազար (1922)[13][14]
Հունական կողմ՝
  • 35 հազար (մայիս, 1919)[5]
  • 15 հազար (հունիս, 1920)[6]
  • 86 հազար (նոյեմբեր, 1920)[7]
  • 50 հազար (հունվար, 1921)[8]
  • 92 հազար (օգոստոս, 1921)[9]
  • 208 հազար (օգոստոս, 1922)
Ռազմական կորուստներ
Թուրքական կողմ՝
  • 19362 մահացած[15],,
  • 4878 մահացած՝ վերքի և հիվանդության հետևանքով,
  • 18095՝ անհետ կորած,
  • 48880՝ վիրավոր,
  • 13740՝ գերեվարված[16]
Հունական կողմ՝
  • 9167 մահացած[17],,
  • 2474 մահացած՝ վերքի և հիվանդության հետևանքով[17],,
  • 11150՝ անհետ կորած,
  • 31097՝ վիրավոր[17],
  • 6522՝ գերեվարված[18][19]

Հույն-թուրքական պատերազմ, հայտնի է նաև որպես Թուրքիայի անկախության պատերազմի արևմտյան ճակատ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı) կամ Փոքրասիական արշավանք (հուն․՝ Μικρασιατική Εκστρατεία), Առաջին համաշխարհային պատերազմին և Օսմանյան կայսրության մասնատմանը հաջորդած ռազմական հակամարտություն մի կողմից Հունաստանի թագավորության, մյուս կողմից՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի ազգային շարժման միջև, որը տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 15-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հակամարտության սկզբնավորման պատճառը Հունաստանի թագավորության հավակնություններն էին անտիկ ժամանակներում հելլենական քաղաքակրթության ներքո միավորված փոքրասիական տարածքների նկատմամբ, որոնք զարգացած միջնադարում բռնազավթվել էին օսմանյան հրոսակների կողմից։ Կոնֆլիկտի շրջանակներում հույների պաշտպանությամբ էր հանդես գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, որը պատերազմելու դիմաց տարածքային խոստումներ էր տվել Ալեքսանդր I-ին։

Պատերազմական գործողությունները սկսվում են 1919 թվականի մայիսի 15-ին՝ հունական զորքերի կողմից Զմյուռնիա ներխուժումից հետո։ Զարգացնելով իրենց ռազմավարական հաջողությունները՝ հույները կարողանում են վերահսկողություն սահմանել ամբողջ արևմտյան և հյուսիսարևմտան Անատոլիայի նկատմամբ՝ գրավելով Մանիսա, Բալըքեսիր, Այդըն, Քյոթահիա, Բուրսա և Էսքիշեհիր բնակավայրերը։ Թուրքական բանակը թշնամու առաջխաղացումը կարողանում է կասեցնել միայն 1921 թվականին՝ Սակարիա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում ջլատելով հունական բանակի հավաքական ներուժը։ 1922 թվականին փոքրասիական ուղղությամբ հակագրոհ է սկսում Քեմալականների բանակը, որը օգոստոսի վերջին Դումլուփընարի դաշտում ծանր պարտության է մատնում Հունաստանի զինված ուժերին։ Սեպտեմբերի 9-ին Մուստաֆա Քեմալի բանակն առանց լուրջ առճակատման զավթում է Զմյուռնիան՝ հույների վերջին հենակետը Փոքր Ասիայում։ Թուրքական նվաճումից չորս օր անց Զմյուռնիայում մեծ հրդեհ է բռնկվում, որն էլ փաստացիորեն կանխորոշում է հույն-թուրքական պատերազմի ավարտը։

Պատերազմի արդյունքում Հունաստանի կառավարությունը ստիպված է լինում ընդունել Քեմալական շարժման պահանջները՝ վերադառնալով նախապատերազմական ստատուս քվոյին (այդկերպ հույները թուրքերին էին թողնում Արևելյան Թրակիան և Արևմտյան Անատոլիան)։ Իրադարձության ելքով պայմանավորված՝ դաշնակիցները հրաժարվում են Սևրյան հիմնադրույթներից՝ Լոզանում նոր պայմանագիր ստորագրելով Թուրքիայի ազգային շարժման հետ։ Լոզանի պայմանագրով ճանաչվում է Թուրքիայի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև գերիշխանությունը Փոքր Ասիայի, Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) և Արևելյան Թրակիայի նկատմամբ։ Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները ձեռնամուխ են լինում նաև բնակչության փոխանակում իրականացնելուն։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհաքաղաքական համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույ-թուրքական հակամարտության աշխարհաքաղաքական համատեքստը շաղկապված է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կապիտուլյացված Օսմանյան կայսրության տրոհման գործընթացի տարածաշրջանային նշանակության հետ։ Թուլացած և լճացման ուղին բռնած Օսմանյան կայսրությունը, փորձում էր պահել իր տիրակալության մնացյալ տարածքը՝ ապավինելով Գերմանիայի օժանդակությանը, սակայն հենց այս հանգամանքն էլ վերջինիս ներքաշում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն ավարտվում է Քառյակ դաշինքի պարտությամբ։ Աշխարհամատի վերջնամասում հաղթող պետությունների դաշինքի («Անտանտ»-ի) մաս կազմող Հունաստանի թագավորությունը հրահանգավորվում է անցնել Եգեյան ծովն ու ներխուժել Զմյուռնիա։

Երիտթուրքական պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր արվարձանում՝ հաշտության բանակցությունների նախօրեին։ Խորհրդաժողովի արդյունքում կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան անձնատուր է լինում։

Անձնատուր եղած երիտթուրքական կառավարությունը 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքում է զինադադարի պայմանագիր, որով վերջիններս լքում են պատերազմը։ Երկու տարի անց՝ 1920-ի օգոստոսի 10-ին, Թուրքիան ստորագրում է Սևրի պարտվողական պայմանագիրը։ Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրության մասնաբաժանման հետ կապված դաշնակիցներն ունեին իրենց համաձայնեցված պլանները։ Նախապատերազմական շրջանում Անտանտի տերությունները տեղի էին տվել Փոքր Ասիայի արևմտյան հատվածի նկատմամբ Հունաստանի հավակնություններին՝ խոստանալով հաղթանակի պարագայում ճանաչել հույների իրավունքներն այդ տարածքների նկատմամբ[20]։ Հունաստանի թագավորին տարածքային խոստումներ էր տվել հատկապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ բալկանյան ճակատում ձեռք բերելով Թուրքիային և Բուլղարիային չեզոքացնող դաշնակից[21]։ Մասնավորապես, դաշնակիցները Հունաստանին խոստացել էին Արևելյան Թրակիան՝ Կոստանդնուպոլիս քաղաքով, Իմբրոս և Տենեդոս կղզիները, ինչպես նաև Արևմտյան Անատոլիան՝ Զմյուռնիա հունաշատ քաղաքով։

Այսօրինակ տարածքային խոստումները հակասում էին Իտալիայի մերձավորարևելյան հետաքրքրություններին, որոնք հաստատվել էին դեռևս 1917 թվականի ապրիլին՝ Սեն Ժան դե Մորյենի խորհրդաժողովում։ Դա է պատճառը, որ 1919 թվականին իտալական պատվիրակությունն ընդհուպ մինչև լքում է Փարիզի բանակցային սեղանը՝ չհամակերպվելով Արևմտյան Անատոլիայի հունականացման սպասվելիք իրողության հետ։ Միևնույն ժամանակ Լլոյդ Ջորջի ջանքերով Հունաստանին աջակցելու և Փոքր Ասիայում իտալական հնարավոր օկուպացիան կանխելու պատրաստակամություն են հայտնում նաև Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Ըստ բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի՝ Քեմալական ազգայնական շարժումը ձևավորվել է Զմյուռնիայի նվաճումից հետո՝ փորձելու համար կասեցնել հունական զորքերի գնացքը թուրքական պետության տարածքում[22][23]։

Թուրքիայի և Հունաստանի միջև բռնկված պատերազմը թուրքերի համար կրում էր պաշտպանական բնույթ՝ Անատոլիայում գտնվող հայրենիքը պահելու համար։ Սա ինքնին օտար երկրներում դաշնակիցների կայսերապաշտական նկրտումների արդյունքն էր, որը սկզբնավորվել էր առանց ռազմական ռեսուրսների լրջորեն գնահատման։ Դրա պատճառը հունական օկուպացիոն բանակի անխոհեմ ներխուժումն էր․․․
- Առնոլդ Թոյնբի, բրիտանացի պատմաբան

Ըստ այլ տեսաբանների՝ պատերազմի բռնկման պատճառը Էլեֆթերիոս Վենիզելոսի «Մեծ գաղափար»-ի (հունարեն՝ «Մեղալի իդեա») իրագործումն էր, որի նպատակը հույներով բնակեցված փոքրասիական տարածքների ազատագրումն էր երկարամյա թուրքական լծից։ Նախքան մեծ հրդեհը՝ Զմյուռնիայի հունական համայնքն առավել մեծ էր, քան Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հույն բնակչությունը։ Նախքան հույն-թուրքական բնակչության փոխանակումը՝ Աթենքի բնակչությունը կազմում էր 473 հազար մարդ, մինչդեռ ըստ 1910 թվականի Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալների՝ Զմյուռնիայում բնակվել է 629 հազար մարդ։

Անատոլիայի հունական բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության (Անատոլիայի) ազգային կազմ[24],

Օսմանյան կայսրության պաշտոնական վիճակագրական ծառայություն, 1910

Երկրամաս թուրքեր հույներ հայեր հրեաներ այլ ընդհանուր
Ստամբուլ

(ասիական հատված)

135,681 70,906 30,465 5,120 16,812 258,984
Իզմիթ 184,960 78,564 50,935 2,180 1,435 318,074
Զմյուռնիա 974,225 629,002 17,247 24,361 58,076 1,702,911
Բուրսա 1,346,387 274,530 87,932 2,788 6,125 1,717,762
Իկոնիա 1,143,335 85,320 9,426 720 15,356 1,254,157
Անկարա 991,666 54,280 101,388 901 12,329 1,160,564
Տրապիզոն 1,047,889 351,104 45,094 1,444,087
Սիվաս 933,572 98,270 165,741 1,197,583
Կաստամոնու 1,086,420 18,160 3,061 1,980 1,109,621
Ադանա 212,454 88,010 81,250 107,240 488,954
Բիգա 136,000 29,000 2,000 3,300 98 170,398
Ընդհանուր

%

8,192,589

75.7%

1,777,146

16.42%

594,539

5.5%

39,370

0.36%

219,451

2.03%

10,823,095
1912 թվականի վիճակագրական տվյալներ
Ընդհանուր

%

7,048,662

72.7%

1,788,582

18.45%

608,707

6.28%

37,523

0.39%

218,102

2.25%

9,695,506

Հունաստանի կառավարությունը Փոքր Ասիայի նկատմամբ իր երկրի հավակնությունները հիմնավորում էր ազգային և կրոնական գործոններով։ Ըստ պաշտոնական Աթենքի՝ Անատոլիան գլխավորապես բնակեցված էր ուղղափառություն դավանող հույներով, որոնք, ինքնին, թուրքական գերիշխանության ներքո ունեին պաշտպանության կարիք։ Անտիկ ժամանակներում Փոքր Ասիան (Ասիա Մինոր) հանդիսանում էր հունական աշխարհի անքակտելի մի մասը․ օսմանյան բռնավազթմանը հաջորդած հարկային ծանր քաղաքականության և կրոնա-էթնիկական հալածանքների պայմաններում, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Փոքր Ասիայում դեռևս բնակվում էր 2,5 միլիոն հույն[25]։ Շատ պատմաբաններ սակայն գտնում են, որ բերված տարածքներում հունական բնակչության թվաքանակի մասին տեղեկությունները չափազանցություններ են և չեն արտահայտում օբյեկտիվ իրականությունը։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ Զմյուռնիայի բնակչության մեծամասնությունը եղել են հույներ (ըստ բրիտանական և ամերիկյան վիճակագրական տվյալների՝ 1919 թվականի տվյալներով՝ 375 հազար ուղղափառ (այս կերպ է անվանվել քաղաքի էթիկ հույն տարրը) և 325 հազար իսլամադավան[26][27]։

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը բրիտանական թերթերից մեկին տվյած իր հարցազրույցի ժամանակ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը[28]

Հունաստանը պայքարում է ոչ թե իսլամի, այլ Օսմանյան անախրոնիստական կառավարության և դրա կոռումպացված, անտեսանելի և արյունոտ վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով վտարել վերջիններիս այն տարածքներից, որոնք բնակեցված են հույներով
- Էլեֆթերիոս Վենիզելոսի՝ բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցից

Ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ Սևրի պայմանագրի կնքմանը նախորդած բանակցությունների ժամանակ, տարածաշրջանի էթնիկական քարտեզը հույների ձեռքում շահարկվում է որպես կարևոր բանակցային խաղաթուղթ՝ դաշնակից պետությունների աջակցությունը ստանալու համար։ Բացի այդ, աշխարհամարտից հետո Թուրքիան ապրում է խոր ներքաղաքական ճգնաժամ․ երիտթուրքական վարչակազմի առաջնորդներից շատերը լքել էին երկիրը, իսկ Կոստանդնուպոլսի «Բարձր դուռ»-ը գտնվում էր բրիտանական վերահսկողության ներքո։ Դեռևս աշխարհամարտի սկզբնամասում Հունաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Վենիզելոսի, բացեիբաց հայտարարում էր Օսմանյան կայսրության հունաբնակ շրջաններն անեքսիայի ենթարկելու իրենց մտադրության մասին։

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի նամակը միապետ Կոնստանտինոս I-ին

Էլեֆթերիոս Վենիզելոս և Կոնստանտինոս IՇborder
Էլեֆթերիոս Վենիզելոս և Կոնստանտինոս I
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերի փոքրասիական տարածքային զիջումներն այքան ծավալուն կլինեն, որ ևս մեկ հավասարապես ընդարձակ և ոչ պակաս հարուստ Հունաստան կավելացնենք մեր հայրենիքին։ Հունաստանի տարածքը կկրկնապատկվի այնքան, որքան որ Բալկանյան պատերազմներից հետո մեր ձեռքբերածն էր

Էլեֆթերիոս Վենիզելոսը մեծապես ոգեշնչված էր Մեծ Հունաստանի ստեղծման գաղափարով, որը կոչվում էր «Մեղալի իդեա»։ Բացի այդ, վերջինս առանձնանում էր իր արմատական կեցվածքով, որի հիմքի վրա էլ Հունաստանում առաջանում են գաղափարական նոր արժեհամակարգեր՝ հիմնված Վենիզելիզմի հիմնասյուների վրա։

Թուրքիայի նկատմամբ Հունաստանի կառավարության պահանջատեր կեցվածքը այդ երկրում հակակրանքի ալիք է ծնում հույն բնակչության նկատմամբ։ Սկսվում են պետական մակարդակի հալածանքներ և վայրագություններ, որոնց զոհ են դառնում տասնյակ հազարավոր հույներ։ Պատմաբան Առնոլդ Թոյնբին քննադատել է Միացյալ Թագավորության և Հունաստանի վարած քաղաքականությունն ու Փարիզի խաղաղության վեհաժողովում կայացված որոշումները՝ դրանք համարելով հույների կոտորածի գաղափարը սնուցած հիմնարար գործոններ։ Մասնավորապես, վերջինս առաջ է քաշել հետևյալ գաղափարը․

Պոնտոս երկրամասի հույները, ինչպես նաև Հունաստանի կողմից օկուպացված տարածքների թուրքերը առերևույթ կերպով դարձել են Փարիզում պարոն Վենիզելոսի և պարոն Լլյորդի անփույթ հաշվարկների զոհ։
- Առնոլդ Թոյբի

Հունական իրրեդենտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական արշավանք նախաձեռնելու կարևորագույն դրդապատճառներից մեկը հույների շրջանում լայն տարածում գտած «Մեծ գաղափար»-ի գործնական իրագործումն էր, որն ինքնին հանդիսանում էր հունական ազգայնականության հիմնական կոնցեպտը։ Մեծ գաղափարը՝ «Մեղալի իդեա»-ն, իրենից ենթադրում էր Եգեյան ծովի երկու կողմերում ընկած հունական տարածքների միավորում, իսկ իրրեդենտիստական տեսանկյունից՝ Մեծ Հունաստանի ստեղծում։ Գաղափարով ոգեշնչված՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը նպատակադրված էր Հունաստանի թագավորության կազմի մեջ ներառել Թուրքիայի օկուպացիոն վերահսկողության ներքո գտնվող փոքրասիական տարածքները, որոնք հույների պատմական նախահայրենիքի մի մասն էին կազմում։ Օսմանյան կայսրությունից անկախանալուց ի վեր (1830 թվական), «Մեծ գաղափար»-ը առանցքային դեր ու նշանակություն էր ձեռք բերել Հունաստանի քաղաքական տեսլականի ձևավորման համար։ Նույն գաղափարական հենքի վրա հիմնվելով՝ հույն քաղաքական գործիչները տարբեր հարթակներից հանդես էին գալիս «Հունական թագավորության ընդարձակման անկուսափելիության» մասին ելույթներով[29]։

1834-1835 թվականներին վարչապետի պաշտոնը ստանձնած Իոաննիս Կոլետտիսն այս համատեքստում նշել է․ «Գոյություն ունի հելլենիզմի երկու խոշոր կենտրոն։ Աթենքը մեր թագավորության մայրաքաղաքն է։ Կոստանդնուպոլիսը մեծ մայրաքաղաքն է՝ բոլոր հույների երազանքն ու հույսը»։ Մեծ գաղափարը բնավ չի սնուցվել 19-րդ դարի ազգայնականական ալիքի ազդեցությամբ։ Այն ուներ պատմական խոր ակունքներ՝ խորապես արմատացած լինելով հույների կրոնական գիտակցության մեջ[29], քանզի Կոստանդնուպոլսի վերադարձը կնշանակեր մուսուլմանների ճնշման ներքո անձնատուր եղած Բյուզանդական կայսրության վերականգնում։ Այպիսով, ըստ իրրեդենտիզմի՝ Հունաստանի դրոշի ներքո պետք է միավորվեր ոչ միայն Կոստանդնուպոլիսը, այլև ամբողջ Թրակիան, Կրետեն, Թեսալիան, Էպիրոսը, Մակեդոնիան, Եգեյան ավազանի կղզիները, Կիպրոսը, Փոքր Ասիայի արևմուտքը և սևծովյան Պոնտոսը։

Քաղաքական պառակտում և ազգային սխիզմ Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտի նախօրեին Հունաստանում սկսվում է ազգային սխիզմի պառակտիչ շրջանը, որի ընթացքում երկիրը բաժանվում է երկու խմբավորումների միջև։ Այն ինքնին հարուցում է քաղաքական և հասարակական խոր ճգնաժամ, իսկ բևեռացման արդյունքում ի հայտ են գալիս երկու կոալիցիաներ, որոնցից առաջինը գլխավորում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, իսկ մյուսը՝ միապետ Կոնստանտինոս I-ը։ Խնդրո առարկան այն հարցն էր, թե որ ռազմաքաղաքական ճամբարին պետք է օժանդակի Հունաստանը Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում։

Մեծ Բրիտանիան հույս ուներ, որ կկարողանա որոշակի շահարկումներով և ռազմավարական նկատառումներից ելնելով համոզել Կոնստանտինոսին՝ միանալ Անտանտի դաշինքին, սակայն արքան անդրդվելի էր և պնդում էր Հունաստանի կողմից նետրալիտետի (չեզոքության) պահպանման անհրաժեշտությունը (քանզի հակամարտության ելքը դժվար էր կանխատեսել)։ Բացի այդ, ընտանեկան կապերն ու զգացմունքային կախվածությունն էլ ավելի էր դժվարացնում Կոնստանտինի կողմից որոշման կայացումը։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ պատերազմական գործողությունների մեջ են ներքաշվում Հունաստանի ոչ բարյացակամորեն տրամադրված երկու հարևանները՝ Օսմանյան կայսրությունն ու Բուլղարիան։ Չնայած Կոնստանտինոսի չեզոքության մասին վճռական որոշմանը՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը պնդում էր, որ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների շահերի պաշտպանությունը լավագույն տարբերակը կարող է լինել Հունաստանի համար, քանի որ նմանօրինակ դաշնակիցների ձեռքբերումը կնշանակեր դիվանագիտական հարթությունում ունենալ ամուր հիմքեր։ Արքայի և օրենսդիր մարմնի ղեկավարի միջև սկսված անհամաձայնությունը շուտով վերաճում է տարաձայնության և մրցակցության։ Արդյունքում՝ Հունաստանը բաժանվում է արմատապես ընդդիմացող երկու առանձին ճամբարների, իսկ Էլեֆթերիոս Վենիզելոսը շուտով ձեռնամուխ է լինում հյուսիսային Հունաստանում անկախ պետության ստեղծման։

Շուտով վերջինս ստանում է Անտանտի տերությունների աջակցությունը և գահընկեց անում Կոնստանտինոս I-ին։ 1917 թվականի մայիսին թագավորն աքսորվում է, որից հետո միայն Վենիզելոսը վերադառնում է Աթենք։ Հունաստանի զինված ուժերը նույն տարում հայտնում են Անտանտին միանալու իր պատրաստակամության մասին և սահմանային պատերազմ սկսում Բուլղարիայի դեմ։ Պատերազմի մասնակից դառնալը և դրան նախորդած իրադարձությունները հանգեցնում են հույն քաղաքացիական հասարակական խորքային բաժանման։ Երկրի գլխավոր քաղաքական կազմավորումները՝ վենիզելական լիբերալներն ու ռոյալիստները, որոնք արդեն ներքաշված էին մինչպատերազմյան քաղաքականության շուրջ տևական և դառը մրցակցության մեջ, սկսում են հանդես գալ բացահայտ ատելության կոչերով։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին սկսում է որակել ոչ լեգիտիմ և դավաճանական։ Սխիզմն անկասելիորեն տարածվում է հունական հասարակության լայն շրջանակներ՝ ստեղծելով քաոս, որն էլ վճռականորեն նպաստում է Փոքր Ասիայում հունական ուժերի ձախողումներին, և հանգնում միջպատերազմական բազմաթիվ անկարգությունների։

Հունական բանակի ռազմարշավը դեպի Փոքր Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո հակամարտությունը թևակոխում է ռազմական գործողությունների շրջափուլ։ Պայմանական տրամաբանությամբ հույն-թուրքական այս պատերազմը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի․

  • Առաջին փուլ՝ ընդգրկում է 1919 թվականի մայիսից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածը։ Սկսվում է հունական զինված ուժերի փոքրասիական վայրէջքով և Զմյուռնիայի ազատագրմամբ, ինչպես նաև Եգեյան ծովի արևելյան ափի նկատմամբ վերահսկողության սահմանմամբ։
  • Երկրորդ փուլ՝ ընդգրկում է 1920 թվականի հոկտեմբերից մինչև 1921 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանը, որի ընթացքում Հունաստանի թագավորության զինված ուժերն իրենց հարձակվողական գրոհներով ներթափանցում էին անատոլիական հողեր՝ ընդհուպ մինչև մոտենալով Անկարային։
  • Երրորդ փուլ՝ ընդգրկում է 1922 թվականի օգոստոսը, երբ ռազմավարական նախաձեռնությունն անցնում է Թուրքիայի ազգային շարժման կողմը։

Հունական ուժերի ծովային դեսանտը Զմյուռնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի արքայազն Գեորգիոսի մուտքը հունական բանակի կողմից ազատագրված Զմյուռնիա։

Առաջին աշխարհամարտ ավարտից անմիջապես հետո դաշնակիցները բանակցություններ են սկսում Օսմանյան Թուրքիայի կազմալուծման վերաբերյալ։ Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքներից դժգոհ մնացած Իտալիան հափշտապ կերպով նվաճում է Անթալիան և իր զորքերն ուղղորդում դեպի Իզմիր։ Փարիզում սակայն Էլեֆթերիոս Վենիզելոսը զեկույց էր հղել մեծ տերություններին՝ պնդելով, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը գտնվում է երիտթուրքական ջարդարարների սպառնալիքի ներքո։ Այդ պանգամանքով պայմանավորված, Հունաստանը կարողանում է շահել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների օժանդակությունը, սակայն սպասվելիք օկուպացիայի ընդգրկման սահմանները դեռ վճռված չէին։

Չնայած այդ հանգամանքին, 1919 թվականի մայիսի սկզբին Հունաստանի 20-հազարանոց բանակը՝ դաշնակցային զորախմբերի և Հայաստանի հանրապետությունից ժամանակ 2500 հոգանոց կամավորական ջոկատի զինակցությամբ, վայրէջք է կատարում Եգեյան ծովի արևելյան ափին՝ բանակելով Զմյուռնիա նավահանգստային քաղաքում։ Չկարողանալով կանխել հունական օկուպացիան՝ թուրքական ազգայնականները բռնաճնշումներ են սկսում Օսմանյան կայսրությունում բնակվող ուղղափառ բնակչության նկատմամբ։ Մասնավորապես, Նուրեդդին փաշան Այդինի վիլայեթում բացեիբաց հրահանգավորում է բոլոր մուսուլմանական խմբավորումներին հալածել ու կոտորել տեղի հույն և հայ բնակչությանը։ Էլեֆթերիոս Վենիզելոսը հունական ներխուժումը հիմնավորում է Մուդրոսի պայմանագրի հոդված 7-ով, ըստ որի, դաշնակիցներին թույլատրվում էր «գրավել ցանկացած ռազմավարական կետ ցանկացած իրավիճակում, եթե որևէ բան սպառնում էր վերջիններիս անվտանգությանը»։ Նույն համատեքստում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ իրենց ազատարար բանակը բացառապես նպատադրված է եղել «վերականգնել հասարակական կարգը և կանխել տեղի բնակչության կոտորածները»։ Հունական բանակը մուտքը Զմյուռնիա մեծ ցնծությամբ է ընդունվում երկրամասի հույն (ինչպես նաև քրիստոնյա) բնակչության շրջանում․ այստեղ վերջիններս ընդունվում են որպես ազատարարներ։

Հույների ամառային հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զմյուռնիայի օկուպացման հաջորդ ամսում հունական բանակը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինակցությամբ, հանկարծակի հարձակումով ներթափանցում է Արևմտյան Անատոլիա։ Վերջիններս վայելում էին Կոստանդնուպոլսում գտնվող Օսմանյան սուլթանական կառավարության (մասնավորապես՝ սուլթան Մեհմեդ VI Վահիդեդինի) և «Քուվա-յի Ինզիբաթիյե» ռազմական ստորաբաժանման օժանդակությունը։ Հունական բանակի ռազմարշավին ակտիվորեն մասնակցում էին նաև բրիտանական ուժերը, որոնք ինտերվացիայի էին ենթարկում Մարմարածովյան տարածաշրջանի ափամերձ քաղաքները։ Այսպես կոչված, հույների ամառային հարձակումը սկսվում է 1920 թվականի հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ Վենիզելոսի հրահանգավորմամբ Հունաստանի զինված ուժերը հատում են Փարիզի խաղաղության վեհաժողովում[30] հաստատված հույն-թուրքական սահմանը՝ «Միլնեի գիծը»[31][32]։ Թուրքերը չեն կարողանում ետ մղել դաշնակցային զորախմբերի հարձակումը, քանի որ վերջիններս Արևմտյան Անատոլիայում ունեին ռազմական ռեսուրսների պակաս։ Բացի այդ, միևնույն ժամանակահատվածում Թուրքական ազգային շարժումը պատերազմներ էր մղում արևելյան (Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Հայաստանի առաջին հանրապետության դեմ) և հարավային (արաբական նահանգներում) ճակատներում։

Այնուամենայնիվ, հույների առաջխաղացման ուղղությամբ Թուրքիայի զինուժը դիմադրություն է կազմակերպում, որը սակայն հիմնովին կոտրվում է[33]։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստիպված է լինում զորքերը ետ քաշել Էսքիշեհիր։ Հարձակման արդյունքում Հունաստանի վերահսկողության տակ են անցնում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ալաշեհիրը, Բալըքեսիրը, Բուրսան, Ուշաքը և այլն[34][35]։

Սևրի հաշտության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի վարչապետ և պատվիրակության ղեկավար Էլեֆթերիոս Վենիզելոսը ստորագրում է Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի իրավարար մաս կազմող Սևրի պայմանագիրը։

Պատերազմին մասնակցելու համար դաշնակիցները ճանաչում են Հունաստանի թագավորության իրավունքները Թուրքիայի արևմտյան մի շարք տարածքների նկատմամբ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումներն ընդհանրացնելու նպատակով դաշնակիցները 1920 թվականի օգոստոսին խորհրդաժողով են գումարում Ֆրանսիայի Սևր արվարձանում, որտեղ կնքվելիք պայմանագիրն էլ վճռորոշ էր լինելու կապիտուլյացված Թուրքիայի համար։

Հունական պատվիրակությունը Սևրում ղեկավարում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, որն էլ հանդիսանում էր ազգային շարժման առաջնորդը։ Որպես առանձին պայմանագրային կողմեր հանդես էին գալիս Մեծ Բրտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չեխոսլովակիան, Պորտուգալիան, Հունաստանը, Հայաստանի հանրապետությունը, Բելգիան, Լեհաստանը, Ռումինիան և այլն։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը (եվրոպական հատվածի մի փոքրիկ մասը), ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո (վերջինիս ճակատագիրը պետք է որոշեր միջազգային կարևորագույն խաղաղապահ կազմակերպությունը՝ Ազգերի լիգան)․ ճանաչվում էր Հունաստանի իրավունքները վիճելի տարածք հանդիսացող Իմբրոս և Տենեդոս կղզիների նկատմամբ։ Թուրքիան հրաժարվում էր Թրակիայի նկատմամբ իր գերիշխանությունից, Եգեյան ծովում գտնվողի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և Արաբական թերակղզու իր տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Զմյուռնիան ու նրա շրջակայքը (անկլավի կարգավիճակով) և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։

Քաղաքական ճգնաժամ Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի թագավորության միապետ Կոնստանտինոս I-ը։
Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոս։ Մեծ սխիզմի ժամանակահատվածի ականավոր գործիչներից մեկը։

1920 թվականի հոկտեմբերին, քաղաքամայր-ոստան հանդիսացող Աթենքի թագավորական պարտեզում կապիկի կծածից մահանում է Հունաստանի 27-ամյա միապետ Ալեքսանդր I-ը։ Վերջինս գահին բազմել էր 1917 թվականի հունիսի 11-ին, մինդեռ իր հայրը աքսորվել էր Էլեֆթերիոս Վենիզելոսի կողմնակիցների կողմից։ Անժառանգ արքայի մահը նոր խառնաշփոթ է մտցնում Հունաստանի ներքաղաքական կյանք, իսկ 1920 թվականի նոյեմբերի 1-ին նշանակված ընտրությունները՝ դառնում են Վենիզելոսի լիբերալ կողմնակիցների և ռոյալիստների միջև հակամարտության սնուցման նոր աղբյուր։ Սկզբում Վենիզելոսի քաղաքական հակառակորդները ներքին չարաշահման և ավտորիտարիզմի մեղադրանքով սկսում են բողոքի ակցիաներ՝ առաջ քաշելով այն հանգամանքը, որ 1915 թվականից ի վեր (գլխավորապես` պատերազմի պատճառով) երկրում իշխանության ընտրություններ չեն անցկացվել։ Միևնույն ժամանակ, սակայն, ռոյալիստները նպատակադրված էին ազատագրելու Փոքր Ասիան՝ առանց գործողությունների հաջորդական պլանի և հստակեցված տեսլականի։ Այս ժամանակաշրջանում երկրի բնակչության մեծամասնությունը հոգնել էր և՛ շարունակական պատերազմներից, և՛ վենիզելոսյան թվացյալ բռնապետական կարգերից, ուստի և հակված էր փոփոխությունների տարբերակին։ Ի զարմանս շատերի՝ այդ ընտրութուններում Վենիզլեոսը հավաքում է օրենսդիրի 369 տեղերից ընդամենը 118-ը։ Քաղաքական դաշտում նման պարտությունից հետո նա և իր գլխավոր համախոհները լքում են երկիրը։

Հույն գեներալ Անաստասիոս Պապուլասը ղեկավարել է հունական զինված ուժերը թուրքերի դեմ ազատագրական կռիվներում։

Դիմիտրիոս Գունարիսի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը իշխանության անցնելուն պես նախապատրաստվում է Կոնստանտինոս I-ի վերադարձին և վերաթագադրմանը։ Դրան հաջորդում է դաշնակիցների նախազգուշացումն առ այն, որ եթե Անտանտյան դաշինքի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված Կոնստանտինոսը վերադառնա աքսորից, ապա մեծ տերությունները կդադարեցնեն Հունաստանին տրամադրվող բոլոր ֆինանսական և ռազմական օգնությունները։ Չնայած մեծ տերությունների ուլտիմատումներին, Հունաստանի ռոյալիստենրի նախաձեռնությամբ երկրում անցկացվում է հանրաքվե, որի արդյունքում էլ որոշվում է աքսորից վերադարձնել Կոնստանտինոս I-ին։ Վերադարձից անմիջապես հետո վերջինս պաշտոններից արձակում է Վենիզելոսի կողմից նշանակված պաշտոնյաներին և զորահրամանատարներին՝ նրանց փոխարեն նշանակելով անփորձ այրերի։ Զորքերի ղեկավարումը հանձնվում է միապետության շարժան ականավոր ջատագով Անաստասիոս Պապուլասին, որը դեռևս Էլեֆթերիոս Վենիզելոսի իշխանության տարիներին մասնակցել էր դեպի Զմյուռնիա հունական զորախմբերի զորաշարժին։ Այնուամենայնիվ, Հունաստանի թագավորության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շարունակում էր մնալ երկրի միապետը։

Չնայած բազմաթիվ կադրային փոփոխություններին, իր պաշտոնում շարունակում է մնալ Զմյուռնիայի ռազմագործողության առաջնորդներից Արիստեիդիս Ստերգիադիսը։ Պաշտոններից չազատված բազմաթիվ սպաներ ինքնակամ սկսում են լքել իրենց հանձնառությունները՝ ի նշան գործող վարչակարգի «կադրային ջարդի»։ Հընթացս Գերոգիոս Կոնդիլիսի գլխավորությամբ մի խումբ սպանել Կոստանդնուպոլսում ձևավորում են «Ազգային պաշտպանություն» (հունարեն՝ Εθνική Άμυνα) ընդդիմադիր, հակառակավարական կազմակերպությունը, որը շարունակաբար զբաղվում է Աթենքի թագավորական կառավարության որոշումների քննադատություններով։ Նորաստեղծ կազմակերպության քաղաքական կողմնորոշումը համընկնում էր վենիզելիզմի գաղափարական արժեքների հետ։ Հունաստանում ստեղծված քաղաքական անկայունությունը և դրան հաջորդած շրջադարձային փոփոխություններն իրենց վառ ազդեցությունն են ունենում բանակի վրա․ զինված ուժերում սկսվում է տիրել երկու խմբակցությունների անդամների միջև թշնամական լարվածություն, որը ամենաուղիղ կերպով ազդում է վերջիններիս մարտունակության վրա։

Ուժերի հավասարակշռության փոփոխություն հօգուտ քեմալականների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական պատվիրակության անդամները Լոնդոնի կոնֆերանսի ժամանակ՝ արտաքին գործերի նախարար և վարչապետ Նիկոլաոս Կալոգերոպուլոսի գլխավորությամբ։

Մինչև 1920 թվականի դեկտեմբերը հույները առաջխաղացում են գրանցել երկու ճակատներում՝ Էսքիշեհիրին մոտենալով հյուսիս-արևմուտքից և Զմյուռնիայից՝ այսպիսով ամրացնելով իրենց գրավյալ տարածքները։ 1921 թվականի սկզբին հույները վերսկսում են փոքրածավալ հետախուզական գործողությունները, որոնք, սակայն, հանդիպում են թուրք ազգայնականների համառ դիմադրությանը։ Վերջիններս սկսում են աստիճանաբար հանդես գալ առավել լավ կազմակերպված և զինված կանոնավոր բանակով։ Հունական առաջխաղացումն առաջին անգամ կասեցվում է 1921 թվականի հունվարի 11-ին՝ Ինյոնյուի առաջին ճակատամարտի ժամանակ։ Չնայած այս ճակատամարտը ռազմական մեծ գործողություն չէր, քանի որ ներառում էր հունական մեկ դիվիզիա, նորաթուխ թուրք հեղափոխականների համար սա քաղաքական մեծ կարևորություն էր ներկայացնում։ Այս զարգացումների հետևանքով Անտանտի երկրները առաջարկում են փոփոխության ենթարկել Սևրի հաշտության պայմանագրի դրույթները Լոնդոնի կոնֆերանսում, որին ներկա էին թե՛ թուրքական հեղափոխական և թե՛ օսմանյան կառավարության ներկայացուցիչները։ Չնայած Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնություններին՝ կոնֆերանսում կայացված որոշումները չեն ընդունվում հունական կառավարության կողմից։

Վերջինս պնդում էր, որ ռազմական առավելությունը իրենց ձեռքում է գտնվում, ուստիև իրենք կարող են բանակցել առավել ամուր դիրքերից։ Մարտի 27-ին հույները սկսում են մի նոր հարձակում՝ Ինյոնյուի երկրորդ ճակատամարտը, որտեղ, սակայն, հանդիպում են թուրքական զորքերի հուժկու դիմադրությանը և ի վերջո մարտի 30-ին պարտություն են կրում։ Մեծ Բրիտանիան կողմ էր Հունաստանի տարածքային ընդարձակմանը, սակայն ռազմական աջակցություն չէր խոստանում՝ խուսափելով ֆրանսիացիներին հրահրելուց։ Իսկ թուրքական զորքերը աջակցություն էին ստանում Խորհրդային Ռուսաստանից[36]։ Բոլշևիկյան օգնությունը ոչ միայն նյութական էր, թուրքական բանակում հայտնվում էր բոլշևիկ հրամանատարներ, որոնք մասնակցում են նաև հակահունական գործողությունների պլանավորմանը։ Աստիճանաբար բոլոր ճակատներում առավելություն են ձեռք բերում թուրքերը՝ ազատվելով ավելի շատ ռեսուրսներ հունական զորքի դեմ օգտագործելու նպատակով։ Ֆրանսիան և Իտալիան գաղտնի համաձայնության են գալիս թուրք հեղափոխականների հետ՝ ի նշան վերջիններիս աճող հզորության[37]: Նրանք Հունաստանը դիտարկում էին որպես բրիտանական վերահսկողության գոտի, ուստիև զենք էին վաճառում թուրքերին։ Ինչպես պարզ է դառնում Մոսկվայի պայմանագրից (1921), Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը բարեկամական հարաբերություններ էր հաստատել թուրք ազգայնականների հետ։ Բոլշևիկները Մուսթաֆա Քեմալին և իր զորքերին աջակցում էին փողով և պարենամթերքով[38][39]։ Միայն 1920 թվականին բոլշևիկները քեմալականներին տրամադրել են 6000 հրացան, շուրջ 5 միլիոն փամփուշտ, 17600 զրահ և շուրջ 200.6 կգ ոսկու ձուլակտոր։ Հաջորդ երկու տարիներ ընթացքում բոլշևիկների կողմից տրամադրվող աջակցությունն ավելացվում է[40]։

Աֆիոնքարահիսար-Էսքիշեհիրի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Կոնստանտինոսը Քյոթահիայի մոտ զարդարում է պատերազմի հաղթական դրոշները, 1921

1921 թվականի հունիսի 27-ից հուլիսի 20-ը հունական ուժեղացված բանակը 9 դիվիզիաներով լայնածավալ հարձակում է սկսում Իսմեթ Ինյոնյուի հրամանատարության տակ գտնվող թուրքական զորքերի դեմ՝ Աֆիոնքարահիսար-Քյոթահիա-Էսքիշեհիր ուղղությամբ։ Հույների ծրագրի հիմնական նպատակն էր Փոքր Ասիան երկու մասի բաժանել, իսկ վերոնշյալ քաղաքներով էին անցնում ցամաքը ծովափին կապող հիմնական երկաթուղային գծերը։ Ի վերջո կոտրելով թուրքական հուժկու դիմադրությունը՝ հույներին հաջողվում է գրավել ռազմավարական կարևորություն ներկայացնող այս կենտրոնները։ Սակայն հունական բանակը չի հետապնդում և վերջնականապես ոչնչացնում ազգայնականների ռազմական ուժերը, այլ կանգ է առնում։ Չնայած կրած պարտությանը՝ թուրքերը կարողանում են խուսափել շրջափակումից և հաջողությամբ նահանջում են դեպի Սաքարյա գետի արևելյան ափ, որտեղ էլ կազմակերպում են իրենց պաշտպանության գիծը։ Արևմտյան ճակատի հրամանատար Իսմեթ Ինյոնյուն ստեղծված իրավիճակը նկարագրում է հետևյալ կերպ.

Արևմուտքում մեր դրությունը ծանր է... Զինամթերքի պակաս, անիշխանություն, ինտրիգներ, ամենակարևորը, իհարկե, զինամթերքն է...[41]

Սա այն շրջադարձային որոշումն էր, որն էլ կանխորոշում է Փոքր Ասիայում հունական արշավանքի ճակատագիրը։ Պետական և զինվորական ղեկավարները, այդ թվում թագավոր Կոնստանտինոսը, վարչապետ Դիմիտրոս Գոունարիսը և գեներալ Անաստասիոս Պապուլասը, հանդիպում են Քյոթահիայում, որտեղ էլ քննարկում են արշավանքի հետագա ընթացքը։ Հույները չեն կարողանում ճիշտ գնահատել ռազմավարական իրավիճակը, որը իրականում պաշտպանվող կողմի օգտին էր։ Ընդհակառակը, նրանք ձգտում էին «վերջնական լուծում» տալ խնդրին։ Պետական ղեկավարությունը միտված էր ռիսկի դիմել, հետապնդել թուրքերին և հարձակվել Անկարայի մոտակայքում գտնվող թուրքական պաշտպանական վերջին հենակետի վրա։ Զինվորական ղեկավարությունն առավել զգուշավոր էր, նրանք ցանկանում էին ստանալ ավելի շատ աջակցություն և ցանկանում էին ժամանակ շահել նախապատրաստվելու համար, սակայն քաղաքական գործիչների կամքին հակառակ չեն գնում։ Միայն մի քանի հոգի է պաշտպանական դիրքորոշմանը կողմ հանդես գալիս, այդ թվում Իոաննիս Մետաքսասը։ Թագավոր Կոնստանտինոս I-նն իրականում ուներ չնչին իշխանություն, ուստի որևէ կողմի հետ չէր վիճում։ Մեկամսյա դադարից հետո, որը հնարավորություն էր տվել թուրքերին կազմակերպել իրենց պաշտպանությունը, հունական 7 դիվիզիաները անցնում են Սաքարյա գետի արևելյան ափ։

Սաքարյայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոթահիա-Էսքիշեհիր ճակատամարտում Իսմեթ Ինյոյնուի հրամանատարությամբ թուրքական զինվորների նահանջից հետո հունական զորքերը առաջանում են դեպի Սաքարյա գետը (հունարեն՝ Սանգարիոս), որը գտնվում է Անկարայից 100 կմ հեռավորության վրա։ Կոնստանտինոս թագավորի մարտակոչը լինում է «դեպի Անգիրա»-ն, իսկ բրիտանացի սպաները հրավիրված էին հաղթական ճաշկերույթի Քեմալ քաղաքում[42]։ Նախատեսվում էր, որ թուրք հեղափոխականները, որոնք հետևողականորեն խուսափում էին շրջափակումից, կռվի են դուրս գալու՝ հանուն իրենց մայրաքաղաքի պաշտպանության և ոչնչացվելու են հյուծող պայքարում։

Թուրք գերիները ռազմագերիների ճամբարում աշխատելիս, 1921 թվականի օգոստոս։

Չնայած խորհրդային կողմի աջակցությանը՝ թուրքական բանակը սպառազինության և պարենամթերքի պակաս ուներ։ Անձնական հրացաններ, ատրճանակներ ունեցողները պետք է դրանք հանձնեին բանակին և յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր մի զույգ սանդալ և ներքնաշոր տրամադրել բանակին[43]։ Միևնույն ժամանակ թուրքական կառավարությունը գոհ չէր Իսմեթ Ինյոյուից՝ իբրև Արևմտյան ճակատի հրամանատար, և ցանկանում էր, որ հրամանատարությունն իրենց ձեռքը վերցնեն Մուսթաֆա Քեմալը և Գլխավոր շտաբի պետ Ֆևզի Չաքմաքը։

Հունական զորքի առաջխաղացումը հանդիպում է աննկնուն դիմադրության, որը իր գագաթնակետին է հասնում 21 օր տևած Սաքարյայի ճակատամարտի ժամանակ (1921 թվականի օգոստոսի 23-սեպտեմբերի 13)։ Թուրքական դիրքերը կենտրոնացած էին բարձունքների վրա, և հույները ստիպված էին հարձակվել և գրավել դրանք։ Ճակատամարտի ընթացքում թուրքերը կարողանում են պահպանել որոշ բլուրներ, մի մասը կորցնում են, իսկ մյուս մասն էլ՝ կորցնելուց հետո վերագրավում։ Թուրքերը ստիպված էին ամեն կերպ պահպանել իրենց թվաքանակը, քանի որ հույները առավելություն ունեին այս առումով[44]։ Ճակատամարտի ամենակարևորը պահը դառնում է այն, երբ հույները փորձում են գրավել Հայմանան, որը Անկարայից 40 կմ հարավ է գտնվում, սակայն թուրքերին հաջողվել է պահել այն։ Որքան հույներն ավելի էին խորանում Փոքր Ասիայում, այնքան երկարում էր նրանց մատակարարման և հաղորդակցության գիծը, ուստիև ավելի հաճախակի էին զգում պարենամթերքի պակասը։ Ճակատամարտի դժվարությունները հյուծել էին երկու կողմերին էլ, սակայն հույներն առաջինն են սկսում նահանջել։ Ճակատամարտի ամբողջ ընթացքում թնդանոթների ձայները լսելի են եղել Անկարայում։ Սակայն սա այն վերջնակետն էր, որտեղից այնկողմ հույները Փոքր Ասիայում գնալ չեն կարողանում։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրանք սկսում են կանոնավոր կերպով նահանջել դեպի այն դիրքերը, որոնք գրավել էին հունիսին։

Թուրքական կառավարությունը ճակատամարտի ընթացքում ցուցաբերած ծառայության համար Մուսթաֆա Քեմալին և Ֆևզի Չաքմաքին շնորհում է ֆելդ-մարշալի կոչում։ Մինչ այդ Թուրքիայում ոչ մի անձ չէր ստացել գեներալի հնգաստղանի տիտղոսը։

Փակուղի (1921 սեպտեմբեր-1922 օգոստոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսթաֆա Քեմալի այցը Չայ: Աջից ձախ՝ Արևմտյան ճակատի շտաբի պետ գնդապետ Ասիմ բեյ (Գյուդուզ), Արևմտյան ճակատի հրամանատար գեներալ-մայոր Իսմեթ փաշա (Ինյոնյու), ինքնությունը հայտնի չէ, Խորհրդային Ռուսաստանի կցորդ Կ. Զվոնարև, Խորհրդային Ռուսաստանի դեսպան Սեմյոն Արալով, Մուսթաֆա Քեմալ փաշա, Ադրբեջանի ԽՍՀ դեսպան Իբրահիմ Աբիլով, Թուրքական առաջին բանակի հրամանատար գեներալ-մայոր Ալի Իհսան Սաբիս (Սաբիս) (1922 թվականի մարտի 31-ի առավոտ):

Հույները, չկարողանալով ռազմական լուծում տալ խնդրին, դիմում են մեծ տերությունների օգնությանը, սակայն 1922 թվականի սկզբին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան որոշել էին, որ Սևրի պայմանագիրը չէր կարող պարտադրվել թուրքերին և այն պետք է ենթարկվեր փոփոխության։ Այս որոշման, ինչպես նաև մի շարք պայմանագրերի համաձայն, իտալական և ֆրանսիական զորքերը հեռացել էին իրենց դիրքերից՝ հույներին թողնելով միայնակ։ 1922 թվականի մարտին Դաշնակից երկրները հանդես են գալիս զինադադարի առաջարկով։ Մուսթաֆա Քեմալը, զգալով, որ այժմ ռազմավարական առավելությունն իր կողմում է գտնվում, հրաժարվում է լուծումների բոլոր տարբերակներից, քանի դեռ հույները Փոքր Ասիայում էին։ Միևնույն ժամանակ նա ավելի շատ ջանք է ներդնում թուրք զինվորականներին համախմբելու և հույների վրա վերջնական հարձակում գործելու համար։ Հընթացս, հույներն ամրապնդում էին իրենց պաշտպանական դիրքերը, բայց ավելի ու ավելի էին բարոյազրկվում անգործության մատնվելու և պատերազմի ձգձգվելու պատճառով։

Հունական կառավարությունը հուսահատությունից ամեն կերպ փորձում էր ստանալ Մեծ Բրիտանիայի ռազմական աջակցությունը կամ գոնե վարկ վերցնել նրանից։ Հուսահատությունն այն աստիճան է հասնում, որ հույները մտածում են դիվանագիտական ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա՝ սպառնալով հարձակվել Կոստանդնուպոլսում գտնվող նրանց դիրքերի վրա, սակայն սա իրականություն չի դառնում։ Կոստանդնուպոլսի գրավումը հույների համար իրականում հեշտ խնդիր էր, քանի որ Դաշնակից երկրների՝ այնտեղ տեղակայված զորքերը շատ ավելի քիչ էին, քան հունական ուժերը Թրակիայում (երկու դիվիզիա)։ Վերջնական արդյունքը, փոխարենը, այն էր, որ զորքերը դուրս բերելով՝ թուլացնեին Զմյուռնիայում հունական պաշտպանությունը։ Մյուս կողմից թուրքական զորքերը մեծ աջակցություն էին ստանում Խորհրդային Միությունից։ Ապրիլի 29-ին խորհրդային իշխանությունները թուրք հյուպատոսին տրամադրում են մեծ քանակությամբ զենք ու պարենամթերք, որը կբավարարեր թուրքական երեք դիվիզիայի։ Մայիսի 3-ին խորհրդային կառավարությունը Թուրքիային տրամադրում է 33 500 000 ոսկի ռուբլի[45]։

Հունաստանում աստիճանաբար կոչ էին անում դուրս գալ պատերազմից, իսկ զորքերի շրջանում տարածվում էր բարոյալքող քարոզչություն։ Պաշտոններից հեռացված վենիզելական որոշ սպաներ սկսում են «Ազգային պաշտպանություն» շարժումը և ծրագրում հեղաշրջում Աթենքը անջատելու համար, սակայն չեն ստանում Էլեֆթերիոս Վենիզելոսի աջակցությունը, իսկ նրանց գործողությունները անարդյունք են մնացել։

Պատմաբան Մալկոլմ Յապը գրել է[46]՝

Մարտին բանակցությունների ձախողումից հետո հույների միակ քայլը այն պետք է լիներ, որ պետք է նահանջեին դեպի Իզմիրի շրջակայքի պաշտպանական դիրքեր։ Սակայն այդ պահին երևակայությունն է սկսել ուղղորդել հունական քաղաքականությանը, արդյունքում հույները մնացել են իրենց դիրքերում և սկսել են ծրագրել Կոստանդնուպոլսի գրավումը։ Սակայն հանդիպելով Դաշնակիցների դիմադրությանը՝ հուլիսին այս ծրագիրը մի կողմ են թողել։

Թուրքական լայնածավալ հակահարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դումլուփընարի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն զինվորները Աֆիոնքարահիսարի մոտակայքում, 1922 թվականի օգոստոսի 22

Թուրքերը ի վերջո օգոստոսի 26-ին հակահարձակման են անցնում, որը թուրքերի շրջանում հայտնի է դառնում «Մեծ հարձակում» անունով (Büyük Taarruz): Թուրքերը օգոստոսի 26-ին գրավում են հունական հիմնական դիրքերը, իսկ հաջորդ օրն ընկնում է նաև Աֆիոնը։ Օգոստոսի 30-ին Դումլուփընարի ճակատամարտում հունական զորքը վճռական պարտություն են կրել։ Հույն զինվորների կեսը գերի են ընկնում կամ սպանվում են, իսկ սպառազինությունն ամբողջությամբ ոչնչացվում է[47]: Այդ օրը նշվում է որպես Հաղթանակի օր, այն Թուրքիայում համարվում է ազգային տոն և Քյոթահիայի փրկության օր։

Ճակատամարտի ընթացքում թուրքական ուժերին հաջողվում է գերեվարել հույն գեներալ Նիկոլաոս Տրիկուպիսին և գեներալ Դիոնիսին[48]: Միայն գերումից հետո է գեներալ Տրիկուպիսը տեղեկանում, որ գեներալ Հացիանեստիսի փոխարեն նշանակվել է զորքերի գերագույն հրամանատար։ Սեպտեմբերի 1-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայացնում է իր հայտնի հրամանը՝ ուղղված թուրքական զորքին. «Զո՛րք, քո առաջին նպատակը Միջերկրականն է։ Առա՜ջ»[47]:

Թուրքական առաջխաղացումը դեպի Զմյուռնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 2-ին թուրքերը գրավում են Էսքիշեհիրը, և հունական կառավարությունը դիմում է Մեծ Բրիտանիային՝ խնդրելով կազմակերպել այնպիսի զինադադար, որով առնվազն Զմյուռնիան կմնար հունական վերահսկողության տակ[49]։ Սեպտեմբերի 6-ին գրավվում են Բալըքեսիրը և Բիլեջիքը, իսկ հաջորդ օրը՝ Այդընը։ Սեպտեմբերի 8-ին ընկնում է նաև Մանիսան։ Աթենքում գործող կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը։ Թուրքական հեծելազորը սեպտեմբերի 9-ին մտնում է Զմյուռնիա։ Հունական մի ամբողջ դիվիզիա հանձնվում է և սեպտեմբերի 11-ին թուրքերը գրավում են Գեմլիքն ու Մուդանիան։ Սեպտեմբերի 18-ին թուրքերին հաջողվել է վերջնականապես դուրս մղել հունական զորքերը Փոքր Ասիայից։  Ինչպես գրել է պատմաբան Ջորջ Լենցովսկին․ «Սկսելուն պես թուրքական հարձակողական գործողությունները ցնցող հաջողություն են ունեցել։ Երկու շաբաթվա ընթացքում թուրքերը կարողացան հույներին հետ քշել դեպի Միջերկրական ծովի ափեր»[50]։ Թուրքական հեծելազորի առաջապահները սեպտեմբերի 8-ին հասնում են Զմյուռնիայի մատույցներ։ Նույն օրը հունական շտաբը հեռանում է քաղաքից։ Սեպտեմբերի 9-ի առավոտյան ժամը 11-ին թուրքական հեծելազորը մտնում է քաղաք[51][52]։ Սեպտեմբերի 10-ին հնարավոր անկարգությունից խուսափելու նպատակով Մուսթաֆա Քեմալը հայտարարել է, որ մահապատժի կենթարկվեն այն թուրք զինվորները, ովքեր կվնասեն անզեն քաղաքացիներին[53]։ Քաղաքի գրավումից մի քանի օր առաջ Քեմալի սուրհանդակները այս հայտարարության հունարեն տարբերակով թռուցիկներ են տարածում քաղաքում։ Քեմալն հայտնում է, որ իր կառավարությունը պատասխանատվություն չի կրելու կոտորածի դեպքերի համար[54]։

Թուրքերը դաժանությունների են դիմում հայ ու հույն բնակչության նկատմամբ, իսկ նրանց ունեցվածքը՝ ենթարկում թալանի։ Շատ ականատեսներ հայտնում են, որ թուրքական բանակի զինվորները կրակի են մատնել քաղաքի որոշ հատվածներ[55][56]։ Քաղաքի հունական և հայկական թաղամասերը այրվել են, իսկ թուրքական և հրեական թաղամասերը կանգուն մնացել[57]։

Թուրքերի կողմից Զմյուռնիայի ռազմակալումը

Չանաքքալեի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զմյուռնիայի մեծ հրդեհը պատկերված իտալական նավից, 1922, սեպտեմբերի 14։

Զմյուռնիայի վերագրավումից հետո թուրքական ուժերը շարժվում են դեպի հյուսիս՝ Բոսֆոր, Մարմարա ծով և Դարդանել, որտեղ տեղակայված էին բրիտանական, ֆրանսիական և իտալական կայազորները[49]։

Daily Mail-ում սեպտեմբերի 15-ին տպագրված հարցազրույցում Մուսթաֆա Քեմալը հայտարարել է․ «Մեր վերջին հաղթանակից հետո մեր պահանջները նույնն են, ինչ առաջ։ Մենք պահանջում ենք Փոքր Ասիան, Թրակիան մինչև Մարիցա գետ և Կոստանդնուպսլիսը․․․ Մենք պետք է ստանանք մեր մայրաքաղաքը, հակառակ դեպքում ես ստիպված եմ թուրքական զորքը տանել դեպի Կոստանդնուպոլիս, որը ընդամենը մի քանի օրվա հարց է։ Ես նախընտրում եմ տարածքները ստանալ բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում բնակաբանար անվերջ սպասել չեմ կարող»[58]։

Հենց այս ժամանակ էլ թուրք որոշ սպաներ գաղտնի կերպով ներթափանցում են Կոստանդնուպոլիս, որպեսզի օգնեն հնարավոր պատերազմի դեպքում կազմակերպվել թուրք բնակչությանը։

Օրինակ՝ Էռնեստ Հեմինգուեյը, ով այդ ժամանակ պատերազմի թղթակից էր Toronto Star-ում, գրել է[59]

Անցյալ գիշեր մի [բրիտանական] կործանիչ... կանգնեցրել է Փոքր Ասիայից եկող թուրք կանանցով լեցուն մի նավ․․․ Զենքի ստուգման ընթացում պարզ է դարձել, որ իրականում նավում ոչ թե կանայք են, այլ տղամարդիկ։ Նրանք բոլորը զինված են եղել և ավելի ուշ պարզ է դարձել, որ քեմալական սպաներ են, ովքեր ուղարկվել են կազմակերպելու արվարձանների թուրք բնակչությանը Կոստանդնուպոլսի վրա թուրքական հնարավոր հարձակման դեպքում։

Մեծ Բրիտանիան սկզբնապես որոշել էր անհրաժեշտության դեպքում Դարդանելում դիմադրել թուրքերին և դիմել ֆրանսիացիների և իտալացիների օգնությանը, որպեսզի հույները մնային Արևելյան Թրակիայում[60]։ Բրիտանական կառավարությունը նույնիսկ ռազմական օգնություն էր խնդրել իր գաղութներից։ Գաղութների պատասխանը բացասական էր եղել (բացի Նոր Զելանդիայից)։ Ավելին՝ իտալական և ֆրանսիական ուժերը լքում են նեղուցներում իրենց դիրքերը և հեռանում՝ թողնելով բրիտանացիներին միայնակ թուրքերի դեմ։ Սեպտեմբերի 24-ին Մուսթաֆա Քեմալի զորքերը շարժվում են դեպի նեղուցների հատված և մերժում բրիտանական պահանջը հեռանալու այդտեղից։ Բրիտանական կառավարությունում էլ պառակտում կար այս հարցի շուրջ, սակայն ի վերջո ցանկացած հնարավոր զինված հակամարտություն կանխվում է։ Կոստանդնուպոլսում բրիտանացի գեներալ Չարլզ Հարինգթոնը թույլ չի տալիս իր զինվորների կրակել թուրքերի վրա և դիմում է բրիտանական կառավարությանը՝ հորդորելով չդիմել արկածախնդրության։ Նրա հրամանով հունական նավատորմը հեռացվում է Կոստանդնուպոլսի ափագծից։ Բրիտանացիները վերջապես որոշում են ստիպել հույներին Թրակիայում նահանջել մինչև Մարիցա գետը։ Այս գործողությունը համոզում է Մուսթաֆա Քեմալին ընդունելու զինադադարի բանակցությունների առաջարկը։

Հանգուցալուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանի կոնֆերանսով Թուրքիայի արևմտյան սահմանների քարտեզը

Մուդանիայի զինադադարը կնքվել է 1922 թվականի հոկտեմբերի 11-ին։ Դաշնակից պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա և Իտալիա) կրկին վերականգնել են իրենց վերահսկողությունը Արևելյան Թրակիայի և Բոսֆորի նկատմամբ։ Հույները պետք է հեռանային այդ տարածքներից։ Զինադադարը ուժի մեջ է մտել 1922 թվականի հոկետեմբերի 15-ից այն բանից հետո, երբ մեկ օր առաջ հունական կողմը ստորագրել էր այն։

Մուդանիայի զինադադարին հաջորդել է Լոզանի պայմանագիրը։ Այս պայմանագրից անկախ հույներն ու թուրքերը համաձայնության են եկել բնակչության փոխանակման հարցի շուրջ։ Շուրջ մեկ միլիոն ուղղափառ հույներ տեղահանվել են, նրանց մեծ մասը վերաբնակեցվել է Ատտիկեում, ինչպես նաև Մակեդոնիայի և Թրակիայի նոր միավորված հունական տարածքներում։ Այս բնակչությունը փոխանակվել է հունական տարածքներում ապրող շուրջ 500 000 մուսուլմանների հետ։

Վերջնական լուծմանը նպաստող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած թշնամուն չթերագնահատելու ֆրանսիացիների և բրիտանացիների նախազգուշացումներին՝ հույները հաշվարկել էին, որ իրենք կարող են 3 ամսում հաղթել արդեն իսկ թուլացած թուրքերին[61]։ Հյուծված 4 տարի շարունակվող արյունահեղությունից Դաշնակից երկրներից ոչ մեկը պատրաստ չէր նոր պատերազմ սկսելու և ապավինել է Հունաստանին։ 1921 թվականի փետրվարին Լոնդոնում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կալոգերոպուլոսը հայտնել է, որ հունական բանակի բարոյական վիճակը բարձր մակարդակի վրա, իսկ նրանց խիզախությունը անքննելի է։ Նա նաև ավելացրել է, որ իր կարծիքով քեմալականները պարզապես «ոչ կանոնավոր զինվորներ են․ նրանք ամբոխ են, որը արժանի չէ նույնիսկ չնչին ուշադրության»[62]։ Այնուամենայնիվ, Դաշնակիցները, հաշվի առնելով հսկայական տարածքները, հաղորդակցության երկարող գիծը, հունական գանձարանի ֆինանսական խնդիրները, ինչպես նաև թուրք գյուղացի-զինվորի դիմացկունությունը, կասկածում էին, որ հունական ռազմական կարողությունները հնարավորություն կտան նրան խորանալ Փոքր Ասիայում[63][64]։ Այն բանից հետո, երբ հունական զորքին չի հաջողվել Ինյոնյուի առաջին և երկրորդ ճակատամարտերում ջախջախել ու պարտության մատնել թուրքական նորաստեղծ բանակին, իտալացիները 1921 թվականի հուլիսին սկսել են դուրս բերել իրենց ուժերը Փոքր Ասիայի հարավարևմտյան տիրույթներից։ Ավելին՝ իտալացիները պնդել են, որ Հունաստանը խախտել է Մեծ քառյակի կողմից սահմանված հունական օկուպացիայի սահմանները[64]։ Ֆրանսիան, մյուս կողմից, Կիլիկիայում ուներ իր ճակատը թուրք ազգայնականների հետ։ Ֆրանսիացիները, ինչպես և Դաշնակից մյուս երկրները, աջակցում էին թուրքերին, որպեսզի ստեղծեն ուժեղ բուֆերային պետություն ստեղծեն և շտապում էին հեռանալ[65]։ Երբ հույները ևս մեկ անգամ ձախողվել են Սաքարյայի ճակատամարտում՝ չկարողանալով պարտության մատնել թուրքերին, Ֆրանսիան 1921 թվականի հոկտեմբերի վերջին թուրքերի հետ ստորագրել է Անկարայի պայմանագիրը։ Բացի այդ, Դաշնակիցները թույլ չեն տվել, որ հունական նավատորմը ամբողջությամբ շրջափակման ենթարկվի Սև ծովի ափերը, քանի որ այն կարող էր սահմանափակել թուրքական պարենամթերքի և անհրաժեշտ պարագաների ներկրումը։ Այնուամենայնիվ, հունական նավատորմը ռմբակոծել է մի շարք խոշոր նավահանգիստներ (1921 թվականի հունիս-հուլիս՝ Ինեբոլու, 1921 թվականի հուլիս՝ Տրապիզոն, Սինոպ, 1921 թվականի օգոստոս՝ Ռիզե, Տրապիզոն, 1921 թվականի սեպտեմբեր՝ Արաքլը, Թերմե, Տրապիզոն, 1921 թվականի հոկտեմբեր՝ Իզմիթ, 1922 թվականի հունիս՝ Սամսուն)[66]։ Հունական նավատորմը կարողացել է շրջափակման ենթարկել Սև ծովի ափամերձ շրջանները Ինյոնյուի առաջին և երկրորդ, Քյոթահիա-Էսքիշեհիրի և Սաքարյայի ճակատամարտերից առաջ և ընթացքում՝ թույլ չտալով զենքի և պարենամթերքի առաքումը[67]։

Հունական բանակի համար մշտական խնդիր էր բավարար պարենամթերքի և սպառազինության առկայությունը։ Չնայած զորքի թվաքանակի, ոգևորության և խիզախության պակաս չկար՝ մնացած ամեն ինչ պակասը զգացվում էր։ Իր աղքատիկ տնտեսության պատճառով Հունաստանը չէր կարող երկարաժամկետ զորահավաք իրականացնել։ Ըստ 1922 թվականի մայիսին հրապարակված բրիտանական զեկույցի՝ Փոքր Ասիայում բնակվող շուրջ 60 000 բնիկ հույներ, հայեր և ադըղեներ հունական գրավյալ տարածքներում ծառայել են հունական զորքերում (նրանցից 6000-10000 եղել են ադըղեները)[68]։ Համեմատության համար պետք է ասել, որ թուրքերը ևս դժվարություն ունեին գտնելու համապատասխան ուժեր՝ պայմանավորված Առաջին համաշխարհային պատերազմում կորցրած 1,5 մլն զոհերով[69]։ Շատ շուտով հունական բանակը գերազանցել է իր նյութատեխնիկական կարողությունները և չի կարողացել պահպանել հսկայածավալ տարածքները անընդհատ հարձակման պայմաններում, որը սկզբնապես իրականացվում էր թուրքական անկանոն, իսկ ավելի ուշ կանոնավոր բանակի կողմից։ Այն տեսակետը, թե նման մեծ ուժերը կարող են շարունակել հարձակումները հիմնականում «հենվելով միայն ցամաքի վրա», սխալ էր։ Չնայած հունական բանակը 1921 թվականի սեպտեմբերից հետո ստիպված է եղել իր վերահսկողության տակ պահել հսկայական տարածքներից՝ այն ավելի շատ էր ապահովված փոխադրամիջոցներով, քան թուրքական բանակը[70]։ Հունական բանակն ունեցել է 63 000 կենդանիներ՝ որպես փոխադրամիջոց, 4036 բեռնատար մեքենաներ և 1776 ավտոմեքենաներ և շտապ օգնության մեքենաներ[70], մինչդեռ թուրքական բանակը հիմնականում օգտվել է միայն կենդանիներից՝ իբրև փոխադրամիջոց։ Նրանք ունեցել են 67 000 կենդանիներ (որոնցից 3141-ը ձիերի, 1970-ը՝ եզների սայլեր էին, 2318-ը՝ երկանիվ սայլեր և 71-ը՝ ֆայտոններ) և ընդամենը 198 բեռնատարներ և 33 ավտոմեքենաներ և շտապ օգնության մեքենաներ[70]։

Երբ հույների մոտ մատակարարման խնդիրներ են առաջացել, թուրքերի վիճակը բարելավվել է։ Մուդրոսի զինադադարից հետո Դաշնակից պետությունները ցրել են օսմանյան բանակը, բռնագրավել են օսմանյան բոլոր զենքերը և պարենամթերքը[71], ուստի թուրքական ազգայնական շարժումը, որը նոր բանակ ձևավորելու ճանապարհին էր, զենքի խիստ անհրաժեշտություն ուներ։ Բացի այն զենքերից, որոնք չէին բռնագրավվել Դաշնակիցների կողմից[72], թուրքական կողմը ստանում էր նաև խորհրդային աջակցությունը՝ փոխարենը Բաթումը տալով Խորհրդային Միությանը։ Խորհրդային Միությունը նաև ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում թուրքական ազգայնական շարժմանը, իհարկե ոչ այնչափ, որչափ խոստացվել էր, սակայն այնքան, որ բավական էր խոստացված զենքերի պակասը լրացնելու համար[73]։ Խորհրդային աջակցության պատճառներից մեկն այն էր, որ Դաշնակից պետությունները ռուսական հողում կռվում էին բոլշևիկյան վարչակարգի դեմ, ուստիև թուրքական ընդդիմությունը ավելի հաճելի էր Մոսկվային[73]։ Իտալացիները դառնացած էին իրենց կորստով՝ Զմյուռնիայի մանդատը անցել էր Հունաստանին, ուստի նրանք Անթալիայի իրենց ռազմաբազան օգտագործում էին թուրքական զորքերին զինելու և վարժեցնելու համար՝ աջակցելով քեմալականներին ընդդեմ հույների[74]:

Բրիտանական բանակի մի կցորդ, ով 1921 թվականի հունիսին ուսումնասիրում էր հունական բանակը, ասել է. «ավելի շատ մարտական մեքենաներ, քան ես երբևէ տեսել եմ»[75]: Ավելի ուշ նա գրել է. «Փոքր Ասիայի հունական բանակը, որը այժմ կանգնած է կազմ ու պատրաստ առաջ շարժվելու համար, ռազմադաշտ դուրս բերված ամենամեծ զորքն է եղել։ Ըստ բալկանյան չափորոշիչների՝ ռազմական անձնակազմը ընդունակ էր, իսկ կազմակերպվածությունն ու կարգապահությունը՝ լավ»[76]: Թուրքական զորքը ուներ հստակ և մրցունակ ռազմավարական և մարտավարական հրամանատարություն, որի ղեկավարությունը Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններն էին։ Թուրքական բանակը վաելում էր պաշտպանության մեջ լինելու առավելությունը՝ օգտագործելով «տարածքային պաշտպանության» նոր ձևը։ Մուսթաֆա Քեմալը կոմունիստների մոտ իրենց ներկայացնում էր որպես հեղափոխական, պահպանողականների մոտ՝ սովորույթների և կարգի պաշտպան, ազգայնականների մոտ՝ հայրենասեր զինվոր, կրոնասերների մոտ՝ մուսուլման առաջնորդ, այդ իսկ պատճառով կարողացել էր հավաքել թուրքական ամենատարբեր տարրերի և համոզել նրանց կռվել միասին։ Թուրքական ազգայնական շարժումը գրավում էր հատկապես հեռավոր արևելյան երկրների մուսուլմաններին[77]: Մումբայի Խալիֆայության հանձնաժողովը սկսել է ֆինանսական աջակցություն ցույց տալ թուրքական ազգայնական շարժմաը և ուղարկել է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև քաջալերող նամակներ։ Ամբողջ գումարը տեղ չի հասել, իսկ Մուսթաֆա Քեմալը որոշել է չօգտագործել Խալիֆայության հանձնաժողովի ուղարկած գումարները։ Գումարը պահպանվել է օսմանյան բանկում։ Պատերազմից հետո՝ ավելի ուշ, այն օգտագործվել է Թուրքիայի Իշբանկի ստեղծման համար[78]։

Երկու կողմերի կողմից իրականացված դաժանություններ և էթնիկ զտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույների և հայերի նկատմամբ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Ռումելի հաշվարկների համաձայն՝ 1900-1923 թվականների ընթացքում թուրքական տարբեր վարչակարգերը սպանել են 3,5 միլիոնից մինչև 4 մլն հայերի, հույների և ասորիների[79][80]։ Նրա հաշվարկներով 1919-1923 թվականների Թուրքական անկախության պատերազմի տարիներին թուրքական ուժերը սպանել են ավելի քան 440 հազար հայ և 264 հազար հույն քաղաքացիների[81]։ Սակայն նա նաև իր ուսումնասիրության մեջ ներկայացնում է 1,428-4,388 մլն սպանվածների, որոնցից 2,781 մլն հայեր էին, հույներ, նեստորականներ, թուրեր, ադըգեներ և այլն։ Բրիտանացի պատմաբան և լրագրող Առնոլդ Թոյնբին տարածաշրջանում շրջելիս նշել է, որ տեսել է հունական բազմաթիվ գյուղեր, որոնք ամբողջությամբ այրվել են։ Թոյնբին նաև նշել է, որ թուրքական զորքերը անհատապես և դիտավորյալ այրել են հունական գյուղերի յուրաքանչյուր տունը, դրանց վրա բենզին են լցրել և հետևել, որ ամբողջությամբ ոչնչանան[82]: 1920-1923 թվականների ընթացքում՝ Թուրքական անկախության պատերազմի շրջանում, կոտորածներ են եղել հատկապես արևելքում և հարավում բնակվող հայեի և Սև ծովի շրջանում ապրող հույների նկատմամբ[83]: 1915-1918 թվականների և 1919-1921 թվականների հայկական և հունական ցեղասպանությունների կազմակերպիչների մեջ յուրահատուկ շարունակականություն էր առկա[84]:

Սվազի նահանգապետ Էբուբեքիր Հազիմ Թեփեյրան 1919 թվականի կոտորածների մասին ասել է, որ դրանք այնքան սարսափելի էին, որ չէր կարող նկարագրել։ Նա անդրադարձել է Սև ծովի շրջանում հույների նկատմամբ իրականացված վայրագություններին, և ըստ պաշտոնական տվյալների՝ 1921 թվականին Նուրեթթին փաշայի (այս տխրահռակ մարդը սպանել է արքեպիսկոպոս Քրիսոսթոմոսի) հրամանատարության տակ գտնվող Կենտրոնական բանակի կողմից սպանվել է 11181 հույն։ Խորհրդարանի որոշ պատգամավորների պահանջով Նուրեթթին փաշան մահվան է դատապարտվել և որոշվել է դատ սկսել նրա դեմ, սակայն դատավարությունը չեղյալ է հայտարարվել Մուսթաֆա Քեմալի միջամտության պատճառով։ Թաներ Աքչամը գրել է, որ համաձայն մի թերթի՝ Նուրեթթին փաշան առաջարկել է սպանել Փոքր Ասիայում մնացած բոլոր հույներին և հայերին, առաջարկ, որը, սակայն, մերժվել է Մուսթաֆա Քեմալի կողմից[85]։

Բազմաթիվ արևմտյան թերթեր ևս անդրադարձել են թուրքական զինված ուժերի կողմից Փոքր Ասիայի քրիստոնյա բնակչության նկատմամբ, մասնավորապես հայերի և հույների, իրականացված վայրագություններին[86][87][88][89][90][91]։ Օրինակ՝ Լոնդոնի Թայմս պարբերականը գրել է, որ «Թուրքական իշխանությունները անկեղծորեն ասում են, որ իրենց կանխամտածված մտադրությունն է թույլ տալ, որ բոլոր հույները մեռնեն, և իրենց գործողությունները սատարում են իրենց հայտարարությանը»[86]։ Իռլանդական մի թերթ՝ Belfast News Letter-ը գրել է, որ «Անգորայի թուրքերի կողմից այժմ գործադրվող բարբարոսության և դաժանության ահավոր հեքիաթը Փոքր Ասիայում քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացման համակարգված քաղաքականության մի մասն է»[91]։ Ըստ Christian Science Monitor-ի՝ թուրքերը անհրաժեշտ էին համարում քրիստոնյա փոքրամասնությունների սպանությունը՝ պայմանավորված քրիտսոնյաների գերակայությամբ, նրանց աշխատասիրությամբ, որը թուրքերի մոտ առաջացնում էր նախանձի ու ոչ լիարժեքության զգացում։ Թերթում գրված էր, որ «Նպատակն է թուրքերի մոտ առաջացնել տագնապ և նախանձ, որը հետագա տարիներին նրանց մոտ ընկճվածություն կառաջացնի։ Նրանք հավատացած են, որ չեն կարող մրցակցել իրենց քրիստոնյա ենթակաների հետ և որ քրիստոնյաները ու մասնավորապես հույները՝ իբրև հակառակորդներ, շատ աշխատասեր են և շատ կրթված։ Ուստի, նրանք ձգտել են կոտորածների և արտաքսումների միջոցով ժամանակ առ ժամանակ հավասարակշռություն տեղծել»[92]։ Ըստ Սքոթսմեն թերթի՝ 1920 թվականի օգոստոսի 18-ին Քարամուսալի շրջանում՝ Փոքր Ասիայում գտնվող Իսմիդից հարավ-արևելք, թուրքերը կոտորել են 5000 քրիստոնյաների[87]։ Համաձայն արևմտյան թերթերի՝ այս շրջանում հայերի նկատմամբ նույնպես ջարդեր են իրականացվել՝ շարունակելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ վարած քաղաքականությունը[93]։ 1922 թվականի փետրվարի 25-ին Պոնտոսում 24 հունական քաղաքներ ամբողջովին այրվել են։ Ամերիկյան Atlanta Observer թերթը գրել է, որ «Պոնտոսում կանանց ու երեխաների այրվող մարմինների հոտը նախազգուշացնում է, թե ինչ է սպասվում Փոքր Ասիայի քրիստոնյաներին հունական զորքի հեռանալուց հետո»[88]։ Բելֆասթ պարբերականի համաձայն՝ 1922 թվականի առաջին ամիսներին 10 000 հույներ սպանվել են քեմալական ուժերի կողմից[86][91]։ Ըստ Ֆիլադելֆիա երեկոյան տեղեկագրի՝ թուրքերը շարունակել են ստրկացնել մարդկանց, առևանգել կանանց ու երեխաների իրենց հարեմների համար, բռնաբարել բազմաթիվ կանանց[86][91][94]։ Քրիստոնեական գիտության մոնիթորը գրել է, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել միսիոներներին և մարդասիրական աջակցության խմբերին օգնել հույն քաղաքացիներին, ում տներն այրվել էին, թուրքական իշխանությունները թողել են այս մարդկանց մահանալ՝ չնայած առկա օգնությանը։ Այս թերթը նաև գրել է, որ «Թուրքերը ավելի մեծ եռանդով էին փորձում բնաջնջել հույն բնակչությանը, քան հայերին 1915 թվականին»[89]։  

Պոնտոսի հույների նկատմամբ Պոնտոսի շրջանում իրականացված վայրագությունները Հունաստանում և Կիպրոսում[95] հայտնի են Պոնտոսի ցեղասպանություն անունով։ Համաձայն Նյու Յորքի (որտեղ մեծ քանակությամբ հույն-ամերիկացի բնակչություն էր ապրում) քաղաքապետ Ջորջ Պատակիի 2002 թվականի հայտարարության Փոքր Ասիայի հույները անասելի դաժանությունների են ենթարկվել թուրքական կառավարության կողմից իրականացվող հույներին տեղահանելու համակարգված գործընթացի ժամանակ։ Նրանք ոչնչացնում էին հունական քաղաքները, գյուղերը, կոտորում էին հարյուր հազարավոր քաղաքացիների այն շրջաններում, որտեղ հույները մեծամասնությունն էին կազմում, ինչպես օրինակ՝ Սև ծովի շրջանում, Պոնտոսում, Զմյուռնիայի շրջակայքում։ Նրանք, ովքեր փրկվել էին այս վայրագություններից, արտագաղթել են Թուրքիայից և այսօր նրանք և նրանց ժառանգները կազմում են հունական սփյուռքի մի մասը[96]։   

Զմյուռնիայի մեծ հրդեհի հույն զոհերը

1922 թվականի սեպտեմբերի 9-ին, որից երկու օր առաջ հունական իշխանությունները հեռացել էին քաղաքից, թուրքական բանակը ներխուժել է Զմյուռնիա։ Սկսվել է սարսափելի անկարգություն, իսկ քրիստոնյա բնակչությունը ենթարկվել է զինվորների և թուրք բնակիչների հարձակումների։ Հույն արքեպիսկոպոս Քրիսոստոմոսը լինչի է ենթարկվել ամբոխի կողմից, որի մեջ եղել են նաև թուրք զինվորներ։ Իսկ սեպտեմբերի 13-ին քաղաքի հայկական թաղամասից տարածված հրդեհը ամայացրել է քաղաքի ափամերձ շրջանները։ Հրդեհի պատասխանատվության հարցը շարունակում է մնալ վեճերի առարկա․ որոշ աղբյուրներ մեղադրում են թուրքերին, որոշներն էլ հույներին կամ հայերին։ Շուրջ 50000[97]-100000[98] հույն և հայ է սպանվել հրդեհի և դրան զուգընթաց տեղի ունեցող կոտորածների պատճառով։

Համաձայն թուրքական և հունական կառավարությունների կողմից ստորագրված «բնակչության փոխանակման մասին պայմանագրի», Թուրքիայի հույն ուղղափառ քաղաքացիները և Հունաստանում բնակվող թուրք ու հույն մուսուլման քաղաքացիները պետք է ենթարկվեին երկու երկրների միջև բնակչության փոխանակության։ Թուրքիայում բնակվող էթնիկ հույն և էթնիկ թուրք շուրջ 1,5 մլն ուղղափառ քրիստոնյաներ և Հունաստանում բնակվող շուրջ 500 հազար թուրք և հույն մուսուլմանները տեղահանվել են իրենց հայրենիքներից[99]։ Նորման Նայմարկը պնդում է, որ այս պայմանագիրը էթնիկ զտման վերջին փուլն էր, որի նպատակն էր ստեղծել էթնիկ տեսանկյունից մաքուր հայրենիք թուրքերի համար[100]։ Պատմաբան Դինահ Շելթոնը նմանապես գրել է, որ «Լոզանի պայմանագիրը ավարտին է հասցրել հույների բռնի փոխանակման գործընթացը»[101]։

1914-1922 թվականների ընթացքում հույն բնակչության բավականին մեծ զանգված բռնի կերպով տեղահանվել է նախնիների հայրենիքից՝ Պոնտոսից, Արևելյան Թրակիայից և Հոնիայից։ Այս փախստականներին, ինչպես նաև հույն-ամերիկացիներին, ովքեր ծագումով Անատոլիայից էին, թույլ չի տրվել Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո վերադառնալ իրենց հայրենիք։  

Թուրք բնակչության արյունահեղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. According to John R. Ferris, "Decisive Turkish victory in Anatolia... produced Britain's gravest strategic crisis between the 1918 Armistice and Munich, plus a seismic shift in British politics..." Erik Goldstein and Brian McKerche, Power and Stability: British Foreign Policy, 1865–1965, 2004 p. 139
  2. A. Strahan claimed that: "The internationalisation of Constantinople and the Straits under the aegis of the League of Nations, feasible in 1919, was out of the question after the complete and decisive Turkish victory over the Greeks". A. Strahan, Contemporary Review, 1922.
  3. N. B. Criss, Istanbul Under Allied Occupation, 1918–1923, 1999, p. 143. "In 1922, after the decisive Turkish victory over the Greeks, 40,000 troops moved towards Gallipoli."
  4. The Place of the Turkish Independence War in the American Press (1918-1923) by Bülent Bilmez
  5. Ergün Aybars, Türkiye Cumhuriyeti tarihi I, Ege Üniversitesi Basımevi, 1984, pg 319-334.
  6. Pars Tuğlacı (1987). Çağdaş Türkiye. Cem Yayınevi.
  7. Turkish General Staff, Türk İstiklal Harbinde Batı Cephesi, Edition II, Part 2, Ankara 1999, p. 225.
  8. 8,0 8,1 Asian Review. East & West. 1934.
  9. Görgülü, İsmet (1992), Büyük Taarruz: 70 nci yıl armağanı (թուրքերեն), Genelkurmay basımevi, էջեր 1, 4, 10, 360
  10. Eleftheria, Daleziou (2002). «Britain and the Greek-Turkish War and Settlement of 1919-1923: the Pursuit of Security by "Proxy" in Western Asia Minor». University of Glasgow. էջ 108. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  11. Türk İstiklal Harbinde Batı Cephesi [The Western Front in the Turkish War of Independence] (թուրքերեն) (II ed.), Ankara: General Staff of the Republic of Turkey, 1999, էջ 225.
  12. Sandler, Stanley (2002). Ground Warfare: An International Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-1-57607-344-5.
  13. History of the Campaign of Minor Asia, General Staff of Army, Athens: Directorate of Army History, 1967, էջ 140, «on June 11 (OC) 6,159 officers, 193,994 soldiers (=200,153 men)»
  14. Eleftheria, Daleziou (2002). «Britain and the Greek-Turkish War and Settlement of 1919-1923: the Pursuit of Security by "Proxy" in Western Asia Minor». University of Glasgow. էջ 243. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  15. Επίτομος Ιστορία Εκστρατείας Μικράς Ασίας 1919–1922 [Abridged History of the Campaign of Minor Asia] (Greek), Athens: Directorate of Army History, 1967, Table 2{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Στρατιωτική Ιστορία journal, Issue 203, December 2013, page 67.
  17. 17,0 17,1 17,2 Sabahattin Selek: Millî mücadele - Cilt I (engl.: National Struggle - Edition I), Burçak yayınevi, 1963, page 109.
  18. Taşkıran, Cemalettin (2005). "Kanlı mürekkeple yazın çektiklerimizi ... !": Milli Mücadelede Türk ve Yunan esirleri, 1919–1923. էջ 26. ISBN 978-975-8163-67-0.
  19. Ahmet Özdemir, Savaş esirlerinin Milli mücadeledeki yeri, Ankara University, Türk İnkılap Tarihi Enstitüsü Atatürk Yolu Dergisi, Edition 2, Number 6, 1990, pg. 328-332.
  20. Sowards, Steven W (2004 թ․ մայիսի 7). «Greek nationalism, the 'Megale Idea' and Venizelism to 1923». Twenty-Five Lectures on Modern Balkan History (The Balkans in the Age of Nationalism). MSU. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. Woodhouse, C.M. The Story of Modern Greece, Faber and Faber, London, 1968, p. 204
  22. Toynbee, Arnold J; Kirkwood, Kenneth P (1926), Turkey, London: Ernest Benn, էջ 94.
  23. Giles Milton, Paradise Lost, 2008, Sceptre, 978-0-340-83786-3
  24. Pentzopoulos, Dimitri (2002). The Balkan Exchange of Minorities and Its Impact on Greece. C. Hurst & Co. էջեր 29–30. ISBN 978-1-85065-702-6.
  25. Roberts, Thomas Duval. Area Handbook for the Republic of Turkey. p. 79
  26. Zamir, Meir (1981). «Population Statistics of the Ottoman Empire in 1914 and 1919». Middle Eastern Studies ((7) 1): 85–106. doi:10.1080/00263208108700459. JSTOR 4282818.
  27. Montgomery, AE (1972). «The Making of the Treaty of Sèvres of 10 August 1920». The Historical Journal (15v, 4): 775. doi:10.1017/S0018246X0000354X.
  28. «Not War Against Islam – Statement by Greek Prime Minister», The Scotsman, էջ 5, 1920 թ․ հունիսի 29.
  29. 29,0 29,1 Smith, 1999, էջ 3
  30. Michael Brecher: Study of Crisis, 0472108069, University of Michigan Press, 1997, page 363.
  31. Stanley Sandler: Ground Warfare: H-Q, ABC-CLIO, 2002, 1576073440, page 337.
  32. Olivier Roy: Turkey Today: A European Country?, 1843311720, page 123.
  33. Nurettin Türsan, Burhan Göksel: Birinci Askeri Tarih Semineri: bildiriler, 1983, page 42.
  34. Ahmet Nural Öztürk: Kula, Katakekaumene (Yanık yöre): 2000 yıl önce Strabon'un adını koyduğu yöre, Öğrenci Basimevi, page 137-138. (թուրքերեն)
  35. Münir Sayhan: Milli Mücadele'de Çivril, (1919-1922), Kitsan, 2006, 9758833227, pages 15-18.
  36. Stone, David R., "Soviet Arms Exports in the 1920s," 'Journal of Contemporary History,' 2013, Vol.48(1), pp.57-77
  37. Dobkin, 1998, էջեր 60–1, 88–94
  38. Kapur, H, Soviet Russia and Asia, 1917–1927.
  39. Шеремет, В (1995), Босфор (Russian), Moscow, էջ 241{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  40. Mezhdunarodnaya Zhizn. Moscow, 1963, No. 11, p. 148.
  41. Թուրքիայի Հանրապետության պատմություն. Erevan: ԵՊՀ հրատարակչություն. 2014. էջ 32. ISBN 9785808418912. OCLC 894200866.
  42. Kinross, 1960, էջ 275
  43. Shaw, Shaw, էջ 360
  44. Kinross, 1960, էջ 277
  45. Kapur, H. Soviet Russia and Asia, 1917–1927, p. 114.
  46. Yapp, Malcolm E. The Making of the Modern Near East, 1792–1923, London; New York: Longman, 1987, p. 319, 978-0-582-49380-3
  47. 47,0 47,1 Shaw, Shaw, էջ 362
  48. Kinross, 1960, էջ 315
  49. 49,0 49,1 Shaw, Shaw, էջ 363
  50. Lenczowski, George. The Middle East in World Affairs, Cornell University Press, New York, 1962, p. 107.
  51. Papoutsy, Christos (2008), Ships of Mercy: the True Story of the Rescue of the Greeks, Smyrna, September 1922, Peter E Randall, էջ 16, ISBN 978-1-931807-66-1.
  52. Murat, John (1999), The Great Extirpation of Hellenism and Christianity in Asia Minor: The Historic and Systematic Deception of World Opinion Concerning the Hideous Christianity's Uprooting of 1922, էջ 132, ISBN 978-0-9600356-7-0.
  53. Glenny, Misha, The Balkans: Nationalism, War and the Great Powers, 1804–1999 (hardcover) (May 1, 2000 ed.), Viking, ISBN 978-0-670-85338-0 {{citation}}: |format= requires |url= (օգնություն)[Հղում աղբյուրներին]
  54. James, Edwin L. "Kemal Won't Insure Against Massacres," New York Times, September 11, 1922.
  55. Horton, George. «The Blight of Asia». Bobbs-Merril Co. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  56. Dobkin, 1998, էջ 6
  57. Stewart, Matthew (2003 թ․ հունվարի 1). «It Was All a Pleasant Business: The Historical Context of "On the Quai at Smyrna"». The Hemingway Review. 23 (1): 58–71. doi:10.1353/hem.2004.0014.
  58. ELEFTHERIA DALEZIOU, BRITAIN AND THE GREEK-TURKISH WAR AND SETTLEMENT OF 1919-1923: THE PURSUIT OF SECURITY BY 'PROXY' IN WESTERN ASIA MINOR
  59. Ernest Hemingway, Hemingway on War, p 278 Simon and Schuster, 2012 1476716048,
  60. Walder, David (1969). The Chanak Affair, London, p. 281.
  61. Friedman, 2012, էջեր 238, 248
  62. Friedman, 2012, էջ 238
  63. Friedman, 2012, էջ 251
  64. 64,0 64,1 Smith, 1999, էջ 108
  65. Payaslian, Simon (2007), The History of Armenia, New York: Palgrave Macmillan, էջ 163, ISBN 978-1-4039-7467-9 {{citation}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  66. Şemsettin Bargut; Turkey. Deniz Kuvvetleri Komutanlığı (2000). 1. Dünya Harbi'nde ve Kurtuluş Savaş'ında Türk deniz harekatı. Dz.K.K. Merkez Daire Başkanlığı Basımevi. ISBN 978-975-409-165-6.
  67. Doğanay, Rahmi (2001). Millı̂ Mücadele'de Karadeniz, 1919–1922. Atatürk Araştırma Merkezi. ISBN 978-975-16-1524-4.
  68. Gingeras, Ryan (2009), Sorrowful Shores:Violence, Ethnicity, and the End of the Ottoman Empire 1912–1923, Oxford University Press, էջ 225, ISBN 978-0-19-160979-4.
  69. Erickson, Edward J, Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, էջ 211.
  70. 70,0 70,1 70,2 «Turkish Great Offensive», NTV Tarih [NTV History Journal], NTV Yayınları (31): 45–55, 2011 թ․ օգոստոս.
  71. Turan, Şerafettin (1991), Türk devrim tarihi. 2. kitap: ulusal direnisten, Türkiye, cumhuriyeti'ne (Turkish), Bilgi Yayinevi, էջ 157, ISBN 975-494-278-1{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  72. Türkmen, Zekeriya (2001), Mütareke döneminde ordunun durumu ve yeniden yapılanması, 1918–1920, Türk Tarih Kurumu Basımevi, էջեր 67–69.
  73. 73,0 73,1 Jelavich, Barbara (1983). History of the Balkans: Twentieth century. Cambridge University Press. էջ 131. ISBN 978-0-521-27459-3.
  74. Smith, 1999
  75. Smith, 1999, էջ 207
  76. Smith, 1999, էջ 207
  77. Kinross, 1960, էջ 298
  78. Müderrisoğlu, Alptekin (1990), Kurtuluş Savaşının Mali Kaynakları (Turkish), էջ 52, ISBN 975-16-0269-6{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  79. Turkey's Dead (1900–1023) (GIF) (table).
  80. Rummel, Rudolph J. "Statistics Of Turkey's Democide Estimates, Calculations, And Sources", Statistics of Democide, 1997.
  81. Rumel, Rudolph, Turkish Democide, Power Kills, Lines 363 & 382. University of Hawai'i.
  82. Toynbee, 1922, էջ 152
  83. Akçam, 2006, էջ 322
  84. Akçam, 2006, էջ 326
  85. Akçam, 2006, էջ 323
  86. 86,0 86,1 86,2 86,3 "Turk's Insane Savagery: 10,000 Greeks Dead." The Times. Friday, May 5, 1922.
  87. 87,0 87,1 «5,000 Christians Massacred, Turkish Nationalist Conspiracy», The Scotsman, 1920 թ․ օգոստոսի 24.
  88. 88,0 88,1 "24 Greek Villages are Given to the Fire." Atlanta Constitution. March 30, 1922
  89. 89,0 89,1 «Near East Relief Prevented from Helping Greeks», Christian Science Monitor, 1922 թ․ հուլիսի 13.
  90. "Turks will be Turks," The New York Times, Sep. 16, 1922
  91. 91,0 91,1 91,2 91,3 «More Turkish Atrocities», Belfast News Letter, 1922 թ․ մայիսի 16.
  92. «Turkish Rule over Christian Peoples», Christian Science Monitor, 1919 թ․ փետրվարի 1.
  93. "Allies to Act at Once on Armenian Outrages," The New York Times, Feb. 29, 1920.
  94. «Girls died to escape Turks» (PDF), The Philadelphia Evening Bulletin, University of Michigan, 1919, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին
  95. , New York City: Cyprus Press Office {{citation}}: Missing or empty |title= (օգնություն).
  96. Pataki, George E (2002 թ․ հոկտեմբերի 6), Governor Proclaims October 6th, 2002 as the 80th Anniversary of the Persecution of Greeks of Asia Minor (Resolution of the State), New York.
  97. Freely, John (2004). The Western Shores of Turkey: Discovering the Aegean and Mediterranean Coasts. Tauris Parke Paperbacks. էջ 105. ISBN 978-1-85043-618-8.
  98. Horowitz, Irving Louis; Rummel, Rudolph J (1994). «Turkey's Genocidal Purges». Death by Government. Transaction Publishers. էջ 233. ISBN 978-1-56000-927-6. {{cite book}}: More than one of |author1= and |last= specified (օգնություն); More than one of |author2= and |last2= specified (օգնություն)
  99. Twice A Stranger: How Mass Expulsion Forged Modern Greece and Turkey, by Clarke, Bruce (2006), Cambridge, Massachusetts: Harvard University Press. 9780674023680.
  100. Naimark, 2002, էջ 47
  101. Dinah, Shelton. Encyclopaedia of Genocide and Crimes Against Humanity, p. 303.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 642