Jump to content

Հումա Քուրեշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հումա Քուրեշի
անգլ.՝ Huma Qureshi
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1986(1986-07-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԴելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
ԿրթությունԴելիի համալսարան
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոպրոդյուսեր
 Huma Qureshi Վիքիպահեստում

Հումա Սալիմ Քուրեշի (անգլ.՝ Huma Saleem Qureshi,հուլիսի 28, 1986(1986-07-28)[1], Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, ֆոտոմոդել և պրոդյուսեր[2][3], որը հիմնականում նկարահանվել է հինդի լեզվով ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 28-ին[4][5]՝ մահմեդական ընտանիքում, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում[6]։ Նրա հայրը՝ Սալիմ Քուրեշին, ռեստորատոր է՝ 10 ռեստորանային ցանցի սեփականատեր (Saleem ' s)[7], մայրը՝ Ամինա Քուրեշին (քաշմիրկա) տնային տնտեսուհի է[8][9]։ Նա ունի երեք եղբայր, այդ թվում՝ դերասան Սաքիբ Սալիմը։ Ընտանիքը տեղափոխվել է Կալկաջի (Հարավային Դելի), երբ Հուման դեռ երեխա էր։ Դելիի համալսարանի Գարգի քոլեջում ստացել է պատմության բակալավրի կոչում՝ գերազանցությամբ[10][11]։

Ավելի ուշ միացել է «Ակտ 1» թատերական խմբին և հանդես է եկել մի քանի թատերական ներկայացումներում[12]։ Ն. Կ. Շարման թատրոնի օրերին նրա առաջին դաստիարակն ու դերասանական ուսուցիչն էր։ Նա աշխատել է մի քանի հասարակական կազմակերպությունների հետ և օգնել վավերագրական ռեժիսորին[8]։

Կենտրոնում՝ Հումա Քուրեշի, ձախից՝ Վարուն Դհավանը, աջից՝ Նավազուդդին Սիդդիկուին (2016)
Քուրեշին 2016 թվականին

Առաջնաելույթը կատարել է կինոյում՝ երկրորդական դեր խաղալով 2012 թվականի «Վասեյպուրի ավազակախմբերը» երկու մասից բաղկացած քրեական դրամայում։ Ֆիլմում նրա կատարումը վաստակել է մի քանի անվանակարգեր, այդ թվում՝ Filmfare մրցանակ՝ Լավագույն կանացի առաջնախաղի և երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Նույն թվականին «Խուրանան և նրա ստորագրության բաղադրատոմսը» կատակերգությունում, իսկ հաջորդ տարի՝ «Կախարդը» թրիլլերում խաղացել է գլխավոր կանացի դեր։

Սա սկիզբ է դրել նրա կինոկարիերային, որը հաջողությամբ շարունակվում է մինչ օրս։ Հումայի այլ աշխատանքներից են հավատարիմ սպասուհու դերը «Սիրո յոթ փուլերը» (2014), մարմնավաճառի դերը «Բադլապուրում» (2014) և փաստաբանի կնոջ դերը «Ջոլի՝ իրավագիտության բակալավր 2»-ում (2017)։ Բացի հինդի ֆիլմերից, նկարահանվել է մալայալամական «White» մելոդրամայում (2016) և թամիլական «Kaala» (2018) և «Valimai» (2022) մարտաֆիլմերումով։ Իսկ «Maharani» վեբ-սերիալում (2021-2022) գլխավոր դերի համար, որը հիմնված է տնային տնտեսուհի Ռաբրի Դևի՝ Բիհար նահանգի գլխավոր նախարար դառնալու վրա, ստացել է հնդկական հեռուստատեսային ակադեմիայի մրցանակ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Huma Qureshi Gives Her Monsoon Raincoats A Stylish Update With A Trench Coat Over A White Cutout Swimsuit». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Huma Qureshi Is Raising Temperatures In Sexy White Cutout Monokini, Check Out The Diva's Gorgeous Pictures». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Huma Qureshi at 29: 8 times the diva made fans go ooh-la-la». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Rishi Kapoor's 'joke' on Huma Qureshi earns him flak». 2015 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Huma Qureshi: Get Latest News, Photos and Videos along with latest updates on Huma Qureshi». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
  7. «Huma Qureshi on life, parents and being one of a kind». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. 8,0 8,1 Upadhyay, Karishma (2012 թ․ օգոստոսի 7). «Huma's home run». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  9. Singh, Raghuvendra (2013 թ․ ապրիլի 19). «Saqib Saleem & Huma Qureshi on Acting & Sibling Rivalry». iDiva. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  10. «Bollywood tips: DU allows you to explore yourself, says Huma». 2015-07. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին.
  11. Gupta, Priya (2013 թ․ ապրիլի 19). «I am not dating Anurag Kashyap: Huma Qureshi». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  12. «NK Sharma was the first person to tell me I could act: Huma Qureshi». Hindustan Times. 2016 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  13. «News18 Showsha Reel Awards: Huma Qureshi Wins Best Actress Web Series for Maharani Calls It Very Special». News18.com (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հումա Քուրեշի» հոդվածին։