Հուլոկներ
Հուլոկներ (լատ. Hoolock) — պրիմատների ցեղ, որոնք բնակվում են Հարավարևելյան Ասիայում։ Նրանք փոքր մարդանման կապիկների ենթաընտանիքի (Hylobatinae) ցեղերից մեկն են, որոնց հաճախ անվանում են «փոքր հոմինիդներ»[1]։
Սիստեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է հուլոկների երեք տեսակ՝
- Արևմտյան հուլոկ (լատին․՝ Hoolock hoolock)
- Արևելյան հուլոկ (լատին․՝ Hoolock leuconedys)
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլոկները մարմնի չափերով երկրորդն են գիբոնների ցեղերի շարքում՝ սիամանգներից հետո։ Նրանց մարմնի երկարությունը հասնում է 60–90 սմ-ի, քաշը՝ 6–8.5 կգ-ի։ Ունեն բոլոր գիբոններից ամենափոքր դիպլոիդ քրոմոսոմային հավաքածուն՝ 38 քրոմոսոմ։ Հուլոկների աչքերի և բերանի շուրջ գտնվում են սպիտակ օղակներhttps[3][4]:
Բնակության վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց տարածման շրջանները գիբոնների մեջ ամենահյուսիսարևմտյանն են՝ Ասսամ նահանգը Հնդկաստանում, Մյանմայի հյուսիսարևելքը, Բանգլադեշի արևելքը և Չինաստանի հարավ-արևմուտքը[5]։ Ինչպես մյուս գիբոնները, հուլոկները նույնպես ցերեկային կենսակերպ են վարում և ծառերի միջով շարժվում են բրահիացիայի միջոցով։ Այն կենդանիների շարժման ձև է, երբ անտառում բնակվող կենդանիները ծառերի ճյուղերով տեղաշարժվում են միայն առաջին վերջույթների (ձեռքերի) օգնությամբ։
Հուլոկները վերջերս առանձնացվել են որպես առանձին ցեղ՝ նախկինում համարվելով բունոպիտեկների ենթացեղ։ Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ հուլոքները կապ չունեն անհետացած (լատին․՝ Bunopithecus sericu)s-ի հետ, իսկ գիբոնների ենթացեղերի միջև գենետիկ տարբերությունները ավելի մեծ են, քան (լատին․՝ Pan)-ի (շիմպանզեներ) և (լատին․՝ Homo)-ի (մարդ) միջև։ Ավելին՝ հուլոկների երկու ենթատեսակ առաջ է քաշվել՝ ճանաչվելով որպես առանձին տեսակներ[6]։

Էվոլյուցիոն ծառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբոնների ենթաընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբոնանմաններ (Hylobatinae) |--Սիամանգ (Symphalangus) |--անհայտ
|--Նոմասկուս (Nomascus)
|--անհայտ
|--Հուլոկ (Hoolock)
| |--Արևմտյան հուլոկ (Hoolock hoolock)
| |--Արևելյան հուլոկ (Hoolock leuconedys)
|
|--Գիբոններ (Hylobates)
|--Կամպուչիական գիբոն (Hylobates pileatus)
|--անհայտ
|--N.N.
| |--Թզուկ գիբոն (Hylobates klossii)
| |--Արծաթագույն գիբոն (Hylobates moloch)
|
|--Մյուլլերի գիբոն (Hylobates muelleri)
|--անհայտ
|--Սևաթաթ գիբոն (Hylobates agilis)
|--Սպիտակաթաթ գիբոն (Hylobates lar)

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.zooeco.com/0-mlek/0-mlek002-9.html
- ↑ https://vk.com/@red_books-hulok-pouschaya-obezyana
- ↑ https://web.archive.org/web/20070104170122/http://www.gibbons.de/main/photo/07hool.html
- ↑ //web.archive.org/web/20090125004708/http://primate-sg.org/hoolock07.htm։
- ↑ https://zoogalaktika.ru/photos/mammalia/primates/catarrhini/hominoidea/hylobates/hoolock-leuconedys
- ↑ https://www.departments.bucknell.edu/biology/resources/msw3/browse.asp?id=12100753
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուլոկներ կատեգորիայում։ |