Jump to content

Հուլիսի 22 (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիսի 22
անգլ.՝ 22 July
Երկիր ԱՄՆ
 Նորվեգիա[1]
 Իսլանդիա[1]
Ժանրքրեական ֆիլմ, դրամա, պատմական ֆիլմ, թրիլեր, վավերագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
ԹեմաԱհաբեկչական գործողություններ Նորվեգիայում
ՀիմքOne of Us?
Թվականնոյեմբերի 2, 2018, սեպտեմբերի 5, 2018 և հոկտեմբերի 10, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Գրինգրաս
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին, Էլի Բուշ, Գրեգորի Գուդմեն և Փոլ Գրինգրաս
Սցենարի հեղինակՓոլ Գրինգրաս
ԴերակատարներԱնդերս Դանիելսեն Լի, Jon Øigarden?, Ջոնաս Ստրանդ Գրավլի, Իսակ Բակլի Ագլեն, Թորբյորն Հարր, Մարիա Բոկ, Օլա Ջ. Ֆուրուսեթ, Ուլրիկե Հանսեն Դյովիգեն, Թոուն Դանիելսեն, Թուրիդ Գուննես, Քենան Իբրահիմեֆենդիչ, Monica Borg Fure?, Ինգրիդ Էնգեր Դեյմոն, Սեդա Ուիթ, Anja Maria Svenkerud?, Հասե Լինդմո, Լարս Արենց-Հանսեն[1], Աննեկե ֆոն դեր Լիպե[1], Էնդրե Հելլեստվեյտ[1] և Լենա Քրիստին Էլինգսեն[1]
ՕպերատորՓոլ Ուլվիկ Ռոքսեթ
ԵրաժշտությունSune Martin?
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ
Պատմվածքի վայրՆորվեգիա
ԿինոընկերությունScott Rudin Productions և Նեթֆլիքս
Տևողություն143 րոպե[2]
Բյուջե20 000 000 $[3]
Շահույթ166 526 $[4]

«Հուլիսի 22» (անգլ.՝ 22 July), 2018 թվականի ամերիկյան քրեական դրամա 2011 թվականի Նորվեգիայի ահաբեկչական գործողությունների և դրանց հետևանքների մասին՝ նկարահանված Օսնե Սեյերսթադի «Մեզանից մեկը։ Նորվեգիայի կոտորածի պատմությունը և դրա հետևանքները» գրքի հիման վրա[5][6][7]։ Ֆիլմի հեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը Փոլ Գրինգրասն է, իսկ ֆիլմում ընդգրկված են նորվեգացի դերասաններ ու անձնակազմ։ Նկարահանվել են Անդերս Դանիելսեն Լին, Ջոն Օյգարդեն, Թուրբերն Հարրը, Յոնաս Ստրանդ Գրավլին, Օլա Ջ. Ֆուրուսետը, Ուլրիկե Հանսեն Դովիգեն, Իսակ Բակլի Ագլեն, Մարիա Բոկը և Սեդա Վիտտը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում[8][9][10], իսկ այնուհետև՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, թողարկվել է Նեթֆլիքսով[11][12]։

Անդերս Բրեյվիկը հագնում է ոստիկանական համազգեստ, ֆուրգոնը բեռնում ինքնաշեն պայթուցկներով ու շարժվում դեպի Օսլոյի Կառավարական թաղամաս։ Նա ֆուրգոնը թողնում է վարչապետ Ենս Սթոլթենբերգի գրասենյակի մոտ։ Մի քան վայրկյան անց ֆուրգոնը պայթում է՝ հանգեցնելով ահաբեկչության առաջին զոհերին։

Տյուրիֆորդի Ուտոհյա կղզում (Բուսքերուդ) աշխատանքային երիտասարդական լիգայի (AUF) պատանիները եկել են ամառային ճամբար, որը կազմակերպել էր իշխող Նորվեգական բանվորական կուսակցությունը։ Երբ նրանք իմանում են քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին, ուսանողներից մեկը՝ Վիլյար Հանսենը, զանգահարում է իր ծնողներին, որպեսզի համոզվի, որ նրանք չեն վիրավորվել։

Բրեյվիկը ժամանում է լաստանավ և անձնակազմին հաղորդում, որ ինքը ոստիկան է, որին հարձակումից հետո ուղարկել են կղզին պահպանելու։ Ճամբարի տնօրենը նրան նավով տանում է կղզի։ Բրեյվիկն անձնակազմին խնդրում է երեխաներին հավաքել մի տեղում։ Երբ անվտանգության ծառայության պետը նրանից պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, Բրեյվիկը կրակում է նրա վրա, և տնօրենը մահանում է։ Երեխաները լսում են կրակոցն ու սկսում փախչել, և Բրեյվիկը կրակ է բացում։

Վիլյարն ու նրա եղբայր Տորիեն թաքնվում են ժայռոտ լողափում։ Վիլյարը զանգում է մորը, որպեսզի հաղորդի հրաձգության մասին։ Բրեյվիկը գտնում է խմբին և սկսում կրակել։ Վիլյարին մի քանի փամփուշտ է դիպչում, իսկ Տորիեն անվնաս փախչում է։ Այդ ժամանակ կղզի են ժամանում Նորվեգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնց Բրեյվիկը գործնականում հանձնվում է առանց դիմադրության։ Նրան հարցաքննելու համար կղզուց տեղափոխվում են մայրաքաղաք։

Բրեյվիկը պնդում է, որ ինքը «Տաճարական ասպետներ» կոչված սպիտակ նացիոնալիստական խմբավորման առաջնորդն է, և որ իր ազդանշանով ավելի շատ գրոհներ կլինեն։ Նա օգնություն է խնդրում փաստաբան Գեիր Լիպեստադից, որն արդեն մի անգամ դատարանում պաշտպանել էր նեոնացիստներին։ Լիպեստադը դատարանում օգտագործում է ամբաստանյալի անմեղսունակության մասին փաստարկներ, ինչը բուռն քննադատություն է առաջացնում. եթե Բրեյվիկին անմեղսունակ ճանաչեն, նա բուժման նպատակով կտեղափոխվի կլինիկա, ոչ թե կբանտարկվի՝ իր պատիժը կրելու համար։ Հոգեբույժները Բրեյվիկի մոտ ախտորոշում են պարանոիդ շիզոֆրենիա, բայց Բրեյվիկը Լիպեստադին խնդրում է չօգտագործել այդպիսի մարտավարություն, քանի որ ցանկանում է օրինականացնել իր գործողությունները։

Այդ ընթացքում Վիլյարը բազմաթիվ վնասվածքներով դուրս է գալիս կոմայից, անցնում է վերականգնման փուլ և վերադառնում տուն։ Մոր և Ուտոհյայի հարձակումը վերապրած աղջկա աջակցությամբ նա դատարանի առջև կանգնում է որպես վկա և կոտորածի մասին հաշվետվություն ներկայացնում։ Բրեյվիկը դատապարտվում է ցմահ բանտարկության։

Դերասան Դեր
Անդերս Դանիելսեն Լայ Անդերս Բրեյվիկ[13] Անդերս Բրեյվիկ[13]
Ջոն Էգարդեն Գեիր Լիպեստադ[13] Գեիր Լիպեստադ[13]
Տորբերն Հարր Սվեյն Արե Հանսեն Սվեյն Արե Հանսեն
Յոնաս Ստրանդ Գրավլի Վիլյար Հանսեն Վիլյար Հանսեն
Օլա Գ. Ֆուրուսետ Ենս Սթոլթենբերգ Ենս Սթոլթենբերգ
Ուլրիկե Հանսեն Դովիգեն Ինգի Բեժեր Էնգ Ինգի Բեժեր Էնգ
Իսակ Բակլի Ագլեն Տորյե Հանսեն Տորյե Հանսեն
Մարիա Բոկ Քրիստին Քրիստոֆերսեն Քրիստին Քրիստոֆերսեն
Տոն Դանիելսեն Սուդյա Վենչե Արնցեն Սուդյա Վենչե Արնցեն
Սոնյա Սոֆի Սինդինգ Լայկ Լիպեստադ Լայկ Լիպեստադ
Տուրիդ Գուննես Մետտե Լարսեն Մետտե Լարսեն
Քենան Իբրահոմեֆենդիկ բժիշկ Կոլբերգ բժիշկ Կոլբերգ
Մոնիկա Բորգ Ֆուրե Մոնիկա Բոսեյ Մոնիկա Բոսեյ
Ինգրիդ Էնգեր Դեյմոն Ալեքսանդրա Բեչ Գիյորվ Ալեքսանդրա Բեչ Գիյորվ
Սեդա Վիտտ Լառա Ռաշիդ Լառա Ռաշիդ
Անյա Մարիա Սվենկերուդ Սիվ Հալլգրեն Սիվ Հալլգրեն
Հասսե Լինդմո Սվեյն Հոլդեն Սվեյն Հոլդեն

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 21-ին Փոլ Գրինգրասը հայտարարել է, որ աշխատում է Netflix նոր ֆիլմի վրա, որը նվիրված է 2011 թվականի Նորվեգիայի ահաբեկչական գործողություններին և դրանց հետևանքներին[14]։ Արտադրությունն սկսել է 2017 թվականի վերջին[15]։ Ֆիլմի թրեյլերը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին[16]։ Գրինգրասը խոստովանել է, որ ֆիլմում ընդգրկել է նորվեգացի դերասաններ և նկարահանող խումբ, որովհետև ինքը գտնում էր, որ ֆիլմը պետք է նույնականացվի որպես նորվեգական։ Նա նաև ասել է, որ նկարահանումների համար նորվեգերեն չի օգտագործել, քանի որ ինքն էլ այդ լեզուն չգիտի, այդ պատճառով էլ ամբողջ կաստան ընտրվել է ներառյալ անգլերենի իմացությամբ[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. ”22 July”Venice Film Festival, 2018.
  3. Mike Fleming Jr. Netflix Lands Paul Greengrass Pic About Norwegian Terrorist Who Killed 77Deadline Hollywood, 2017.
  4. ”Utøya 22. juli (2018)”The Numbers.
  5. Leigh, Danny (2018 թ․ սեպտեմբերի 5). «22 July review – Paul Greengrass's searing account of Anders Breivik's mass murder». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Hans, Simran (2018 թ․ հոկտեմբերի 14). «22 July review – Paul Greengrass's tough telling of the Breivik massacre». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Travers, Peter (2018 թ․ հոկտեմբերի 10). «Paul Greengrass Shakes You to the Core With Domestic Terrorism Tale '22 July'». Rolling Stones. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Venice to Kick Off Awards Season With New Films From Coen Brothers, Luca Guadagnino and Alfonso Cuaron». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Venice Film Festival Lineup: Heavy on Award Hopefuls, Netflix and Star Power». Variety. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  10. «Venice Film Festival 2018 line-up: What to look out for, from Damien Chazelle's First Man to the completion of an unfinished Orson Welles epic». Independent. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. Anderton, Ethan (2018 թ․ հոկտեմբերի 1). «Paul Greengrass' Netflix Movie '22 July' is Getting a Pretty Wide Theatrical Release». Slash Film. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. Lang, Brent (2018 թ․ հոկտեմբերի 1). «Inside Netflix's Theatrical Release Plans for Paul Greengrass Drama '22 July' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. 13,0 13,1 «Cast of Netflix 22 July Film by Paul Greengrass Announced». The Nordic Page (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2018-02-15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  14. Crow, David (2017 թ․ օգոստոսի 21). «Paul Greengrass of United 93 and Bourne fame will make a Netflix film about a right-wing Christian terrorist attack in Norway». Den Of Geek. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. Fleming Jr., Mike (2017 թ․ օգոստոսի 21). «Netflix Lands Paul Greengrass Pic About Norwegian Terrorist Who Killed 77». Deadlie Hollywood News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. Chitwood, Adam (2018 թ․ սեպտեմբերի 4). «First '22 July' Trailer Reveals Paul Greengrass' Chronicle of the Norwegian Terrorist Attack». Collider. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. Kinane, Ruth (2018 թ․ հոկտեմբերի 10). «How Paul Greengrass filmed Norway's 'disturbing' 2011 terrorist attacks for 22 July». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]