Հուլիոս Կլավդիոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուլիոս-Կլավդիոսներ (լատ.՝ Julii-Claudii), Հին Հռոմի կայսերական առաջին դինաստիան 14-68 թվականներին (Օգոսաոսի սերունդները՝ արյունակցական կապով կամ որդեգրմամբ)։

Ծագում էին Հուլիոսների և Կլավդիոսների հայտնի տոհմերից։ Ներկայացուցիչներն էին Տիբերիոսը (14-37), Կաչիգոււան (37-41), Կչավդիոսը (41- 54), Հերոնը (54-68)։ Հուլիոս-Կլավդիոսը ձգտել են ամրապնդել պրինցիպատի համակարգը։ Նրանց սոցիալական հենարանը հիմնականում բանակն էր, բյուրոկրատական ապարատը և պրովինցիաների արիստոկրատիան։ Արտաքին քաղաքականությունն ուղղված էր կայսրության սահմանների ընդլայնմանը։ Նրանց օրոք հռոմեական պրովինցիա են դարձել Վերին և Ստորին Գերմանիան (16), Կապադովկիան (17), Մավրիտանիան (40-45), Բրիտանիան, Լիկիան և Պամփիլիան (43), Թրակիան (46), կախման մեջ են ընկել Օլվիան, Ւերսոնեսը, Բոսպորի թագավորությունը։ Հուլիոս-Կլավդիոսի կառավարման վերջին շրջանում կայսրությունն ապրում էր սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամ։ Արևելքում անհաջող պատերազմ մղվեց Հայաստանի և Պարթևաստանի դեմ (54-63, Հայաստանում վերականգնվեց պետականությունը), ապստամբություններ բռնկեցին Բրիտանիայում (61), Հուդայում (66-73), Գալիայում (68), որոնց հետևանքով և կործանվեց Հուլիոս-Կլավդիոսի դինաստիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

[[Կատեգորիա։ Կլավդիոսներ