Հուլիոս Բարոսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Հուլիո Բարոսսո
Colo Colo - San Luis, 2018-08-12 - Julio Barroso - 01 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1985(1985-01-16)[1][2][3][…] (38 տարեկան)
Ծննդավայր Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 175 սմ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ակումբ
2003—2005 Արգենտինա Արհենտինոս Հունիորս 6 (1)
2005—2010 Արգենտինա Բոկա Հունիոևս 11 (0)
2006  Արգենտինա Ռասինգ 21 (0)
2007  Իսպանիա Լորկա 11 (0)
2007—2008  Արգենտինա Էստուդիանտես 8 (2)
2010—2012 Չիլի Նյուբլենսե 44 (1)
2012—2014 Չիլի Օ հիգիննս 70 (2)
2014—մ․հ․ Չիլի Կոլո-Կոլո 123 (3
Ազգային հավաքական
2005 Արգենտինա Արգենտինա (Մինչև 20) 15 (1)

Հուլիո Ալբերտո Բարոսսո (հունվարի 16, 1985(1985-01-16)[1][2][3][…], Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա), Արգենտինացի և չիլիի ֆուտոլիստ Կոլո-Կոլո ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոսսոն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Արհենտինոս Հունիորս ակումբի կազմում։ 2003 թվականին նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում Արգենտինայի պրեմիեր լիգայում։ 2005 թվականին Հուլիոն տեղափոխվել է Բոկա Հունիորս ակումբ, բայց խաղային պրակտիկա ստանալուց հետո վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Ռասինգ, Էստուդիանտես և իսպանական Լորկու ակումբներում։ 2008 թվականի սկզբին Բորոսսոն վերադարձել է Բոկու ակումբ։ 2009 թվականի ապրիլի 12-ին խաղացել է իր նախկին Էստուդիանտե ակումբի դեմ, նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում[4]։ Այդ մրցաշրջանում Հուլիոն դարձել է Արգենտինայի չեմպիոն։ 2010 թվականի ամռանը Բարոսսոն տեղափոխվել է չիլիի Նյուբլենսե ակումբ։ Սեպտեմբերի 9-ին Էվերտոն ակումբի դեմ խաղում Վինյա դել Մար-ից նա կատարել է իր նորամուտը Չիլիի պրեմիեր լիգայում[5]։ Հոկտեմբերի 30-ին Օ Հիլլգինս ակումբի դեմ խաղում Հուլիոն խփել է իր առաջին գոլը Նյուբլենսե ակումբի կազմում[6]։

2012 թվականի սկզբին Բարոսսոն տեղափոխվել է Օ հիլլգինս ակումբ։ Հունվարի 28-ին Դեպորտես Անտոֆագաստա ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[7]։ Օգոստոսի 30-ին Ունիվերսիդետ դե Չիլիի դեմ հանդիպման ժամանակ Հուլիոն խփել է իր առաջին գոլը Օ հիգգինս ակումբի կազմում[8]։ 2013 թվականին նա օգնել է թիմին հաղթել առաջնությունը։

2014 թվականի սկզբին Բարոսսոն կնքել է պայմանագիր Կոլո-Կոլո ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,1 մլն եվրո։ Հունվարի 12-ին Էվերտոն ակումբի դեմ խաղում Վինյա դել Մար-ից նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[9]։ Փետրվարի 15-ին Ռեյնջերս ակումբի դեմ խաղում Տալկա Հուլիոն խփել է իր առաջին գոլը Կոլո-Կոլո ակումբի կազմում[10]։ Ակումբի կազմում նա եռակի հաղթել է առաջնությունը և նվաճել է Չիլիի գավաթը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Բարոսսոն հաղթել է աշխարի երիտասարդական առաջնությունը Նիդեռլանդներում։

2017 թվականի ապրիլին Հուլիո Բարոսսոն ստացել է Չիլիի քաղաքացիության անձնագիր և հաջորդ մրցաշրջանում դադարել է համարվել լեգիոներ Չիլիի առաջնությունում[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Արգենտինա «Բոկա Հունիորս»

  • 1st Արգենտինայի առաջնություն — Ապերտուրա 2008

Չիլի «Օհինգինս»

  • 1st Չիլիի Առաջնություն — Ապերտուրա 2013

Չիլի «Կոլո-Կոլո»

  • 1st Չիլիի առաջնություն (3) — Կլաուսուրա 2014, Ապերտուրա 2015, 2017
  • Չիլիի գավաթի դափնեկիր — 2016
  • Չիլիի սուպերգավաթի դափնեկիր (2) — 2017, 2018

Միջազգային

Արգենտինա Արգենտինա (մինչև 20)

  • 1st Աշխարհի երիտասարդական առաջնություն — 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. «Эстудиантес VS. Бока Хуниорс 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-04-12 
  5. «Эвертон Винья-дель-Мар VS. Ньюбленсе 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-09-09 
  6. «О’Хиггинс VS. Ньюбленсе 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-10-30 
  7. «О’Хиггинс VS. Депортес Антофагаста 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-01-28 
  8. «Универсидад де Чили VS. О’Хиггинс 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-30 
  9. «Эвертон Винья-дель-Мар VS. Коло-Коло 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-01-12 
  10. «Коло-Коло VS. Рейнджерс Талька 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-15 
  11. «Julio Barroso recibió la nacionalidad chilena y liberará un cupo de extranjero en Colo Colo para la próxima temporada» (իսպաներեն)։ emol.com։ 2017-04-12։ Վերցված է 2018-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]