Հուլա (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայան փառատոններից մեկում պարողը հուլա պարելիս

Հուլա (հավայերեն hula) հավայան պար, որն ուղեկցվում է ռիթմիկ երաժշտությամբ և երգով, որը հայտնի է որպես մելե (mele):

Պարի մի քանի տեսակներ կան.

  • Կահիկո (հավայերեն kahiko)՝ հուլա պարի հնագույն տեսակ, որը կատարվում էր նախքան առաջին եվրոպացիների հայտնվելը Հավայան կղզիներում;
  • Աուանա (հավայերեն auana) հուլայի տեսակ է, որը ձևավորվել է 19-20-րդ դարերում արևմուտքի ազդեցության տակ։ Այս տեսակի հուլայի կատարումն ուղեկցվում է երգով և «արևմտյան» երաժշտական գործիքների՝ կիթառի, ուկուլելեի և կոնտրաբասի նվագով[1]։

Պարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան դիցաբանության մեջ պահպանվել են մի քանի լեգենդներ, որոնք պատմում են պարի ծագման մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ հուլան ստեղծել է Հավայան աստվածուհի Լական Մոլոկայ կղզում՝ Կաանա սուրբ վայրից ոչ հեռու։ Մեկ այլ պատմության համաձայն՝ հուլա պարը հորինել է Հիյակա անունով հերոսը, ով իր պարով փորձել է հանգստացնել իր զայրացած քրոջը՝ հրաբուխների աստվածուհի Պելեին։ Երրորդ լեգենդի համաձայն՝ հուլան հորինել է հենց Պելե աստվածուհին, ով փորձում էր փախչել իր քրոջից՝ Նամակաոկահայից (օվկիանոսների աստվածուհի)։ Գտնելով Հավայան կղզին, որտեղ իրեն չէին սպառնում ծովի ալիքները, նա բարձրացավ հրաբուխներից մեկը և իր հաղթանակի պատվին պարեց առաջին հուլա պարը։

Հուլան շատ ընդհանրություններ ունի պոլինեզիական այլ խմբային պարերի հետ՝ տահիտի և կկուկի ապարիմա, տոնգանյան տաուլունգա, սամոանյան սիվա։

1820 թվականին կղզիներում ամերիկացի բողոքական միսիոներների գալուստով հուլան արգելվեց որպես հեթանոսական պար[2]։ Նույն արգելքին հետևեցին ալիաները՝ Հավայան արիստոկրատիայի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ թագավոր Դավիթ Կալակաուայի (1874-1891) օրոք, ով մեծ ուշադրություն էր դարձնում Հավայան ավանդույթների պահպանմանը, պարը վերածնվեց[3]։ Պարի հետագա հովանավորությունը տրվել է արքայադուստր Ռութ Կելիկոլանիի կողմից, ով մեծ նշանակություն է տվել օտարների և արևմտյան ազդեցության տակ մահացող նախնիների մշակույթի վերածնմանը։ Արդյունքում ստեղծվեց հուլայի հատուկ տեսակ՝ կուի (թարգմանաբար հավայերենից՝ «հնի ու նորի խառնուրդ»)։

20-րդ դարի սկզբին հուլայի ավանդույթը զգալի փոփոխությունների ենթարկվեց Հավայան կղզիներ բազմաթիվ զբոսաշրջիկների հոսքի պատճառով։ Արդյունքում, հուլան դարձել է Հավայան կղզիների զբոսաշրջային զվարճանքներից մեկը[3]։

Հուլա կահիկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլա կահիկո

Կահիկոն, որն ընդհանուր առմամբ վերաբերում է 1893 թվականից առաջ հայտնված հուլա պարերի տեսակներին և որոնք չեն ուղեկցվում ժամանակակից երաժշտական գործիքներով, լինում է տարբեր ոճերի՝ հանդիսավորից մինչև բավականին անպարկեշտ։ Այդ ժամանակաշրջանի հուլայի մի զգալի մասը հորինված էր ավանդական առաջնորդներին գովաբանելու համար, ուստի դրանք կատարվում էին կա՛մ նրանց պատվին, կամ զվարճանքի համար[4]։

Հուլայի մի մասը կատարվում էր տարբեր կրոնական տոների և արարողությունների ժամանակ, որոնք տեղի էին ունենում Հավայան Հեյաու տաճարների տարածքում։ Ընդ որում, պարի ժամանակ կատարողի ցանկացած սխալ համարվում էր վատ նշան։ Հետևաբար բոլոր հավայացիները, ովքեր վարժվել էին հուլայի վրա, մեկուսացվեցին աշխարհից և դրվեցին աստվածուհի Լակայի պաշտպանության տակ։ Պարարվեստի դպրոցը կոչվում էր հալաու (հավայերեն hālau), իսկ ուսուցիչները՝ կումու (հավայերեն kumu , հավայերեն kumu թարգմանվում է որպես «գիտելիքի աղբյուր»)[4]։

Պարը կատարելիս պարողները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը կամ օլապան (օլապա) միավորում էր ակտիվ շարժումներ կատարող պարողներին (երբեմն երաժշտության ուղեկցությամբ), երկրորդ խումբը, կամ հուպաան (հոոպաա) բաղկացած էր կատարողներից, ովքեր նստում էին գետնին կամ ծնկներին, նվագում էին երաժշտական գործիքներ և երգում էին[5]։ Կումուի ազդանշանով, որը նստած էր հոոպաա խմբում, պու-պուան (փուփ. պու-պուաա)՝ օլապա խմբի ղեկավարը սկսում էր երգել մելե երգը, որը միապաղաղ ընթերցանություն էր հիշեցնում։ Հետագայում նրան միանում էր ինքը՝ Կումուն, ինչպես նաև բոլոր պարողները[5]։ Երգերի հիմնական շարժառիթը եղել են տարբեր սիրային պատմություններ, ինչպես նաև կոչեր դեպի բնական ուժերը և ընդհանրապես բնությունը[6]։

Պարը կատարելիս պարողները կրում են հատուկ շորեր։ Կանայք հագնում էին պաու կիսաշրջազգեստ ( հավայերեն pāʻū) և կոկոսից կրծկալ՝ հյուսված խոտից և կտորից։ Կատարողները նաև զարդարում էին իրենց բազմաթիվ թևնոցներով (այդ թվում և ոտքի), վզնոցներով և Հավայան լեի զարդերով։ Տղամարդիկ կրում էին գոտկատեղի ժապավեն կամ մալո և զանազան զարդեր[7]։

Ներկայումս հուլա կահիկոյի պարերը կատարվում են պատմական երգերի ներքո։

Հուլա աուանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլա աուանա

Հուլայի ժամանակակից տարբերակը հնագույն պարային ձևերի համադրում է արևմտյան մոտիվներով։ Պարի վրա ամենակարևոր ազդեցությունը թողել է քրիստոնեական բարոյականությունը, ինչպես նաև արևմտյան երաժշտությունը։ Թեև տարբեր պատմություններ շարունակում են մնալ աուանայի հիմնական թեման, այնուամենայնիվ, ավելի ժամանակակից իրադարձությունները կարող են ընտրվել որպես շարժառիթ։ Միաժամանակ կատարողների զգեստներն ավելի փակ են դարձել։

Պարն ուղեկցվում է այնպիսի ժամանակակից գործիքներով, ինչպիսիք են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brij V. Lal, Kate Fortune. The Pacific Islands: an encyclopedia. — University of Hawaii Press, 2000. — С. 498. — 664 с. — ISBN 082482265X
  2. Osnes, B. Hula : Polinesia // Acting : an International encyclopedia : [անգլ.] / B. Osnes, S. Gill. — ABC-CLIO, 2001. — С. 144. — 439 с. — ISBN 0874367956.
  3. 3,0 3,1 «Hula Dancing History». Hula Dance Information (անգլերեն). Hula Dance Head Quarters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.{{|комм=Сайт без выходных данных, явный ВП:САМИЗДАТ|}}
  4. 4,0 4,1 H. Munro Chadwick, Nora Kershaw Chadwick The growth of literature. — Cambridge University Press, 1968. — Т. 3. — С. 438.
  5. 5,0 5,1 H. Munro Chadwick, Nora Kershaw Chadwick The growth of literature. — Cambridge University Press, 1968. — Т. 3. — С. 439.
  6. H. Munro Chadwick, Nora Kershaw Chadwick The growth of literature. — Cambridge University Press, 1968. — Т. 3. — С. 386.
  7. Rayson, A. Hawaii : The Pacific State : [անգլ.] / A. Rayson, H. Bauer. — Bess Press, 1997. — С. 104. — 128 с. — ISBN 1573060968.