Հուլավուների դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուլավյան դինաստիաից)
Jump to navigation Jump to search

Հուլավուների դինաստիա, կառավարող դինաստիա իշխանությունում (1256- 14 դարի կես)։ Կոչվել է հիմնադիր Հուլավու խանի անունով։ Իշխել է Իրանում, Հայաստանում և Առաջավոր Ասիայի մեծ մասում։ Հուլավյան դինաստիաի ամենաակնառու ներկայացուցիչը Ղազան խանն էր, որի օրոք վերացավ ձևական կախումը մոնղոլական կենտրոնական պետությունից։ Իրական իշխանությամբ օժտված վերջին իլխանը ԱբուՍաիդ Բահաւռուր խանն էր։ Հաջորդ ութ իլխանները գործիք էին միմյանց հետ մըր- ցակցող ամիրայական հզոր տոհմերի՝ Չոբանյանների և Զելայիրյանների ձեռ- քին։ Ըստ հայկական աղբյուրների, Հուլավյան դինաստիաի որոշ ներկայացուցիչներ (Աբաղա, Արդուն և ուրիշներ) սիրաշահել են քրիստոնյաներին, օգտվել հայերի ծառայություններից՝ մամլուքների դեմ եվրոպական պետությունների հետ բանակցություններ վարելու ժամանակ։ Հուլավյան դինաստիաի ժամանակաշրջանում պահպանվել է Կիլիկիայի հայկական թագավորության հետ մոնղոլների կնքած զինադաշինքը։ Թագավորության կարևոր ներկայացուցիչների

  • Հուլավու (1256-65),
  • Աբաղա (1265-82),
  • Ահմադ (Թագոլդար, 1282-84),
  • Արղուն (1284-91),
  • Քեյղաթու (1291-95),
  • Բայդոլ (1295),
  • Մահմուդ Ղազան (1295-1304),
  • Ուլշեյթոլ Մուհամմադ Ւասդաբանդա (1304 - 16),
  • Աբոլ-Սաիդ (1316-35)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 636 CC-BY-SA-icon-80x15.png