Հուդա Մակավեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուդա Մակավեյ
Juda-Maccabaeus.jpg
մ.թ.ա. 2-րդ դար[1] - մ. թ. ա. 160[2]
ԾննդավայրԻսրայել
Մահվան վայրԷլազա, Հուդեա, Իսրայել
ԳերեզմանՄոդիին
Մարտեր/
պատերազմներ
Մակավեյյան պատերազմ

Հուդա Մակավեյ (եբրայերեն՝ יהודה המכביմ.թ.ա. 2-րդ դար[1], Իսրայել - մ. թ. ա. 160[2], Էլազա, Հուդեա, Իսրայել), Մատաֆիա (Մատիտյագու) Հասմոնեայի (անգլ.՝ Mattathias) երրորդ որդին, ով հոր մահվանից առաջ ստացած պատգամի համաձայն ղեկավարել է Անտիոքոս Եպիփանեսի դեմ հրեական ապստամբությունը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդա Մակավեյը քահանա Մատաֆիա Հասմոնեայի որդին է եղել, որը նախանձախնդիր էր Մովսեսի օրենքին։ Հոր մահից հետո Հուդա Մակավեյը և իր եղբայրները, ովքեր մանկուց նույն եռանդով էին վերաբերվում Մովսեսի օրենքներին, ապստամբել են Անտիոքոսի՝ հուդայիզմը արմատախիլ անելու և դրա փոխարեն հունական պաշտամունք ներմուծելու փորձերի դեմ: Հավաքելով իր շուրջ Աստծո բոլոր հետևորդներին՝ Հուդա Մակավեյը մի քանի դաժան հակահարվածներ է տվել Անտիոքոսի բանակին և որոշ ժամանակ խաղաղության կնքման է հասել, որն էլ նա օգտագործել է տաճարում երկրպագության մաքրությունը վերականգնելու համար:

Անվան ծագումնաբանություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբության հենց սկզբում Հուդան ստացել է «Մակավեյ» մականունը: Մականվան իմաստը բացատրելու համար առաջ են քաշվել մի քանի վարկածներ: Համաձայն ամենատարածված վարկածի՝ այս անունը ծագել է արամերեն «մակկաբա» բառից (ժամանակակից եբրայերենով` մակեբետ), որը նշանակում է «մուրճ» կամ «դարբնի մուրճ»՝ ի նշան ճակատամարտերում ցուցաբերած նրա քաջության: Հնարավոր է նաև, որ Մակավեյ անունը հանդիսանում է Թորա գրքի բանաստեղծության ակրոնիմ.

Aquote1.png Ո՞վ է յ աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ[4][5]:
- (Ելից 15:11)
Aquote2.png


Ռաբբի Մոշե Շրեյբերը գրել է, որ մականունը Հուդայի հոր անվան՝ Մատիտյագու Կոհեն Բեն Յոչանանի ակրոնիմն է: Որոշ գիտնականներ համարում են, որ «Մակավեյ» անունը եբրայերեն մակկաբ-յագու արտահայտության կրճատ ձևն է (մակաբ` «նշել, նշանակել») և կրում է Եհովայի կողմից «նշանակված» իմաստը[6]: Ինչպես Հրեական, այնպես էլ Նոր Կաթոլիկ հանրագիտարաններում նշվում է, որ առաջադեմ վարկածներից ոչ մեկը լիովին գոհացուցիչ չէ[7]:

Խանուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը, որը, ըստ հրեական պատկերացման, պղծվել է հեթանոսական կռապաշտության կողմից, մաքրվել և օծվել է: Ի հիշատակ տաճարի վերականգնման ստեղծվել է հատուկ տոնակատարություն՝ Խանուկա:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդա Մակավեյը երկու մարտերում հաղթել է սիրիացիներին (Էմմաուս, Վեֆսուրա), բայց Վեֆսահարում պարտություն է կրել: Վերսկսված պատերազմում Հուդա Մակավեյը զոհվել է, բայց նրա գործը շարունակել են նրա եղբայրները, որոնց նույնպես անվանել են Մակավեյներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 D'Alexandre à Zénobie: Histoire du Levant antique (IVe siècle av. J.-C. - IIIe siècle ap. J.-C.
  2. 2,0 2,1 2,2 https://books.google.fr/books?id=N5zBrssLDTQC&lpg=PP1&dq=D%27Alexandre%20%C3%A0%20Z%C3%A9nobie&hl=fr&pg=PT251#v=onepage&q=judas%20fut%20tu%C3%A9&f=false
  3. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 271 CC-BY-SA-icon-80x15.png
  4. Աստվածաշունչ Արարատ թարգմանություն խմբ․՝ Fred Skolnik, Michael Berenbaum.
  5. ռուս.՝ Кто среди богов подобен тебе, о Иегова?
  6. NEW CATHOLIC ENCYCLOPEDIA, 2 ed., vol. 9, p. 9
  7. Encyclopaedia Judaica|մաս՝ JUDAH MACCABEE, մաս 11, էջեր 509—511

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ապստամբություն Կատեգորիա:«Աստվածային կատակերգության» կերպարներ Կատեգորիա:Հին Կտակարանի անձինք Կատեգորիա:Ապստամբություններ ըստ դարի Կատեգորիա:Առաջնորդներ