Jump to content

Հուբլի-Դհարվադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հուբլի-Դհարվադ
Դրոշ

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԴհավադ և Կառնատակա
Հիմնադրված է1962 թ.
Մակերես200,23 կմ²
ԲԾՄ670 մետր
Բնակչություն1 299 000 մարդ
Փոստային դասիչ58xxxx
Հուբլի-Դհարվադ (Հնդկաստան)##
Հուբլի-Դհարվադ (Հնդկաստան)
Ունկալ լիճ

Հուբլի և Դհարվադ (անգլ.՝ Hubli–Dharwad), քույր քաղաքներ Հնդկաստանի Կառնատակա նահանգում։ Հուբլի-Դհարվադը Կառնատակայի տարածքի մեծությամբ երկրորդ քաղաքային ագլոմերացիան է մայրաքաղաք Բանգալորից հետո և ընդհանուր առմամբ երկրորդ քաղաքը Բանգալորից հետո[1]։ Մինչ Դհարվադը վարչական կենտրոն էր, Հուբլի քաղաքը, որը գտնվում էր Դհարվադից մոտ 20 կմ հարավ-արևելք, Հյուսիսային Կարնատակայի առևտրի և բիզնեսի կենտրոնն էր։ Քաղաքներն ունեն մեկ համայնքային կորպորացիա, որը կոչվում է Հուբլի-Դհարվադի Մունիցիպալ Կորպորացիա (HDMC)[2]:

Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիան Հնդկաստանի Կառնատակա նահանգի Հուբլի և Դհարվադ քույր քաղաքների մունիցիպալ կորպորացիան է։ Այն կազմավորվել է 1962 թվականին միմյանցից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու քաղաքների միավորմամբ։ Կորպորացիայի զբաղեցրած տարածքը 18166 կմ² է։ Այն տարածվում է 45 եկամտաբեր գյուղերի վրա։

Քույր քաղաքների բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 943 857 մարդ, որից 475 980-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 467 877-ը՝ իգական։ Գրագետների ընդհանուր թիվը 736 506 է, որից 389 290-ը արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ 347 216-ը իգական սեռի ներկայացուցիչներ։ Գրագիտության միջին մակարդակը Հուբլի և Դհարվադ քաղաքներում կազմում է 87,28 տոկոս, որից տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակը համապատասխանաբար 91,77% և 82,83% են[3][4]։ Հուբլի-Դհարվադի բնակչությունը 1981-1991 թվականներին աճել է 22,99% -ով՝ 527 108-ից դառնալով 648 298 մարդ, իսկ 1991-2001 թվականներին՝ 21,2% -ով։ Տեղական ինքնակառավարման տարածքը 191 կմ² է։

Հուբլի–Դհարվադի բնակչության աճ
Մարդահամար Բնակչություն
1901 81,143 -
1911 91,031 12.2%
1921 100,992 10.9%
1931 124,398 23.2%
1941 143,504 15.4%
1951 196,180 36.7%
1961 248,489 26.7%
1971 379,166 52.6%
1981 527,108 39.0%
1991 648,298 23.0%
2001 786,195 21.3%
2011 943,857 20.1%
Հուբլի բնակչության աճը
Մարդահամար Բնակչություն % ±
1901 59,913 -
1911 61,440 2.5%
1921 66,772 8.7%
1931 83,494 25.0%
1941 95,512 14.4%
1951 129,609 35.7%
1961 171,326 32.2%
2001 533,820 -
Դհարվադի բնակչության աճը
Մարդահամար Բնակչություն % ±
1901 21,230 -
1911 29,591 39.4%
1921 34,220 15.6%
1931 40,904 19.5%
1941 47,992 17.3%
1951 66,571 38.7%
1961 77,163 15.9%
2001 252,375 -

Մրցանակակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուբլի Դարվարդից պետական նշանակության մրցանակներից և մրցանակակիրներից են․

Ջնանապիտ մրցանակի դափնեկիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջնանպիտ մրցանակը Հնդկաստանի գրական մրցանակ է, որը երկրի երկու ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է։

  • Ռատատրեյա Ռամաչանդրա Բենդրե - հնդիկ գրող
  • Գիրիշ Կառնադ - հնդիկ դերասան, ֆիլմերի տնօրեն, սցենարիստ, գրող

Բհարատ Ռատնա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բհիմսեն Ջոշի -երգիչ

Պադմա մրցանակի դափնեկիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադմաբհուշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադմա Վիբհուշան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալլիկարջուն Մանսուր

Պադմաշրի մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալլիկարջուն Մանսուր
  • Վիջայ Սանկեշվար
  • Բասավարաժ Ռաջգուրու

Հնդկաստանի նախագահի մրցանակ սանսկրիտի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռ. Ս Պանչամուկհի
  • Վ. Ռ.Պանչամուկհի

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կառնատական հայտնի է Հինդուստանի դասական երաժշտությամբ։ Դհարվադ շրջանը այն վայրն էր, ուր ծնվել են պետական և միջազգային մակարդակի երաժիշտներ, ինչպիսիք են Մալլիկարջուն Մանսուրը, Գանգուբայ Հանգալը և Բհարատ Ռատնա մրցանակի դափնեկիր Պանդիտ Բհիմսեն Ջոշին։

  • Բհիմսեն Ջոշի
  • Գանգուբայ Հանգալ
  • Մալլիկարջուն Մանսուր
  • Կումար Գանդհարվա
  • Բասավարաժ Ռանջգուրու
  • Սավայ Գանդհարվա
  • Վենկատեշ Կումար
  • Շանտա Հուբլիկար
  • Գիրիշ Կառնադ
  • Լենա Չանդավարկար
  • Դատատրեյա Ռամաչանդրա Բենդրե
  • Վինայակա Կրիշնա Գոկակ

Տնտեսագետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վադիրաջ Ռ. Պանչամուկհի
  • Պատիլ Պուտապպա
  • Նարայանաչարիա
  • Սուդհա Մուրտի
  • Գ. Ա. Կուլկարնի
  • Գանպատրաո Նարայանրաո Մադիման (1879-1947)- Գործարար և բանկիր
  • Գուրուրաջ Դեշպանդե -Սիկամոր ցանցերի հիմնադիր[5]
  • Վիջայ Սանկեշվար- VRL Group-ի հիմնադիր և սեփականատեր
  • Սուդհա Մուրտի-Infosys-ի համահիմնադիր
  • Նանդան Նիլեկանի-Infosys-ի համահիմնադիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://population.city/india/mysore/ Mysore · Population
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Hubli and Dharwad City Census 2011 (C korya)data». Census2011. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Census of India 2011 Provisional Population Totals» (PDF).
  5. Mint, The Wall Street Journal (2009 թ․ դեկտեմբերի 18). «Gururaj Deshpande :The serial entrepreneur».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբլի-Դհարվադ» հոդվածին։