Հուա Տուո
| Հուա Տուո
չինարեն՝ 华佗
| |
|---|---|
| Ծնվել է | 2-րդ դար |
| Ծննդավայր | Բոչժոու |
| Մահացել է | 208[1] |
| Մահվան վայր | Հան դինաստիա, Չինական կայսրություն |
| Քաղաքացիություն | Արևելյան Հան և Չինաստան |
| Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Հուա Տուոն (140–208), պաշտոնական անունը՝ Յուանհուա, չինացի բժիշկ էր, որն ապրել է Արևելյան Հան արքայատոհմի[2] մայրամուտին։ Պատմագրություններում, ինչպիսիք են «Երեք թագավորությունների տարեգրությունը» և «Ուշ Հան արքայատոհմի գիրքը», Հուա Տուոն հիշատակվում է որպես Չինաստանում վիրահատութան ժամանակ անզգայացում կիրառած առաջին մարդ։ Նա օգտագործել է ընդհանուր անզգայացնող միջոց՝ համադրելով գինին «մաֆեյսան» (麻沸散; բառացի՝ «կանեփի եփուկի փոշի») կոչվող բուսական թուրմի հետ։ Բացի վիրաբուժության և անզգայացման ոլորտում իր փորձառության շնորհիվ հարգանք վայելելուն, Հուա Տուոն հայտնի էր ասեղնաբուժության, կիզախառնման (այրում), բուսաբուժության և բժշկական դաոսականության վարժությունների իր հմտություններով։ Նա մշակել է «Ուցինսի» (五禽戲; բառացի՝ «Հինգ կենդանիների վարժություն») համակարգը՝ ուսումնասիրելով վագրի, եղնիկի, արջի, կապիկի և կռունկի շարժումները։
Պատմական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]




Մեզ հասած Հուա Տուոյի[3][4] ամենահին կենսագրությունները գտնվում են Չինաստանի Արևելյան Հան արքայատոհմի (25–220 թթ.) և Երեք թագավորությունների ժամանակաշրջանի (220–280 թթ.) պաշտոնական պատմագրություններում։ Երրորդ դարի պատմագրությունում՝ «Երեք թագավորությունների տարեգրությունը» (Սանգուոժի), և հինգերորդ դարի պատմագրությունում՝ «Ուշ Հան արքայատոհմի գիրքը» (Հոուհանշու), հիշատակվում է, որ Հուա Տուոն ծնունդով Պեյ նահանգիՑյաո գավառից էր (ներկայիս Բոժոու գավառ, Անհուի նահանգ) և չինական դասական գրականություն է ուսանել Սյու նահանգում (ներկայիս Ցզյանսու և Շանդուն նահանգների մի մասը)։ Նա մերժել է բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ Չեն Գուիի գործնական առաջարկները և նախընտրել է զբաղվել բժշկությամբ։
Հուա Տուոյի կյանքի տարեթվերն անորոշ են։ Մոտավոր հաշվարկները տատանվում են մ.թ. 110-ից մինչև 207 թվականների[5][6] և 190-ից մինչև 265 թվականների[7][8] միջև։ «Լավագույն հաշվարկը» համարվում է մոտավորապես մ.թ. 145–208 թվականները։ Հուա Տուոն բժիշկ Չժան Չժոնցզինի (150–219 թթ.) ավագ ժամանակակիցն էր։
Հուա Տուո անունը բաղկացած է չինական Հուա ազգանունից (華, բառացի՝ «փառահեղ», «Չինաստան») և հազվադեպ հանդիպող Տուո անձնանունը (佗, բառացի՝ «կուզ» կամ 陀՝ «զառիթափ բլուր»)։ Նա հայտնի էր նաև որպես Հուա Ֆու (尃, բառացի՝ «(փոշի/յուղ/և այլն) քսել»), իսկ նրա պաշտոնական անունն էր Յուանհուա (元化, բառացի՝ «արմատական վերապոխում»)։
Բժշկական հմտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ գիտնականներ[9][10] հակված են այն մտքին, որ նա կապ ունի չինական մարտարվեստում օգտագործվող կենսաբանական ակտիվ կետերի համակարգի զարգացման հետ։ Վիկտոր Հ. Մայերը նրան նկարագրում է որպես «բժշկական գիտելիքներով և փորձով իր ժամանակներից հարյուրավոր տարիներով առաջ»։[6]
«Սանգուոժի» աշխատության մեջ Հուա Տուոյին բնութագրում են որպես դաոսական սյան (仙 — «անմահ»), և մանրամասն ներկայացվում նրա բժշկական մեթոդները։
«Հոուհանշու» աշխատության մեջ զետեղված Հուա Տուոյի կենսագրությունը բացատրում է, որ այս մաֆեյսան կամ «թմրեցնող եռացրած փոշու» թուրմը լուծվում էր ցզյիուի (酒, բառացի՝ «ալկոհոլային ըմպելիք, գինի») մեջ։ «Մաֆեյսան» անզգայացնող լիկյորի նրա դեղատոմսը կորել կամ ոչնչացվել է նրա բոլոր մյուս ձեռագրերի հետ միասին։ «Սուի տոհմի գիրքը» թվարկում է հինգ բժշկական գրքեր, որոնք վերագրվում են Հուա Տուոյին և նրա աշակերտներին, սակայն դրանցից ոչ մեկը մեզ չի հասել։[11]
Չեն Դեն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանգուոժի»-ում[12] ներկայացված Հուա Տուոյի կենսագրության հաջորդ հատվածում թվարկվում է 16 բժշկական դեպք՝ 10 ներքին ախտորոշումների, 3 վիրաբուժական, 2 գինեկոլոգիական և 1 մանկաբուժական դեպք: Հուա Տուոյի հիվանդությունների բուժումը հիմնականում կենտրոնացած էր ներքին հիվանդութհունների վրա, սակայն ներառում էր նաև վիրաբուժություն, գինեկոլոգիա և մանկաբուժություն: Նա ազատվում էր մակաբույծներից, կատարում հղիության ընդհատումներ և բուժում խոցեր, վերքեր ու թմրեցումներ:[13] Օրինակ՝
Ցաո Ցաոն և մահապատիժը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցաո Ցաոն (155–220)՝ զորավար, որն իշխանության եկավ Հան արքայատոհմի մայրամուտին և Երեք թագավորությունների ժամանակաշրջանում հիմնադրեց Ցաո Վեյ պետությունը, հավանաբար Հուա Տուոյի ամենահայտնի հիվանդն էր։ Նա տառապում էր քրոնիկական գլխացավերից, որոնք հնարավոր է՝ ուղեղի ուռուցքի հետևանք էին։[փա՞ստ]
Ցաո Ցաոյի վիճակը թարգմանվել է նաև որպես «միգրենային գլխացավեր՝ ուղեկցվող հոգեկան խանգարումներով և գլխապտույտով»[փա՞ստ], իսկ ներբանի վրա գտնվող ասեղնաբուժական կետը կոչվել է Յունցյուան («գործող շատրվան»):[14] Ցաո Ցաոն հրամայեց Հուա Տուոյին դառնալ իր անձնական բժիշկը՝ աշխատանք, որից Հուա Տուոն խուսափում էր:
Հուա Տուոն բազմիցս իր կնոջ հիվանդ լինելու պատրվակով խուսափում էր Ցաո Ցաոյին բուժելուց, սակայն Ցաո Ցաոն բացահայտեց խաբեությունը և հրամայեց մահապատժի ենթարկել Հուա Տուոյին։ Սուն Յուն՝ Ցաո Ցաոյի խորհրդականներից մեկը, բժշկի անունից ներողություն աղերսեց։
Հուա Տուոն մահապատժին սպասելիս գրի է առել իր բժշկական մեթոդները, սակայն ոչնչացրել է իր «Ցին Նան Շու»-ն (բառացի՝ «կանաչ պայուսակի գիրք», որը դասական չինարենում դարձել է «բժշկական աշխատանքների տեքստ» հասկացության հոմանիշը):
Այս կորուստը չինական ավանդական բժշկության համար անդառնալի էր։ Իլզա Ֆայթը նշում է. «Դժբախտաբար, Հուա Տուոյի աշխատությունները ոչնչացվածեին. նրա վիրաբուժական մեթոդները մոռացության մատնվեցին, բացառությամբ ստերջացման մեթոդի, որը շարունակեց կիրառվել։ Վիրաբուժության նկատմամբ կրոնական բացասական վերաբերմունքի պատճառով վիրաբույժի սոցիալական դիրքը գնալով ավելի արժեզրկվեց, ինչն անհնարին դարձրեց չինական վիրաբուժության վերածնունդը»։[7]
«Լիեզի»-ի (գիրք, որում դաոսական մտքեր են զետեղված) մի լեգենդ պնդում է, որ հռչակավոր բժիշկ Բյան Քյուն (մ.թ.ա. 500 թ.) օգտագործել է անզգայացում՝ սրտի կրկնակի փոխպատվաստում կատարելու համար, սակայն չորրորդ դարի այդ տեքստը կազմվել է Հուա Տուոյի «մաֆեյսանը» կիրառելուց հետո։[15]
Ցաո Ցաոն հետագայում զղջաց Հուա Տուոյին մահապատժի ենթարկելու համար, երբ նրա որդին՝ Ցաո Չոնը (196–208)՝ մի հրաշամանուկ, որը հնարավոր է՝ ինքնուրույն բացահայտել և կիրառել էր Արքիմեդի օրենքը, մահացավ հիվանդությունից։
«Սանգուոժի»-ում Հուա Տուոյի մահվան հստակ տարեթիվը նշված չէ, բայց քանի որ Ցաո Չոնը 208 թվականին է մահացել, Հաո Տուոն հնարավոր չէ՝ ավելի ուշ մահացած լիներ։
Աշակերտներ։ Ու Պու և Ֆան Ա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուա Տուոյի կենսագրությունն ավարտվում է նրա աշակերտների՝ Ու Պուի (吳普 ) և Ֆան Աի (樊阿 ) մասին պատմություններով:
Ֆան Ա-ն հմուտ էր ասեղնաբուժության մեջ և ասեղներն արտասովոր խորությամբ էր աշխատացնում: Վիկտոր Հ. Մայերը նշում է՝ այս անսովոր անունը կարող է մատնանշել՝ Ֆան Ան օտարերկրացի էր, իսկ տվյալ տարածքը գտնվում էր ներկայիս Ցզյանսու նահանգի Տոնշան շրջանի մոտակայքում, որը համարվում է «Չինաստանում առաջին հայտնի բուդդայական համայնքի վայրը»:[16]
Այս խոտաբույսերն են՝ «ցիյե»-ն (漆叶 , եղրիզենու տերևներ) և «ցինդյան»-ը (青黏 , արևելյան սիգեսբեկիա):
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնգ արքայատոհմի կոնֆուցիական աշակերտ Յե Մենգդեն (1077–1148) քննադատել է «Սանգուոժի»-ում և «Հոուհանշու»-ում տեղ գտած Հուա Տուոյի կենսագրությունները՝ դրանք համարելով առասպելներ։ Իր «Բժիշկները չեն կարող հարություն տալ մեռածներին» էսսեում նա կրկնել է Հուա Տուոյի կողմից անզգայացման կիրառմամբ ներքին վիրահատություններ կատարելու նկարագրությունները և պատճառաբանել.
Հետագայում, ի պատիվ Հուա Տուոյի, ողնաշարի հարակից 34 ասեղնաբուժական կետերի մի խումբ անվանվել է «Հուա Տուո Ցզյացզի» (華佗夹脊 ): Հուա Տուոն համարվում է «շենյի» (神醫 , shenyi, «աստվածային բժիշկ») և որոշ չինական տաճարներում պաշտամունքի է արժանանում որպես բժշկության աստվածություն կամ անմահ սուրբ:[փա՞ստ] «Հուա Տուոյի վերամարմնավորում» (華佗再世 , Hua Tuo zaishi) արտահայտությունը պատվաբեր տիտղոս է, որը տրվում է բացառիկ հմուտ բժիշկներին՝ ի նշան հարգանքի:[փա՞ստ]
Գեղարվեստական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
14-րդ դարի «Երեք թագավորությունների պատմությունը» պատմավեպում Հուա Տուոն բուժում է զորավար Գուան Յուին, որը 219 թվականին Ֆանչենի ճակատամարտի ժամանակ բազկից վիրավորվել էր թունավոր նետով։ Հուա Տուոն առաջարկում է անզգայացնել Գուան Յուին, սակայն վերջինս պարզապես ծիծաղում է և ասում, որ չի վախենում ցավից։ Հուա Տուոն դանակի օգնությամբ կտրում է Գուան Յուի բազկի մաշկը և ոսկորից քերում թույնը, իսկ գործողության ձայները վախ են ներշնչում բոլոր ներկաներին։ Այս տանջալից բուժման ընթացքում Գուան Յուն շարունակում է «վեյցի» (չինական սեղանի խաղ,) խաղալ Մա Լյանի հետ՝ առանց ցավին արձագանքելու։ Հետո, երբ Մա Լյանը հարցնում է նրան այդ մասին, Գուան Յուն պատասխանում է, որ իր զորքի մարտական ոգին բարձր պահելու համար ձևացնում էր, թե ցավ չի զգում։ Հուա Տուոյի հաջող վիրահատությունից հետո Գուան Յուն, ինչպես հարկն է, նրան պարգևատրում է շքեղ խնջույքով և 100 ունցիա ոսկի նվիրում, սակայն Հուա Տուոն հրաժարվում է՝ ասելով, որ բժշկի պարտքն է բուժել հիվանդներին, ոչ թե շահույթ ստանալը։ Չնայած ըստ պատմական աղբյուրների Հուա Տուոն մահացել է 208 թվականին՝ Ֆանչենի ճակատամարտում Գուան Յուի պատերազմելուց մեկ տասնամյակ առաջ, նրա Գուան Յուին վիրահատելու այս պատմությունը դարձել է հանրահայտ արվեստի թեմա։
«Սանգուոժի» պատմական փաստաթուղթն արձանագրել է, որ Գուան Յու իրականում տարել է ոսկրային վիրահատություն և իրոք, դեմքին ցավի նշույլ չի եղել։ «Սանգուոժի»-նում նշված է ո՛չ վիրաբույժի անունը, ո՛չ էլ վիրահատության ստույգ ժամանակը։[17]
Հետագայում Ցաո Ցաոն կանչում է Հուա Տուոյին՝ բուժելու իր գլխի քրոնիկ տանջալից ցավը, որը պարզվում է՝ ուղեղի ուռուցքի հետևանք էր: Հուա Տուոն տեղեկացնում է Ցաո Ցաոյին, որ ուռուցքը հեռացնելու համար անհրաժեշտ կլինի բացել ուղեղը՝ կտրելով գլխամաշկը, ուռուցքը հեռացնել և հետ կարել այն, ընդ որում՝ ամբողջ ընթացքում Ցաո Ցաոն լինելու էր լիովին անզգայացված: Սակայն Ցաո Ցաոն կասկածում է, որ Հուա Տուոն իրեն սպանելու միտում ունի, ուստի հրամայում է ձերբակալել և բանտարկել նրան: (Ցաո Ցաոյի կասկածները մասամբ պայմանավորված էին Ջի Պինի՝ կայսերական բժիշկի, նախկին մահափորձով՝ նրան ստիպողաբար թունավորված դեղամիջոց խմեցնելով):
«Երեք թագավորությունների պատմությունը» վեպում Հուա Տուոն իր «Ցին Նան Շու» (Հուա Տուոյի դեղատոմսերի գիրքը) աշխատությունը փոխանցում է բանտապահին, որպեսզի իր բժշկական ժառանգությունը շարունակի ապրել: Հետագայում նա մահանում է բանտում: Բանտապահի կինն այրում է գիրքը՝ մահվան մեջ մեղադրվելու վախից, սակայն բանտապահին հաջողվում է փրկել մի քանի էջ, որոնք վերաբերում էին հավերին և բադերին ստերջացնելուն։ Մնացած էջերն անվերադարձ վերացել են։
Մաֆեյսան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուա Տուոյի նորարարական անզգայացնող միջոցը՝ մաֆեյսանը (բառացի՝ «կանեփի եռացրած փոշի», համարվում է աշխարհում առաջին անզգայացնողը[18][19] և ենթադրաբար օգտագործվել է վիրահատությունների ժամանակ), մնում է դարավոր առեղծված: «Երեք թագավորությունների տարեգրությունը» և «Ուշ Հան արքայատոհմի գիրքը» նրան են վերագրում Արևելյան Հան արքայատոհմի ժամանակաշրջանում այս անզգայացման ստեղծումը: Սակայն բնօրինակի ոչ մի գրավոր արձանագրություն կամ բաղադրիչ չի պահպանվել, թեև հետագա ժամանակաշրջանների չինացի բժիշկների կողմից տարբեր ենթադրություններ են արվել: Չինական գրականության մեջ մաֆեյսանի պատմական գոյության վերաբերյալ կան հակասական կարծիքներ։[20]
«Մաֆեյսան» անունը բաղկացած է Մա ((麻). «կանեփ», «թելատու կանեփ», «թմրած»), Ֆեյ ((沸). «եռացող», «փրփրուն»), Սան ((散). «ցրել», «տարրալուծել» կամ «փոշիացված դեղամիջոց»): «Մա» տերմինը նշանակում է նաև «թմրածություն» (օրինակ՝ մաձույ 麻醉 - «անզգայացնող»), ինչը իմաստաբանորեն «բխում է կանեփի պտուղների և տերևների հատկություններից, որոնք օգտագործվում էին բժշկական թուրմերի մեջ»[21]։
Ժամանակակից չինարենում mafei-ն վերակազմվում է որպես Հին չինարեն՝ *mrâipəts, Ուշ Հան արքայատոհմի չինարեն (Հուա Տուոյի օրոք)՝ maipus և Միջին չինարեն՝ mapjwəi[22]։
Բազմաթիվ չինագետներ և չինական ավանդական բժշկության մասնագետներ ենթադրություններ են արել «մաֆեյ» փոշու անզգայացնող բաղադրիչների վերաբերյալ: Ֆրեդերիկ Պ. Սմիթը պնդում է, որ Հուա Տուոն՝ «չինական պատմական ռոմանսի Մախաոնը», օգտագործել է յաբուլու (押不蘆; Mandragora officinarum կամ «Մանդրագորա»), այլ ոչ թե հուոմա (火麻; «կանեփ»), և մանտուոլո (曼佗羅; Datura stramonium կամ «Ստրախոտ»): Հատկանշական է, որ ստրախոտի չինարեն անվան մեջ առկա է Հուա Տուոյի անձնանունը՝ «Տուո» (佗): Ըստ Սմիթի՝ այս բաղադրիչները «լուծվում էին գինու մեջ և խմվում որպես հիմարեցնող դեղամիջոց»[23]:
Հերբերտ Ջայլսը (1897 թ.) մաֆեյսանը թարգմանել է որպես «հաշիշ»,[24] իսկ նրա որդին՝ Լայոնել Ջայլսը, «կանեփի փրփրուն փոշին» նույնպես նմանեցնում է «հաշիշ կամ բանգ (կանեփից պատրաստված հնդկական ըմպելիք)[25] հիշեցնող մի բանի»: Իլզա Վեյթը մեջբերում է չինագետ Էրիխ Հաուերի կարծիքն, ըստ որի՝ «մա-ֆեյ-ը (麻沸 ) նշանակում է «ափիոն»[7]։ Վիկտոր Հ. Մեյրը նշում է, որ mafei-ն «կարծես որևէ հնդեվրոպական բառի տառադարձություն լինի, որը կապված է «մորֆին»[26] բառի հետ»։ Թեև Ֆրիդրիխ Սերտյուրներն առաջին անգամ մորֆինն ափիոնից անջատել է 1804 թվականին, Մայերը ենթադրում է. «Հնարավոր է, որ «մորֆին» անվանը նման որևէ անուն արդեն կիրառության մեջ է եղել նախկինում՝ որպես ափիոնի այդ ածանցյալի կամ մեկ այլ բնական նյութի անզգայացնող հատկությունների բնորոշում»։
Վան Չժենգուոն և Չեն Պինը փաստում են, որ «գալիք սերունդների գիտնականների» շրջանում կա համաձայնություն այն մասին, որ «մաֆեյը» պարունակում էր յանցզինհուա (洋金花 , ստրախոտ) և ուտոու (烏頭 ; «ընձախոտի կոճղարմատ, չինացի վանականի գլխարկ») կամ ցաոու (草烏 ; Կուզնեցովի ընձախոտ)։[27]
Լու Գվեյ-Դզենը և Ջոզեֆ Նիդհեմը ենթադրում են՝ Հուա Տուոն ասեղնաբուժության միջոցով հայտնաբերել էր վիրահատական անզգայացումը՝ «լիովին անկախ իրեն ճանաչում բերած թմրեցնող թուրմերից․ եթե այո, ապա դա մնացել է իր և իր անմիջական աշակերտների միջև, որպեսզի գաղտնիքը չբացահայտվի »։[14]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ de Crespigny (2007), էջ. 332.
- ↑ DeWoskin (1983), էջեր. 140–153.
- ↑ Mair (1994), էջեր. 688–696.
- ↑ Li (1974), էջ. 296.
- 1 2 Mair (1994), էջ. 227.
- 1 2 3 Veith (1966), էջ. 3.
- ↑ Lu & Needham (2002), էջ. 117.
- ↑ Chen (1977), էջեր. 36–40.
- ↑ Chen (2007), էջ. 293.
- ↑ Fan (2004), էջ. 316.
- ↑ Mair (1994), էջեր. 689–694.
- ↑ Fan (2004), էջ. 314.
- 1 2 Lu & Needham (2002), էջ. 118.
- ↑ Giles (1912), էջեր. 81–83.
- ↑ Mair (1994), էջ. 695.
- ↑ Sanguozhi. Chen Shou, annotated by Pei Songzhi. Vol. 2: Records of Shu. Biography of Guan Yu. The operation was recorded to take place between Zhuge Liang's letter to Guan Yu after Ma Chao joined Liu Bei (214), and Liu Bei declaring himself King of Hanzhong (219).
- ↑ Cooper, Raymond; Che, Chun-Tao; Mok, Daniel Kam-Wah; Tsang, Charmaine Wing-Yee (2017). Chinese and Botanical Medicines: Traditional Uses and Modern Scientific Approaches. CRC Press. էջ 129. ISBN 978-1-351-64525-6.
- ↑ Ross, Stewart (2019). The First of Everything: A History of Human Invention, Innovation and Discovery. Michael O'Mara Books. էջ 42. ISBN 978-1-78929-063-9.
- ↑ Zhao, Peishan (2018 թ․ հունվարի 1). «Was There Mafeisan, An Anesthetic in Ancient China?». Journal of Anesthesia History (անգլերեն). 4 (1): 56. doi:10.1016/j.janh.2017.11.040. ISSN 2352-4529.
- ↑ Li (1974), էջ. 297.
- ↑ Schuessler (2007), էջեր. 233, 373.
- ↑ Smith (1871), էջ. 61.
- ↑ Giles (1897), էջ. 323.
- ↑ Giles (1948), էջ. 72.
- ↑ Mair (1994), էջ. 689.
- ↑ Wang & Chen (1999), էջ. 91.
- Chen, Jinhua (2007). Philosopher, Practitioner, Politician: The Many Lives of Fazang (643-712). Brill.
- Chen, Shou (c. 200s). Records of the Three Kingdoms (չինարեն). Vol. 29.
- Chen, Yinque (1977). Biographies of Cao Chong and Hua Tuo in the Sanguozhi and their relationship with Buddhist legends (չինարեն). Jiushi chuban.
- de Crespigny, Rafe (2007). A biographical dictionary of Later Han to the Three Kingdoms (23–220 AD). Leiden: Brill. ISBN 978-90-04-15605-0.
- DeWoskin, Kenneth J. (1983). Doctors, Diviners and Magicians of Ancient China: Biographies of Fang-Shih. Columbia University Press.
- Fan, Ka Wai (2004). «On Hua Tuo's Position in the History of Chinese Medicine». The American Journal of Chinese Medicine. 32 (2): 313–320. doi:10.1142/S0192415X04001965. PMID 15315268.
- Fan, Ye (c. 400s). Book of the Later Han (չինարեն). Vol. 82.
- Giles, Herbert A. (1897). A Chinese Biographical Dictionary. Kelly & Walsh.
- Giles, Lionel (1912). Taoist Teachings from the Book of Lieh-Tzŭ. Wisdom of the East.
- Giles, Lionel (1948). A Gallery of Chinese Immortals. J. Murray.
- Li, Hui-Lin (1974). «The Origin and Use of Cannabis in Eastern Asia: Linguistic-Cultural Implications». Economic Botany. 28 (3): 293–301. Bibcode:1974EcBot..28..293L. doi:10.1007/bf02861426. S2CID 31817755.
- Lu, Gwei-Djen; Needham, Joseph (2002). Celestial Lancets: A History and Rationale of Acupuncture and Moxa. Routledge.
- Mair, Victor H. (1994). «The Biography of Hua-t'o from the "History of the Three Kingdoms"». In Victor H. Mair (ed.). The Columbia Anthology of Traditional Chinese Literature. Columbia University Press. էջեր 688–696.
- Salguero, C. Pierce (2009). «The Buddhist medicine king in literary context: reconsidering an early medieval example of Indian influence on Chinese medicine and surgery». History of Religions. 48 (3): 183–210. doi:10.1086/598230. S2CID 162211011.
- Schuessler, Axel (2007). An Etymological Dictionary of Old Chinese. University of Hawaii Press.
- Smith, Frederick P (1871). Contributions towards the Materia Medica and Natural History of China. Trubner & Co.
- Veith, Ilza (1966). Huang Ti Nei Ching Su Wen; The Yellow Emperor's Classic of Internal Medicine. University of California Press.
- Wang, Zhenguo; Chen, Ping (1999). History and Development of Traditional Chinese Medicine. IOS Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hua Tuo, Subhuti Dharmananda
- Hua Tuo: A miraculous healer in ancient China Արխիվացված 2010-12-22 Wayback Machine, Association for Asian Research
- A Brief Biography of Hua Tuo(չաշխատող հղում) , John Chen
- Shifu Alan Tinnion - Five Animal Frolics Hua Tuo Nei Gong 華 佗 內 功
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուա Տուո» հոդվածին։ |
| ||||||||||||