Հուա Լուոկըն
Հուա Լուոկըն ( չինարեն՝ 华罗庚, փինյին Huáluógēng, նոյեմբերի 12, 1910[1][2], Jintan District, Չինական կայսրություն[2] - հունիսի 12, 1985[1][2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), չինացի ժամանակակից մաթեմատիկոս Ծիանսու նահանգի Ծինթան քաղաքից: Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԱՄՆ ԳԱԱ արտասահմանցի անդամ, Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական Կոնֆերանսի Ազգային կոմիտեի նախկին փոխնախագահ և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախկին անդամ: Հուան Չինաստանում տարբեր ոլորտներում հետազոտությունների հիմնադիրն ու ռահվիրան էր, ներառյալ թվերի անալիտիկ տեսությունը, դասական խմբավորումները, մատրիցային երկրաչափությունը, ավտոմորֆիկ ֆունկցիաները և մի քանի բարդ փոփոխականներ: Նա նաև աշխարհում չինացի ամենաազդեցիկ մաթեմատիկոսներից է:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուա Լուոկընը մանկության տարիներին հաճախել է Ծինթանի Րեն Ցյու տարրական դպրոցը։ 1922 թվականին նա ընդունվել է Ծինթան շրջանի միջնակարգ դպրոցը և ավարտել 1925 թվականին։ Ընտանիքի աղքատության պատճառով նա ստիպված է եղել ընդունվել Շանհայում գտնվող Չինական արհեստագործական դպրոց։ Այնուամենայնիվ, նա ի վերջո ստիպված եղավ թողնել ուսումը, քանի որ նրա ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ տարբեր ծախսեր[7][8]:
1926 թվականին, 16 տարեկան հասակում, Հուա Լուոկընը վերադարձավ Ծինթայ և օգնեց իր հորը մթերային խանութ աշխատեցնելու համար՝ միաժամանակ սկսեց ինքնուրույն սովորել մաթեմատիկա: 1929 թվականի դեկտեմբերին «Science» ամսագրի 14-րդ հրատարակչության 14-րդ համարում նա հրապարակեց «Հետազոտություն Շտուրմի թեորեմի վերաբերյալ» նյութը: 1930 թվականի դեկտեմբերին, «Գիտություն» թերթի 15 րդ հրատարակչության 2-րդ հատորում նա հրապարակեց «Թե ինչու է անվավեր համարվում Սու Ծիածյուի հինգերորդ կարգի հանրահաշվական հավասարման լուծումը»: Հուա Լուոկընը ճանաչում էր ձեռք բերում. Նրան մասին իմացավ Ցինհուա համալասարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ Սյոն Ցինլայը ու ՀուաԼուոկընին հրավիրեց Ցինհուա համալսարան:
Վաղ ակադեմիական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականից Հուա Լուոկընը միաժամանակ սովորել և աշխատել է Ցինհուա համալսարանում, մեկ ու կեստարվա ընթացքում նա ավարտել է ամբողջ ուսումնական ծրագիրը, ընթացքում ինքնուրույն սովորելով անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, գրել է երեք աշխատություն և հրապարակել միջազգային ակադեմիական ամսագրերում: 1933 թվականին Սյոն Ցինլայը նրան նշանակել է դասախոսի օգնական իսկ1934 թվականին ` դասախոս:
1935 թվականին Նորբերտ Վիները այցելեց Չինաստան ու նկատեց Հուա Լուոկընին: Վիները նրա մասին ասաց բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Գոդֆրի Հարոլդ Հարդիին: 1936 թվականին Հուան այցելեց Քեմբրիջի համալսարան, որտեղ նա կրեց Հարդի Լիթլվուդի մտքի դպրոցի ազդեցությունը և ձեռք բերեց նշանակալի պատկերացումներ։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա հրատարակել է առնվազն 15 թերթ։ Նա վերադարձավ Չինաստան 1937 թվականին և մինչև 1945 թվականը աշխատեց, որպես Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր, ընթացքում նաև աշխատելով Հարավարևմտյան միավորված համալսարանում:
1946 թվականի փետրվարից մինչև մայիս նա եղել է Խորհրդային միությունում, իսկ սեպտեմբերին այցելել է Փրինսթոնի բարձրագույն ուսումնասիրությունների ինստիտուտ: 1948 թվականին աշխատանքի է ընդունվել Իլինոյսի համալսարանում որպես պրոֆեսոր, որտեղ աշխատել է մինչև 1950 թվականը։ Նույն թվականին նա ընտրվում է, որպես Academia Sinica-ի առաջին ակադեմիկոս[9]:
Հուա Լուոկընը նշանակալի ներդրում ունեցավ թվերի վերլուծական տեսության մեջ և ավելի մեծ ազդեցություն ունեցավ մաթեմատիկայի զարգացման վրա ամբողջ աշխարհում՝ մի քանի բարդ փոփոխականների տեսության մեջ, իր աշխատանքի շնորհիվ: Նա հայտնի է այնպիսի ներդրումներով, ինչպիսիք են «Հուայի թեորեմը», «Բրոուեր-Կարտան-Հուա թեորեմը», «Հուա-Վանի մեթոդը», «Հուայի հավասարություն» և «Հուայի լեմման» և այլն:
1950 թվականին նրա վերադարձը և մաթեմատիկայի զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականի հոկտեմբերին Հուա Լուոկընը որոշում է վերադառնալ Չինաստան՝ իմանալով «հայրենիքի ազատագրման մասին» լուրը: 1950 թվականի մարտին նա թողեց իր պրոֆեսորի պաշտոնը ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանում և վերադարձավ Պեկին, Չինաստան՝ աշխատելու, որպես Ցինhուայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[10][11]: 1952 թվականի հուլիսին, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Կուո Մորուոյիառաջարկով, նա ստեղծեց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը ևզբաղեցրեց դրա տնօրենի պաշտոնը, իսկ սեպտեմբերին միացավ Չինաստանի ժողովրդավարական միությանը: 1953 թվականին նա այցելեց Խորհրդային Միություն և մասնակցեց Հունգարիայում կայացած մաթեմատիկոսների համաշխարհային կոնգրեսին, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան խաղաղությանկոնֆերանսին և Խաղաղության համաշխարհային խորհրդին: 1955 թվականին դարձել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի հիմնադրման ժամանակ որոշված ինստիտուտներն ու բաժինները միավորելու գաղափարի համար նա 1958 թվականին գլխավորեց Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (USTC) մաթեմատիկայի ամբիոնի հիմնադրման գործընթացը և զբաղեցրեց համալսարանի փոխնախագահի և մաթեմատիկայի ամբիոնի վարչի պաշտոնները:
Ի գնահատում իր ներդրումների, Չինաստանի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում բացվեց « վարպետ Հուա Լուոկընի դասասենյակ» և 2009-ին համագործակցեց CAS-ի մաթեմատիկայի և համակարգերի գիտության ակադեմիայի հետ՝ ստեղծելու « Հուա Լուոկընի խումբ»: Այս ծրագրի ուսանողները սովորում են հիմնարար դասընթացներ USTC-ի Հեֆեյի համալսարանում և մասնագիտացված ընտրովի դասընթացներ են անցնում Պեկինում գործող Մաթեմատիկայի և համակարգերի գիտության ակադեմիայում[12] : Ըստ Ցյու Չենթոնի, նա մեկն է այն երեք չինացի մաթեմատիկոսներից, ովքեր ազդել են ժամանակակից համաշխարհային մաթեմատիկայի ուղղությունների վրա։ Մյուս երկուսն են՝ Չեն Շենշեն և Ֆեն Քան։ Միևնույն ժամանակ, նա նաև կրթել է մի խումբ ականավոր ուսանողների, ինչպիսիք են Չեն Ծինրունը, Վան Յուանը, Կոն Շենը և այլք։ 1960-ականների սկզբին Հուա Լուոկընն առաջարկեց և խթանեց «համակարգման մեթոդը» և «օպտիմալացման մեթոդը»՝ արտադրության կառավարման արդյունավետությունը և տնտեսական օգուտները բարելավելու համար[10][11]:
Քննադատական ալիք քաղաքական շարժումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան վերադառնալուց հետո Հուա Լուոկընը բախվեց քննադատությունների և հարձակումներիայնպիսի քաղաքական շարժումների ժամանակ, ինչպիսիք են 1950-ականների վերջին «Աջակիցների դեմ ապստամբություն», «Սպիտակ դրոշը կործանելու և կարմիր դրոշը բարձրացնելու» արշավը և 1960-ականներին մշակութային հեղափոխությունը: Այնուամենայնիվ, նա արժանացավ հատուկ ուշադրության ևպաշտպանության բարձրագույն ղեկավարների, ներառյալ Մաո Ծետոնի և Ճոու Ընլայի կողմից:[10][11][13]:
1969թ.-ի հունիսի 8-ին People's Daily-ն հոդված է հրապարակել Հուա Լուոկընի անվան տակ, որտեղ նաինքնաքննադատություն է անում և երկու առաջարկ է ներկայացնում կրթական հեղափոխությանվերաբերյալ[14]:
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին Ֆրանսիայի Նենսիի համալսարանը Հուա Լուոկընին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, որը նրա երբևէ ստացած առաջին գիտական աստիճանն էր[15]:
1980 թվականի մարտի 15-ին Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի գիտության և տեխնիկայիասոցիացիայի երկրորդ ազգային կոնգրեսը, որը ընտրեց Երկրորդ ազգային կոմիտեն, և նա ընտրվեցորպես կոմիտեյի փոխնախագահ[16][17]: 1982 թվականին նա ընտրվել է որպես ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ
[18]: 1983 թվականին ընտրվել է Գիտությունների աշխարհի երրորդ ակադեմիայի անդամ։ 1985 թվականինընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
1985 թվականի հունիսի 12-ին Հուա Լուոկընը հրավիրվեց Ճապոնիայի Տոկիոյի համալսարանում դասախոսություն կարդալու, նա շատ ոգևորված էր, սակայն ելույթից հետո նա ընկավ ամբիոնի վրա և մահացավ՝ սրտամկանի սուր ինֆարկտի պատճառով: 74 տարեկան հասակում հիվանդանոցում արձանագրվեց նրա մահը[19]: Հուա Լուոկընի մարմինը դիակիզվել է Ճապոնիայում, իսկ մոխիրը է տեղափոխվել Չինաստան[20]:
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուոմինթանին (ԿՄՏ)։ Արշավից հետո նա ինքնաբերաբար լքել է կուսակցությունը, քանի որ չի վերագրանցվել։ 1942 թվականի դեկտեմբերին Ճու Ծիահուան նրան ներկայացրեց ԿՄՏ-ին կրկին միանալու համար: 1945-ին ԿՄՏ-ի վեցերորդ ազգային կոնգրեսից առաջ Ճու Ծիահուան և Չեն Լիֆուն համատեղ ներառեցին նրա անունը « 98 ամենակարկառուն պրոֆեսոր կուսակցականների» ցուցակում, որն առաջարկվել էր Չիան Քայ-Շեկին[21]: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո Հուա Լուոկընն առաջինից մինչևվեցերորդ նստաշրջանները ընտրվել է Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովիանդամ ։ 1985 թվականի ապրիլին նա դարձավ Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական Կոնֆերանսի (CPPCC) վեցերորդ ազգային կոմիտեի փոխնախագահը։ Բացի այդ, նազբաղեցրել է Չինաստանի դեմոկրատական լիգայի փոխնախագահի պաշտոնը 1979 թվականին: Նույնթվականին նա միացել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը[22]:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրաճանաչ գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընդհանուր ոլանավորման մեթոդի մասին»
- «Ընդհանուր պլանավորման մեթոդի և դրա համալրման համառոտ ակնարկ»
- «Սկսելով ՊԱսկալի եռանկյունուց»
- «Օպտիմալացման մեթոդ»
- «Օպտիմալացման մեթոդ պարզ պարզ տերմիններով»
- «Հուա Լուոկընի Հանրաճանաչ գիտական աշխատություններից ընտրված գործերը»
- «Սուն Ծըի կախարդական հաշվարկից սկսած»
- «Բանականությունը գալիս է աշխատասիրությունից, հանճարը՝ կուտակումից»
Ոչ հայտնի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թվերի տեսության ներածություն»
- «Հարմոնիկ վերլուծություն կեղծ ուռուցիկ տիրույթներում մի քանի բարդ փոփոխականներում»
- « Զարգացած մաթեմատիկայի ներածություն»
- «Տիպիկ խմբեր» (համահեղինակ` Վան ՃըՍիան)
- «Առաջնային թվերի տեսություն»
- «Սկսած միավորի շրջանակից»
- «Հարմոնիկ վերլուծություն բնորոշ տիրույթների վրա»
- «Օպտիմալացման գիտություն»
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուա Լուկընի հայրը` Հուա Րուեյ Տոնը, ապրուստի միջոց է վաստակել ունենալով փոքրիկ մթերային խանութ: Հուա Լուկընը և Վու Սիաոճին ամուսնացել են 1927 թվականին և ունեցել երեք որդի ( Հուա Ծյուն Տոն, Հուա Լին, Հուա Կուան) և երեք դուստր ( Հուա Շուն, Հուա Սու, Հուա Մի):
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուա Լուոկընի Մաթեմատիկական Մրցանակ․ Հիմնադրվել է 1992 թվականին՝ Չինաստանի Մաթեմատիկական Ընկերության և Հունանի Կրթական Հրատարակչության կողմից։
- Հուա Լուոկընի Այգի․ Գտնվում է Չանժոու քաղաքի Ցզինթան շրջանում։
- Հուա Լուոկընի Միջնակարգ Դպրոց․ Նրա մայր դպրոցը՝ Ցզինթան շրջանի միջնակարգ դպրոցը, վերանվանվել է Հուա Լուոգենի Միջնակարգ Դպրոց՝ ի պատիվ նրա։
- «Հուա Լուոկընը» համակցված փորձարկման նավ․ Չինաստանի Ժողովրդա-Ազատագրական Բանակի նավատորմի 909A տեսակի համակցված փորձարկման նավի 892-րդ համարի նավը անվանվել է նրա պատվին[23]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.ias.edu/scholars/loo-keng-hua
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1979. — P. 1519. — ISSN 0242-6773
- ↑ twas.org
- ↑ «华罗庚 - 中国优选法统筹法与经济数学研究会». 中国优选法统筹法与经济数学研究会. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «华罗庚简介». 21CN.COM. 2007 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «院士專區». 中央研究院. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 王瑜生 (2010). «百年华罗庚». 《科學世界》 (11). 全文公開於:王瑜生 (2019 թ․ ապրիլի 3). «百年华罗庚». 互動科普——轉自《科學世界》. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 韩冰 (2010). «华罗庚倒在讲台上». 《瞭望》新闻周刊 (45). 全文公開於:韩冰 (2010). «华罗庚倒在讲台上». 中国科学院「纪念华罗庚诞辰100周年」网——轉自《瞭望》. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «2009中国科学技术大学 新增设"华罗庚班"». 新华教育. 京华时报. 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 华俊东(口述); 崔瑾月 (2010年12月10日). «华罗庚长子向本刊讲述父母一生悲欢离合». 《环球人物》杂志. 全文公開於:华俊东(口述); 崔瑾月 (2010年12月10日). «华罗庚长子忆父亲生前经历:流亡中险让敌机炸死». 新浪新闻——轉自《环球人物》杂志. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 华罗庚 (1969 թ․ հունիսի 8). «重新学习为教育革命贡献力量». 《人民日报》. 北京. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին. «象过去在全国搞的"数学竞赛",我是当作外国"先进"经验来加以宣扬的。这在全国流毒很广。只有在革命的大批判中,只有在工人阶级的热情教育下,我对此才算有了比较清醒的认识。其实,"数学竞赛"那叫什么先进经验,完全是照搬苏修的一套,是公开号召青少年走个人奋斗、只专不红的道路。现在回想起这些问题,我是痛心疾首,惭愧至极!......。宣传队同志经常找我谈心,和革命同志一起帮助我认识旧我,启发我改造旧思想,改造旧的世界观,引导我站到毛主席革命路线上来。我要纵情欢呼:工人阶级领导大学就是好!»
- ↑ 王元, 潘承彪, 贾朝华编译 (2010). 华罗庚文集: 数论卷Ⅲ. 北京: 科学出版社. էջ 1. ISBN 9787030285140.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 中共中央组织部,中共中央党史研究室,中央档案馆 (2000). 中国共产党组织史资料 附卷4 中华人民共和国群众团体组织 1949.10-1997.9. 北京: 中共党史出版社. էջեր 405–406. ISBN 7-80136-318-3.
- ↑ 何志平,尹恭成,张小梅主编 (1990-12). 中国科学技术团体. 上海: 上海科学普及出版社. էջեր 1010–1011. ISBN 7-5427-0276-9.
- ↑ «Loo-Keng Hua». 美国科学院. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «华罗庚的最后一天». 中国新闻网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «华罗庚的最后一天». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «45年国民党"最优秀教授党员":华罗庚陈寅恪冯友兰». 凤凰网. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 胡明艳; 白英慧 (2022年6月8日). «华罗庚:创造自主的数学研究--党史». 学习时报. Արխիվացված օրիգինալից 2023年8月5日-ին. Վերցված է 2023年8月5日-ին – via 中国共产党新闻网.
- ↑ «中国海军试验舰神秘雷达曝光». 环球网. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 1985 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Չինացի գիտնականներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ