Հուածիան կիրճի կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Guanling Buyei and Miao Autonomous County? |
| Նշանակություն | traffic?, տեսարժան վայր և Բանջի թռիչք |
| Տեսակ | կախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ և motorway river bridge? |
| Հատում է | Բեյպան գետ |
| Երկարություն | 2890 մետր |
| Բացման տարեթիվ | սեպտեմբեր 2025 |
| 25°42′17″N 105°35′17″E / 25.704722222222°N 105.58805555556°E | |
![]() | |
![]() | |
Հուածիան կիրճի կամուրջ (չինարեն՝ 花江峡谷大桥 ), կախովի կամուրջ Չինաստանի Գույչժոու քաղաքում։ Կամուրջը հատում է Հուածիան խորը կիրճով անցնող Բեյպան գետը, և աշխարհի ամենաբարձր կամուրջն է՝ 625 մ կամրջի ճանապարհի թռիչքից մինչև կիրճի հատակը բարձրությամբ։ Այն գերազանցում է նախորդ ամենաբարձր կամուրջը՝ Դուգե կամուրջը, որը նույն գետը հատում է 200 կմ հոսանքն ի վեր[1]։ Կամուրջը հանրության համար բացվել է 2025 թվականի սեպտեմբերի 28-ին[2]։
Նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի կառուցման պատճառներից էին խիստ գյուղական շրջանի վերակենդանացումը և զբոսաշրջության խթանումը՝ կիրճի հատակում էքստրեմալ սպորտաձևերի կենտրոնի ստեղծմամբ։ Գույչժոու նահանգը տնտեսապես ճգնաժամային վիճակում է,և իր պատմության մեծ մասի ընթացքում Չինաստանի մնացած մասից մեկուսացված է եղել իր կարստային տեղագրության պատճառով։ Կիրճով անցնելու ժամանակը, որը նախկինում տևում էր 70 րոպե, կկրճատվի մինչև մեկ րոպեից մի փոքր ավելի[3][4]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարությունը սկսվել է 2022 թվականի հունվարի 18-ին։ 2023 թվականի ապրիլի 21-ին կախովի մասի առաջին աշտարակը հասել է 199 մ բարձրության, և սկսել է վերին լայնակի հեծանի կառուցումը[5]։
2025 թվականի օգոստոսի 21-ին Հուածիան կիրճի կամրջի վրա սկսվել է բեռնվածության փորձարկում[6]։ Փորձարկումը հաջողությամբ ավարտվել է 2025 թվականի օգոստոսի 25-ին[7]։ Կամուրջը պաշտոնապես բացվել է 2025 թվականի սեպտեմբերի 28-ին՝ կիրակի օրը[8]։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 2․890 մ, ներառյալ 1․420 մ հիմնական թռիչքը: Այն պահվում է երկու հիմնական 262 մետր բարձրությամբ աշտարակներ։ Արդյունքում, ճանապարհի թռիչքի և գետի ջրի մակարդակի միջև բարձրության տարբերությունը հասնում է 625 մ, ինչը համաշխարհային ռեկորդ է[9][10]։
Կամուրջը անցնում է Գույչժոու S57, Լիոճի-Անլոն արագընթաց մայրուղով, որը միացնում է Լիոճի և Անլոն հատուկ շրջանները[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World's tallest bridge: Huajiang Grand Canyon Bridge takes title». BBC Newsround. 2025 թ․ հուլիսի 12.
- ↑ «Watch: World's highest bridge opens in China». BBC. 2025 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «World's highest mountain bridge over SW China grand canyon under construction». Xinhua (անգլերեն). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «New bridge in Guizhou to hit world record». China Daily (անգլերեն). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «World's highest mountain bridge over SW China grand canyon under construction». Xinhua (անգլերեն). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 杨文斌 (2025 թ․ օգոստոսի 21). «在建世界第一高桥正式启动荷载试验». 新华网. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «"横竖"都是世界第一!花江峡谷大桥顺利完成荷载试验 预计9月底通车». 中国网. 2025 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «World's highest bridge to open to traffic in China's mountainous southwest».
- ↑ «New bridge in Guizhou to hit world record». China Daily (անգլերեն). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Guizhou : un pont de 2980 mètres traversant un grand canyon en construction». Le Quotidien du Peuple (ֆրանսերեն). 2023. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «625 meters! The world's tallest bridge record will be refreshed!». Seetao (անգլերեն). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.


