Հոր կերպար

Հոր կերպար, սովորաբար հասուն տղամարդ, ուժ և հեղինակություն ունեցող մարդ, որի հետ առաջանում է զգացմունքային կապ խոր հոգեբանական մակարդակով և որն առաջացնում է հույզեր, որոնք սովորաբար զգացվում են հոր հանդեպ: Չնայած «հոր կերպար» բառացի տերմինին, հոր կերպարի դերը չի սահմանափակվում մարդու (հատկապես երեխայի) կենսաբանական ծնողով, դրա դերակատարները կարող են լինել հորեղբայրները, պապերը, ավագ եղբայրները, ընտանիքի ընկերները և այլ օրինակելի կերպարները[1]։ Նմանատիպ մոր կերպար տերմինը վերաբերում է կնոջը:
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դրական հոր և մոր կերպարները (կենսաբանական կամ հոգեբանական) ընդհանուր առմամբ կապված են երեխայի առողջ զարգացման հետ[2]՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ[3]:
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության միջազգային բառարանը սահմանում է «հոր կերպարը» որպես «տղամարդ, որին երեխան տեսնում է որպես իրենից բարձր կանգնած կերպար և որին նա վերաբերվում է որպես հոր»[4]: «APA Հոգեբանական բառարանը» առաջարկում է ավելի ընդարձակ սահմանում. «հոր կերպարը փոխարինում է մարդու կենսաբանական հորը, կատարում է բնորոշ հոր գործառույթներ և ծառայում է որպես նույնականացման և կապվածության առարկա: Հոր կերպար կարող են լինել այնպիսի անհատներ, ինչպիսիք են որդեգրողները, խորթ հայրերը, ավագ եղբայրները, ուսուցիչները և այլն»[5]։ Առաջին տահմանումը հուշում է, որ տերմինը վերաբերում է ցանկացած տղամարդու, մինչդեռ երկրորդը բացառում է կենսաբանական հայրերին:
Նշանակությունը երեխայի զարգացման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հիմնական խնամակալ՝ հայրը կամ հոր կերպարը առանցքային դեր է կատարում երեխայի կյանքում: Կապվածության տեսությունը որոշակի պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երեխաները վերաբերվում իրենց հայրերին, և երբ են նրանք փնտրում առանձին «հոր կերպար»: Համաձայն Պոսադայի և Գալուստյանի 2010 թվականի ուսումնասիրության, այն ձևը, որով երեխան մոդելավորում է կապվածությունը իր խնամակալին, ուղղակիորեն ազդում է այն բանի վրա, թե ինչպես է երեխան արձագանքում այլ մարդկանց[6]: Կախվածության վրա հիմնված այս արձագանքները կարող են պահպանվել ողջ կյանքի ընթացքում:
Լամբի (2010) և Պարկի ու Քլարկ-Սթյուարտի (2011) ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայրերն ավելի մեծ հավանականությամբ, քան մայրերը երեխաների հետ կոպիտ ֆիզիկական խաղեր են խաղում, ինչը ևս լավ է ազդում երեշխայի ֆիզիկական զարգացման վրա[7]։
Հոր կերպարի ապահոված մյուս գործառույթների օրինակ են՝ մոր և երեխայի միջև անձնական սահմանների հաստատմանն օգնելը[8], ինքնակարգապահության, թիմային աշխատանքի և գենդերային ինքնության զգացողության խթանումը[9]: Հոր կերպարն է սովորաբար երեխայի համար պատուհան բացում դեպի ավելի լայն աշխարհ[10][11]՝ հնարավորություններ ընձեռելով ինչպես դրա իդեալիզացման, այնպես էլ իրատեսական ընկալման համար:
Բացակայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխայի կյանքում հոր կերպարի բացակայությունը կարող է լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունենալ երեխայի անհատականության և հոգեբանության վրա, մինչդեռ դրական հոր կերպարները նշանակալի դեր ունեն երեխայի զարգացման մեջ[12]:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հոր կերպարի բացակայությունն ուժեղ բացասական պատճառահետևանքային ազդեցություն ունի երեխայի սոցիալական հուզական զարգացման վրա, մասնավորապես, արտաքին վարքագծի ձևավորման մեջ: Ավելին, եթե բացակայությունը եղել է վաղ մանկության տարիներին, ազդեցությունները տղաների համար ավելի ցայտուն են, քան աղջիկների համար: Դեռահասության տարիքում կան նաև ամուր ապացույցներ, որ հոր կերպարի բացակայությունը մեծացնում է դեռահասների ռիսկային վարքագիծը, ինչպիսիք են թմրամիջոցների օգտագործումը և վաղ հղիությունը: Գոյություն ունի հաստատուն և հետևողական եզրակացություն միջնակարգ դպրոցն ավարտելու վրա հոր կերպարի բացակայության բացասական հետևանքների վերաբերյալ, ինչը հանգեցնում է շրջանավարտների ավելի ցածր մակարդակի: Քչաքանակ ապացույցներ կան, որոնք հաստատում են, որ հոր կերպարի բացակայությունն ազդում է երեխաների և դեռահասների մտավոր կարողությունների վրա[13]:
Հոր կերպարի բացակայության երկարաժամկետ ազդեցությունը չափահաս տարիքում ուսումնասիրելով՝ կա ամուր ապացույց, որ մեծահասակների հոգեկան առողջության վրա կա հոր բացակայության ուժեղ պատճառահետևանքային ազդեցություն: Արդյունքները ցույց են տալիս, որ մանկության տարիներին հոր կերպարի բացակայության պատճառով հոգեբանական վնասը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Կան նաև թույլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հոր կերպարի բացակայությունն ազդում է չափահասների ֆինանսական կամ ընտանեկան արդյունքների վրա: Կան հակասակակն ապացույցներ, որոնք հաստատում են, որ կա բացասական կորելյացիա հոր կերպարի բացակայություան և ամուսնության ու ամուսնալուծության, աշխատանքի կամ կրթության վրա[14]:
Հոգեվերլուծական տեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեվերլուծական տեսանկյունից Զիգմունդ Ֆրոյդը նկարագրել է հոր կերպարը որպես երեխայի զարգացման կարևոր հանգամանք, հատկապես նախաէդիպյան և էդիպյան փուլերում: Հատկապես տղաների համար էդիպյան փուլի և զարգացման լուծումը հոր կերպարի հետ սիրալիր կապվածություն զարգացնելու միջոցով շատ կարևոր և առողջ է: Ֆրոյդի տեսության մեջ տղաները հոր կերպարներին ընկալում էին որպես մրցակից, գործիչ, որը նրանց ստիպում է զգալ մեղքի զգացում և վախ, դադարում է ինցեստային սեռական ազդակները ևհանդիսանում է թշնամության և ատելության առարկա: Դորոթի Բուրլինհեմը նաև նշել է, որ Ֆրեյդը հոր կերպարներին ընկալում էր ավելի դրական լույսի ներքո՝ իդեալականացնելով այդ կերպարին որպես «հիանալի» և «աստծո նման» երեխայի տեսանկյունից[15]:
Օրինակներ պատմության և ժողովրդական մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լորդ Դուրհեմը, որը որդեգրել է իր աներոջը՝ Չարլզ Գրեյին, որպես հոր կերպար, որի հետևանքով նրանց հարաբերությունների երկիմաստությունը բացասաբար է անդրադառձել Մեծ բարեփոխումների ակտի համար նրանց աշխատանքի վրա[16]:
- Համարվում էր, որ Հարի Փոթերը փնտրում է հոր կերպարների հաջորդականություն՝ Ռուբեյուս Հագրիդից մինչև Ալբուս Դամբլդոր, ի տարբերություն Լորդ Վոլդեմորի դերի՝ որպես հոր կերպարի հակառակորդի և բացասական կողմի[17]:
- Քինգսլի Մարտինը Լեոնարդ Վուլֆի մասին ասել է, որ «նա միշտ պատրաստ է եղել ինձ խորհուրդ տալ և, կարծում եմ, ինձ համար հոր կերպար է դարձել»[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ M. E. Lamb ed., The Role of the Father in Child Development (2010) p. 388
- ↑ Science news
- ↑ «Daughters need fathers, too». Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին. Վերցված է 2013-05-26-ին.
- ↑ Sutherland, Stuart. The International Dictionary of Psychology. 2nd. ed. New York: Macmillan Press, 1996. 166. Print.
- ↑ American Psychological Association. APA Concise Dictionary of Psychology. Washington, D.C.: American Psychological Association, 2009. 189. Print.
- ↑ Santrock, John W. Children. 12th ed. New York: McGraw-Hill, 2013. 218. Print.
- ↑ Santrock, John W. Children. 12th ed. New York: McGraw-Hill, 2013. 225. Print.
- ↑ Robin Skynner/John Cleese, Families and how to survive them (1994) p. 196-9
- ↑ Skynner, p. 21-2, p. 199-201 and p. 244-6
- ↑ Winnicott, p. 116-7
- ↑ D. W. Winnicott, The Child, the Family, and the Outside World (1973) p. 115-6
- ↑ L. L. Dunlap, What All Children Need (2004) p. 79
- ↑ McLanahan, Sara; Tach, Laura; Schneider, Daniel (2013-07-30). «The Causal Effects of Father Absence». Annual Review of Sociology (անգլերեն). 39 (1): 399–427. doi:10.1146/annurev-soc-071312-145704. ISSN 0360-0572. PMC 3904543. PMID 24489431.
- ↑ McLanahan, Sara; Tach, Laura; Schneider, Daniel (2013-07-30). «The Causal Effects of Father Absence». Annual Review of Sociology (անգլերեն). 39 (1): 399–427. doi:10.1146/annurev-soc-071312-145704. ISSN 0360-0572. PMC 3904543. PMID 24489431.
- ↑ Jones, Kim A. (2007-03-29). «Assessing the Impact of Father-Absence from a Psychoanalytic Perspective». Psychoanalytic Social Work (անգլերեն). 14 (1): 43–58. doi:10.1300/J032v14n01_03. ISSN 1522-8878.
- ↑ Antonia Fraser, Perilous Question (London 2013) p. 130 and p. 175-6
- ↑ Lana A. Whited, The Ivory Tower and Harry Potter (2004) p. 110-2
- ↑ Quoted in V. Glendinning, Leonard Woolf (2006) p. 289