Jump to content

Հորմուզի նեղուցի ճգնաժամ (2026)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2026 թվականի Հորմուզի նեղուցի ճգնաժամը շարունակվող աշխարհաքաղաքական և տնտեսական խաթարում է, որը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի՝ համաշխարհային էներգետիկ առևտրի համար կենսական նշանակություն ունեցող ծովային անցակետի շուրջ։ Ճգնաժամը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ ռազմական հարվածներից հետո, որոնք ներառել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքի և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ, մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տարածել է նախազգուշացումներ՝ արգելելով նավերի անցումը նեղուցով, ինչը հանգեցրել է նավագնացության փաստացի դադարեցմանը։

Նախազգուշացումները և նավերի դեմ հետագա հարձակումները հանգեցրել են ծովային տարանցման կտրուկ անկման. լցանավերի երթևեկությունը սկզբում նվազել է մոտավորապես 70%-ով, և ավելի քան 150 նավ խարիսխ է նետել նեղուցից դուրս՝ ռիսկերից խուսափելու նպատակով[1][2], իսկ շուտով երթևեկությունը հասել է գրեթե զրոյական մակարդակի։ Այս խափանումն ազդել է նավթի համաշխարհային օրական մատակարարման մոտ 20%-ի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) զգալի ծավալների վրա՝ դրդելով բեռնափոխադրող խոշոր ընկերություններին դադարեցնել գործունեությունը տվյալ տարածքում[3][4]: Նավթի և գազի գները կտրուկ աճել են. «Brent» տեսակի հում նավթի արժեքը բարձրացել է մինչև 13%-ով՝ հասնելով 82 ԱՄՆ դոլարի մեկ բարելի դիմաց, ինչը տեղի է ունեցել մատակարարումների երկարատև պակասորդի մտավախությունների ֆոնին, որը կարող է գները հասցնել մինչև 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց[2][5][6]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև լարվածությունը 2026 թվականին ընդառաջ սրվել է, ինչը բխել է Ժնևում ձախողված միջուկային բանակցություններից և 2025 թվականին տեղի ունեցած նախորդող 12-օրյա օդային հակամարտությունից[7]: Ի պատասխան սպառնալիքների՝ Իրանն ազդարարել է Հորմուզի նեղուցում հնարավոր խափանումների մասին՝ ներառյալ ամսվա սկզբին որպես նախազգուշացում նեղուցի ժամանակավոր մասնակի փակումը[7]: Նեղուցն իր ամենանեղ հատվածում ունի 21 մղոն (34 կմ) լայնություն՝ ձևավորելով ծովային անցուղի Իրանի և Օմանի միջև։ Նրա երկու միակողմանի ծովային ուղիներն ապահովում են օրական շուրջ 20 միլիոն բարել նավթի տարանցումը, ինչը կազմում է ծովային ճանապարհով իրականացվող նավթի համաշխարհային առևտրի մոտ 20%-ը, հիմնականում այնպիսի արտադրողներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Քաթարը[8][1]։ 2024 թվականին նեղուցով հում նավթի և կոնդենսատների բեռնափոխադրումների մոտ 84%-ն ուղղվել է դեպի ասիական շուկաներ[4]:

Փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանը նորմալ ցուցանիշի համեմատ 3 անգամ ավելացրել է նավթի արտահանումը և կրճատել նավթի պաշարները՝ խափանումների ռիսկը նվազեցնելու նպատակով, իսկ Սաուդյան Արաբիան ձեռնարկել է համանման քայլեր[9]:

Հարվածներին նախորդող օրերին նեղուցով անցնող նավերի համար պատերազմական ռիսկի ապահովագրավճարներն աճել են՝ յուրաքանչյուր տարանցման համար նավի ապահովագրական արժեքի 0,125%-ից հասնելով 0,2%-ից մինչև 0,4%-ի։ Շատ խոշոր նավթատարների դեպքում սա կազմում է քառորդ միլիոն դոլարի աճ[10][11]։

Իրավիճակի սրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2026 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «Էպիկական ցասում» (Epic Fury) գործողության շրջանակներում համակարգված ավիահարվածներ են իրականացրել Իրանի դեմ՝ թիրախավորելով ռազմական հաստատությունները, միջուկային կայանները և ղեկավարությանը, ինչը հանգեցրել է Ալի Խամենեիի մահվանը[6][11]։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային տեղատարափով հարվածել է Իսրայելի քաղաքներին և Պարսից ծոցում (այդ թվում՝ ԱՄԷ-ում, Քաթարում և Բահրեյնում) տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին, ինչը մարդկային զոհերի և ենթակառուցվածքների վնասների պատճառ է դարձել[12][13]։ Հակամարտությունը տարածվել է նաև Լիբանան, որտեղ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն էլ հրահրել է Իսրայելի պատասխան հարվածները[14]։

Նեղուցի փակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվածներից ժամեր անց ԻՀՊԿ-ն ԳԲՀ (VHF) ռադիոկապի միջոցով նախազգուշացումներ է փոխանցել նեղուցում գտնվող նավերին՝ հայտարարելով, որ ոչ մի նավի թույլ չի տրվելու անցնել[4][2][15]; Թեև փակումը իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, քանի որ Իրանը պաշտոնապես շրջափակում չի հայտարարել, ռազմական և արդյունաբերական աղբյուրները նշում են, որ անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել, և մի շարք նավեր մնացել են նավահանգիստներում կամ հետ են վերադարձել[16]: Սպառնալիքները հանգեցրել են մասնակի փակման, ընդ որում, նավերի հետագծման տվյալները նախ ցույց են տվել երթևեկության 70% նվազում[1]:

2026 թվականի մարտի 2-ին ԻՀՊԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան պաշտոնապես հաստատել է, որ նեղուցը փակվել է՝ հետագայում սպառնալով նեղուցով անցնող ցանկացած նավի[17]:

Մարտի 2-ի կեսգիշերից անմիջապես հետո նեղուցում ոչ մի լցանավ ավտոմատ նույնականացման համակարգի ազդանշաններ չի հեռարձակել՝ վկայելով ցածր երթևեկության կամ դրա բացակայության մասին[10][18]։[19], սակայն դա հիմնված է եղել անարժանահավատ տվյալների և արբանյակային նավագնացության սարքերի վրա: Մարտի 5-ի համար պաշտպանության և փոխհատուցման ապահովագրությունը չեղարկվել է, ինչի հետևանքով նեղուցից օգտվելու տնտեսական ռիսկը նավատերերի համար չափազանց մեծ է դարձել։ Նեղուցը հայտարարվել է բարձր ռիսկային գոտի՝ անձնակազմի անդամների համար ապահովելով հավելավճար և աշխատանքից հրաժարվելու իրավունք։ Նեղուցը տեխնիկապես բաց է մնացել, սակայն փաստացի փակ է եղել[19]: Մարտի 4-ին ԻՀՊԿ-ն պնդել է նեղուցի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին[20]:

Փետրվարի 28-ի ուշ երեկոյան ելքային երթևեկությունը ծանրաբեռնված է եղել, մինչդեռ մուտքային երթևեկությունը՝ նոսր[21]:

Նեղուցի մոտակայքում առնվազն երեք լցանավ հարվածի է ենթարկվել, այդ թվում՝ մեկը Օմանի ափերի մոտ, որը հրկիզվել է[22][5]։ Առնվազն 17 նավթատար շարունակել են երթևեկել նեղուցով[23]: Մարտի 1-ին և 2-ին նեղուցում ոչ մի նավ չի հայտնվել[19]

Բեռնարկղային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերությունները, ներառյալ Maersk-ը և Hapag-Lloyd-ը, դադարեցրել են տարանցումները նեղուցով և հարակից երթուղիներով, ինչպիսին է Կարմիր ծովը[24][25], քանի որ հութիների կողմից վերահսկվող Եմենը 2026 թվականի փետրվարի 28-ին հայտարարել է, որ նրանք վերսկսելու են իրենց հարձակումները Իսրայելի և Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի վրա[26]: Սա ստիպել է Սուեզի ջրանցքով երթևեկությունը վերահղել Աֆրիկայի Բարեհուսո հրվանդանի շուրջը, ինչը շաբաթներ է ավելացրել տարանցման ժամանակին և մեծացրել է ծախսերը։ Ճգնաժամը խաթարել է էներգակիրների համաշխարհային մատակարարումները և արգելափակել է լցանավերը Պարսից ծոցում[27]:

Նավթի գները կտրուկ աճել են, ընդ որում, սկզբնական շրջանում «Brent» տեսակի հում նավթի արժեքը բարձրացել է 10-13%-ով, իսկ վերլուծաբանները կանխատեսել են գների հնարավոր աճ մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց կամ ավելի, եթե խափանումները պահպանվեն[28][5][29]: Բնական գազի գները նույնպես կտրուկ աճել են Եվրոպայում[30]: ՕՊԵԿ+-ը խոստացել է արդյունահանումն ավելացնել օրական 206,000 բարելով՝ պակասորդը մեղմելու նպատակով[5]: Խափանումները գնաճի և տնտեսական անկման մտահոգություններ են առաջացրել նավթ ներկրող երկրներում[31]:

Այնպիսի հաստատությունների վերլուծաբաններ, ինչպիսիք են Barclays-ը և Goldman Sachs-ը, ընդգծել են նավթի կայուն բարձր գների ռիսկերը, եթե նեղուցի սահմանափակումները պահպանվեն ավելի երկար ժամանակահատվածում[11][6]:

Զբոսանավերը կրճատել են գործունեությունը Պարսից ծոցում և դադարել են օգտվել նեղուցից[32]:

Մարտի 3-ին Bloomberg-ը հաղորդել է, որ Իրաքը սկսել է դադարեցնել գործառնությունները Ռումայլա նավթահանքում՝ պահեստավորման տարածքի պակասի պատճառով, քանի որ լցանավերը չեն կարողացել դուրս գալ նեղուցից[33]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «After Iran Attacks, Ship Traffic Plummets in Strait of Hormuz». The New York Times. 2026 թ․ փետրվարի 28. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Oil prices rise as Iran war threatens shipping through strait of Hormuz». The Guardian. 2026 թ․ մարտի 2. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  3. «Oil and gas majors and traders suspend shipments via Hormuz, sources say». Reuters. 2026 թ․ փետրվարի 28. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «How US-Israel attacks on Iran threaten the Strait of Hormuz, oil markets». Al Jazeera. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Oil jumps 10% on Iran conflict and could spike to $100 a barrel, analysts say». Reuters. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Oil surges and stock futures sink after war in Iran disrupts crude supply». CNN. 2026 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  7. 7,0 7,1 «Iran-US tensions: What would blocking Strait of Hormuz mean for oil, LNG?». Al Jazeera. 2026 թ․ փետրվարի 22. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  8. «What is the strait of Hormuz and why is it crucial for oil supplies?». The Guardian. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  9. Paraskova, Tsvetana (2026 թ․ փետրվարի 26). «Iran Rushes to Ship Oil Ahead of Possible U.S. Strike». OilPrice.com (անգլերեն).
  10. 10,0 10,1 «AIS Ship Tracking in the Strait of Hormuz: Inside the Crisis Shutting Down Global Oil». Worldwide AIS Network (անգլերեն). 2026 թ․ փետրվարի 28.
  11. 11,0 11,1 11,2 «Crude oil on edge as Middle East conflict deepens, will crude prices surge toward $100 per barrel?». The Times of India. 2026 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  12. «After Iran's salvo hit their skylines, will Gulf states enter the war?». Al Jazeera. 2026 թ․ մարտի 2. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  13. «US-Israel war on Iran live updates: conflict spreads to Lebanon as IDF strikes Hezbollah after attack on Israel». The Guardian. 2026 թ․ մարտի 2. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  14. «Live Updates: Israel Strikes Hezbollah in Lebanon as War With Iran Escalates». The New York Times. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  15. «Iran's revolutionary guards tell ships passage through Strait of Hormuz 'not allowed', EU naval mission official says». Reuters. 2026 թ․ փետրվարի 28. Վերցված է 2026 թ․ փետրվարի 28-ին.
  16. «Iran closes Strait of Hormuz after US-Israel strikes, reports say». The Independent (անգլերեն). 2026 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  17. «Iran threatens to set ships on fire if they enter Strait of Hormuz». Global News. 2026 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  18. «Iran Tries to Intimidate Shipping With Attacks in the Strait of Hormuz». The Maritime Executive (անգլերեն). euronews. 2026 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Tanker Traffic in Hormuz Drops to Zero as P&I Clubs Pull War Risk Cover». The Maritime Executive (անգլերեն). 2026 թ․ մարտի 2. «The Strait is technically open, but commercial tanker passage has effectively ceased»
  20. AFP (2026-03-04). «Iran's IRGC say they have 'complete control' over Strait of Hormuz». The Times of Israel (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-7909. Վերցված է 2026-03-04-ին.
  21. «Iranian Naval Response to "Operation Epic Fury" Unclear». The Maritime Executive (անգլերեն). 2026 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  22. «Black smoke pours from oil tanker near Strait of Hormuz». Al Jazeera. 2026 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  23. «Oil Tankers Avoiding Vital Hormuz Strait After U.S. Bombs Iran | SupplyChainBrain». www.supplychainbrain.com (անգլերեն). 2026 թ․ փետրվարի 28.
  24. «Maersk to Halt Some Red Sea Shipping in Sign of War's Disruption to Global Supply Chain». The New York Times. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  25. «Japan shippers halt Hormuz operations after US, Israel strikes on Iran». Reuters. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  26. «Boycotts and arrests: Houthi rebels focus inward after halting attacks on Israel». Associated Press. The Times of Israel. 2026 թ․ փետրվարի 28. Վերցված է 2026 թ․ մարտի 1-ին.
  27. «The Whole World Is Watching This Critical Energy Chokepoint As Iran Conflict Enters More Dangerous Phase». Real News Hub. 2026 թ․ մարտի 2. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  28. «Oil price expected to surge after Iran strikes and strait of Hormuz closure». The Guardian. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  29. «Oil Prices Climb After Iran Attack, Pointing to Economic Risks». The New York Times. 2026 թ․ մարտի 1. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  30. «European gas prices surge by up to 45% as Qatar stops LNG production» (անգլերեն). euronews. 2026 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  31. «Iran war throws oil market into biggest crisis in decades». Reuters. 2026 թ․ փետրվարի 28. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  32. «Cruise Lines Navigate Gulf Conflict Amidst Continued Iranian Strikes». The Maritime Executive (անգլերեն). 2026 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  33. El Wardany, Salma; Smith, Grant (2026 թ․ մարտի 3). «Iraq Starts Shutting Oil Output at Rumaila as Storage Fills Up». Bloomberg.