Հորթենզիա Ֆյուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորթենզիա Ֆյուսի
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1954(1954-03-25) (70 տարեկան)
ԾննդավայրԳրաց, Շտիրիա
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Honour in Gold for Services to the Republic of Austria
 Hortensia Fussy Վիքիպահեստում

Հորթենզիա Ֆյուսի (գերմ.՝ Hortensia Fussy, մարտի 25, 1954(1954-03-25), Գրաց, Շտիրիա, կեղծանունը` Հորթենզիա), ավստրիացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորթենզիա Կարիատիդ, 1977

1970-1972 թվականներին Հորթենզիան Ժոզեֆ Փիլհոֆերի մոտ քանդակագործություն է ուսումնասիրել Գրացի Կիրառական արվեստի դպրոցում, իսկ 1972-1975 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրից Վոտրուբայի մոտ։ 1975 թվականից աշխատել է որպես ազատ արվեստագետ։ Քանդակագործությանը զուգահեռ Հորթենզիան իր դեպի Եվրոպա ու Աֆրիկա կատարած ուղևորությունների ընթացքում ստեղծել է կտավների ու ջրանկարների շարքեր, այդ թվում` Իսպանիայի (1893-1985), Պորտուգալիայի (1997), Եգիպտոսի (2000), Սիցիլիայի (2002) բնապատկերների շարքեր։ 2003-2012 թվականներին նա ղեկավարել է «Հորթենզիա նկարչության դպրոցը» Շտիրիա նահանգի արևմտյան մասում։

Հորթենզիա. Hommage à Courbet, 1988–95

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի քանդակագործ և նկարիչ Հորթենզիայի աշխատանքի հիմնական կենտրոնը մարդն է։ «Հորթենզիա Ֆյուսին շարունակում է զարգացնել տեսողական արվեստը Ավստրիայում, որը սկսվել է Գուստավ Կլիմտի ու Էգոն Շիելեի հետ, շարունակվել այնպիսի արվեստագետների կողմից, ինչպիսիք են նկարիչ Հերբերթ Բոեքլն ու քանդակագործ Ժոզեֆ Փիլհոֆերը։ Հորթենզիայի վրա մեծագույն ազդեցությունն է ունեցել ավստրիացի քանդակագործ Ֆրից Վոտրուբան»[1]։ Առաջին շրջանում Հորթենզիան շեշտը դրել է երկրորդից երրորդ տարածության անցման վրա։ «Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի, Ֆրանցիսկո Գոյայի, Ալբրեխտ Դյուրերի կամ Յան Վերմեերի նկարներից քանդակներ ստեղծելով նա անցնում էր «մասնագիտացման» ճանապարհով վաղ 1980-ականներին»[2]։ Այս ժամանակահատվածում ստեղծված աշխատանքներից են «Գոյայի կերպար» (1980), "Դյուրերի կերպար" (1981), "Hommage a Courbet" (1988–95) քանդակները։ «Ձև» և «կերպար» տերմինները սահմանում են Հորթենզիայի գեղագիտական կոնցեպտը։ «Իմ քանդակները պետք է երկրային լինեն, կենտրոնացված, զգայուն ու չափված», ասել է Հորթենզիան[3] : 2002 թվականից սկսած Հորթենզիան կազմակերպել է «Ձև և կերպար» վերնագրով մի շարք ցուցահանդեսներ (Սլովակիա, Բրատիսլավա (2003), ԱՄՆ, Վաշինգտոն (2004), Ռուսաստան, Մոսկվա (2008), Շտիրիա նահանգ, Դոթչլանդսբերգ ամրոց (2009-2010))։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987. Theodor-Körner մրցանակ
  • 1999. Liesl Bareuther մրցանակ
Հորթենզիա. Նախագահ Ռուդոլֆ Սալինջերի հուշարձանը, 1996

Մշտական ցուցադրվող աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Denkmal Präsident Rudolf Sallinger, Ռուդոլֆ Սալինջեր հրապարակ, Վիենա
  • Karyatide, Burg Deutschlandsberg
  • Figur nach Goya, Sammlung Vienna ապահովագրական ընկերույթուն, Վիենա
  • Hommage a Courbet –Harrach Palace, Վիենա

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984. Galerie Würthle, Վիենա, Ավստրիա
  • 1990. Galerie Norbert Blaeser, Դյուսելդորֆ, Գերմանիա
  • 1997. Սարաևոյի ձմեռային փառատոն, Բոսնիա և Հերցեգովինա
  • 1998. Forum Lagos 1998, Պորտուգալիա
  • 1998. Kulturhaus, Գրաց, Ավստրիա
  • 2001. Կահիրեի օպերայի պատկերասրահ, Եգիպտոս
  • 2004. Ավստրիայի դեսպանատուն, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 2008. Արվեստագետների կենտրոնական տուն, Մոսկվա, Ռուսաստան[4][5]
  • 2009–2010. Արխեո Նորիկո թանգարան, Ավստրիա
  • 2011. Գրացի համալսարան, Ավստրիա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dr. Robert Gerschner, "Shape and Figure", 2008.
  2. Ass-Prof. Dr. Hans-Walter Ruckenbauer, from "Static, Rhythm and Proportion", 2011.
  3. Hortensia. Quote from "Shape and Figure", 2008
  4. Hortensia Fussy: Shape and Figure from 3 October 2008, Moscow, Central House of Artists.
  5. Hortensia Fussy: Shape and Figure: Pictures from the Exhibition Opening in Moscow.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորթենզիա Ֆյուսի» հոդվածին։