Հորացիոս Գրիսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորացիոս Գրիսլի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1918(1918-12-25)
ԾննդավայրԻբսթոք, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 4, 2010(2010-02-04) (91 տարեկան)
Մահվան վայրԱլֆաս դել Պի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ և զինվոր
Պատկեր:Himmler inspects POW camp.jpg
Լուսանկարում պատկերված են ՍՍ-ի հրամանատար Հայնրիխ Հիմլերը և ռազմագերի Հորացիոս Գրիսլին։ Լուսանկարը հավանաբար արվել է Մինսկում 1941 թվականի կեսերին

Հորացիոս Գրիսլի (անգլ.՝ Joseph Horace «Jim» Greasley; դեկտեմբերի 25, 1918(1918-12-25), Իբսթոք, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 4, 2010(2010-02-04), Ալֆաս դել Պի), անգլիացի ռազմագերի։ Հայտնի է դարձել նրանով, որ շուրջ 200 անգամ փախել է գերիների ճամբարից՝ ամեն անգամ ետ վերադառնալով այնտեղ[1]։ Բացի այդ, Երրորդ Ռայխի արխիվից հայտնաբերվել է լուսանկար, որտեղ Գրիսլին կանգնած է ՍՍ-ի հրամանատար Հայնրիխ Հիմլերի դիմաց։ Հորացիոսի փախուստի պատճառը եղել է նրա գաղտնի սիրային կապը ճամբարի թարգմանչուհի Ռոզա Ռաուբախի հետ, ով տեղաբնակ է եղել։ Նա ամեն անգամ հետ է վերադարձել ճամբար՝ գնալու տեղ չունենալու պատճառով։ Բացի այդ ճամբարը բոլոր կողմերից շրջափակված է եղել նացիստական ուժերով։ Բանտարկյալները գիտեին նաև, թե ինչ է սպասվում իրենց, եթե փորձեն փախչել այլ երկրներ[2]։

Ազատ արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիսլին գերության մեջ է եղել շուրջ հինգ տարի։ Խորհրդային զորքերը նրան Մեծ Բրիտանիա են ուղարկել՝ ամերիկյան ռազմաբազայի միջոցով։

Կյանքը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզան մահացել է ծննդաբերության ժամանակ՝ նորածին որդու՝ Յակուբի հետ միասին[2]։ Հորացիոսը ծնողների հաշվին բացել է վարսավիրանոց։ Առաջին կնոջից Հորացիոսը ունեցել է երկու երեխա՝ Սթիվեն և Լեսլի։ Իր երկրորդ կնոջ Բրենդայի հետ ամուսնացել է 1975 թվականին և տեղափոխվել Իսպանիա, որտեղ ապրել է մինչև 91 տարեկան։

«Դեռ կա՞ն թռչուններ, որոնք երգում են դժոխքում» (ինքնակենսագրություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի գարնանը գրականագետ Քեն Սքոթը գրի է առել Հորացիոս Գրիսլիի հիշողությունները երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այդ ժամանակ Հորացիոսը եղել է 89 տարեկան։ Սքոթը հայտարարել է, որ ինքը միայն գրի է առել այն ամենը, ինչը իրեն պատմել է Հորացիոսը, ոչինչ չի ավելացրել[2]։ Գիրքը գրվել և տպագրվել է 2008 թվականի վերջին՝ «Libros International» հրատարակչության կողմից[2]։ Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է Հորացիոսը որոշել գնալ պատերազմ, նրա գերեվարությունը, կռիվը, կլինիկական մահը, ՍՍ-ի դաժանությունները, իր կյանքի միակ սեր Ռոզա Ռաուբախի ճակատագիրը, փախուստը, ինչպես նաև նրա վերադարձը հայրենի Անգլիա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Horace Greasley - Telegraph». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Greasley, Horace; Scott (2008). Do the Birds Still Sing in Hell?. Libros International. ISBN 978-1-905988-80-8. {{cite book}}: Unknown parameter |first±2= ignored (օգնություն); Unknown parameter |Ӟlanguage= ignored (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Greasley, Horace; Scott (2008). «Do the Birds Still Sing in Hell?». Libros International. ISBN 978-1-905988-80-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]