Հորատապայթեցման աշխատանքներ, զանգվածից պայթյունովապարն անջատելու և, միաժամանակ, այն ջարդելու ու տեղափոխելու արտադրական պրոցեսների ամբողջություն։ Հորատապայթեցման աշխատանքներ ընդգրկում են պայթուցիկ նյութեր (ՊՆ) տեղադրելու համար լիցքավորման խոռոչների (պայթանցքեր, հորատանցքեր, խցեր) պատրաստումը, պայթուցիկ նյութերի լցումը, դրանց խցումը և պայթյունի գրգռումը։
Հորատման հետևանքով առաջացած՝ մինչև 5 մ խորությամբ և մինչև 75 մմ տրամագծով գլանաձև բացվածքը կոչվում է պայթանցք։ Մեծ տրամագծերի դեպքում պայթանցքն անվանում են հորատանցք։ Որպես կանոն, պայթանցքը նախատեսված է պայթուցիկ նյութի լիցքի տեղավորման, խարսխային ամրա կապի տեղադրման, ջուրը կամ ցեմենտը դեպի ապարները շրջապատող զանգվածը մղելու համար և այլն։ Պայթանցքերի հորատման համար կիրառում են հորատող մուրճեր, էլեկտրագայլիկոններ և թեթև հորատող այլ մեքենաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 585)։