Հորաս Ուիլքինսոնի կամուրջ
Հորաս Ուիլքինսոնի կամուրջ անգլ.՝ Horace Wilkinson Bridge | |
|---|---|
Հորաս Ուիլքինսոնի կամուրջը՝ Միսիսիպիի արևելյան ափից | |
| Երկիր | |
| Տեղանք | Լուիզիանա |
| Նշանակություն | Ավտոմոբիլային |
| Տեսակ | Կամարավոր |
| Նյութ | պողպատ |
| Հատում է | Միսիսիպի գետ |
| Ճարտարապետ | Modjeski and Masters |
| Երկարություն | 1387 մ |
| Լայնություն | 24 մ |
| Երթևեկելի մասի բարձրությունը ջրից | 53 մ |
| Երթևեկելի գծերի քանակ | 6 |
| Շինարարության սկիզբ | 1963 |
| Բացման տարեթիվ | ապրիլի 10, 1968 |
![]() | |
![]() | |
Հորաս Ուիլքինսոնի կամուրջ (անգլ.՝ Horace Wilkinson Bridge), նաև հայտնի որպես Նոր կամուրջ (անգլ.՝ New Bridge), Բաթոն Ռուժ քաղաքը (Լուիզիանա նահանգ, Իստ Բատոն Ռուժ շրջան) Միսիսիպի գետի արևմտյան ափին տեղակայված Պորտ—Ալլեն քաղաքի հետ միացնող ավտոմոբիլային կամուրջ՝ Միսիսսպի գետի վրա[1]։ Այս կամրջով է անցնում I-10 միջնահանգային ավտոմագիստրալը[1][2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորաս Ուիլքինսոնի կամուրջը կառուցված է պողպատյա կոնստրուկցիաներով։ Կամրջի երկարությունը 1387 մ է, հիմնական սյունամեջը կազմում է 376.7 մ։ Կամրջի ընդհանուր երկարությունը՝ մատույցների հետ միասին, կազմում է 4313 մ [3]. Կամրջով անցնում է 6 երթևեկելի գիծ, որոնք նախատեսված են I-10 միջնահանգային ավտոմոբիլային համակարգի տեղաշարժի համար[1]: Կամրջի լայնությունը 24 մ է[4], կամրջի՝ ջրից ունեցած ստորին հատվածի հիմնական մասի բարձրությունը կազմում է 53 մ [4][5]։ Հենց դրա շնորհիվ էլ այն համարվում է Միսիսիպի գետով անցնող ամենաբարձր կամուրջներից մեկը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Լուիզիանա նահանգի ավտոճանապարհային դեպարտամենտը «Modjeski and Masters» ընկերությանը հանձնարարեց պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կապված են Բաթոն Ռուժ քաղաքում՝ Միսիսիպի գետի վրա, ավտոմոբիլային կամրջի կառուցման հետ։ Կամրջի ինֆրակառուցվածքների կառուցումն սկսվեց 1963 թվականի մարտի 21-ին, իսկ 1966 թվականի հունվարին մեկնարկեց կամրջի կոնստրուկցիաների կառուցումը։ Կամրջի կառուցումն ավարտվեց 1968 թվականին, պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1968 թվականի ապրիլի 10-ին[1]։ Կամրջի կառուցման ծախսը կազմեց 46 միլիոն ԱՄՆ դոլար, ևս 7,1 միլիոն դոլար ծախսվեց Լուիզիանայի մայրուղու արդիականացման նպատակով[6]։
1968 թվականին Լուիզիզանայի լեգիսլատուրայի ընդունած որոշման համաձայն՝ նոր կամուրջն անվանակոչվեց «Հորաս Ուիլքինսոնի կամուրջ» (անգլ.՝ Horace Wilkinson Bridge)[7]։ Կամուրջն անվանակոչվեց՝ ի պատիվ 3 լուիզիանացի քաղաքական գործիչների՝ «Հորաս Ուիլքինսոն» անունը կրող։ Այդ երեք անձինք ազգակիցներ էին՝ պապիկ, հայրիկ և թոռնիկ, որոնք, ընդհանուր առմամբ, 54 տարի աշխատել էին Լուիզիանայի լեգիսլատուրայում[2][7]։ Բաթոն Ռուժի և արվարձանների բնակիչները հաճախ կամուրջն անվանում են Հորաս Ուիլքինսոնի «Նոր կամուրջ», որպեսզի այն տարբերեն ավելի վեր տեղադրված «հին կամրջից», որը հայտնի էր նաև Հյուի Լոնգ կամուրջ անվամբ և շահագործման էր հանձնվել 1940 թվականին[2]։
Հորաս Ուիլքինսոնի կամրջով անցնող մեքենաների թիվն անշեղորեն ավելանում է․ եթե 1955 թվականին օրական դրանց միջին քանակությունը կազմում էր 79894, ապա 2013 թվականին արդեն կազմում էր 102350[6]։ Քանի որ ավտոմեքենաների թվի աճը հանգեցնում է խցանումների և ժամանակի կորստի, դիտարկվում է Բաթոն Ռուժի շրջանում 3-րդ կամրջի կառուցման հնարավորությունը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի վճարովի։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ իրականացվել է այն տեղանքների վերլուծությունը, որտեղ կարող էր տեղակայվել կամուրջը, և տեղադրվեցին 17 հնարավոր տարբերակներ[8]։ 2023 թվականի ավարտին տարբերակների թիվը կրճատվեց՝ հասցվելով 3-ի, և այդ երեքն էլ գտնվում են Իբերվիլի մուտքի մոտ՝ Հորաս Ուիլքինսոնի կամրջից ներքև։ Ենթադրվում է, որ ապագա կամրջի տեղակայման վերջնական որոշումը կընդունվի այս տարի[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «History Timeline: Horace Wilkinson Bridge» (HTML) (անգլերեն). Modjeski and Masters — www.modjeski.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Cynthia Campbell Insiders' Guide to Baton Rouge. — Guilford, Connecticut. — (Insiders' Guide Series). |издательство = Rowman & Littlefield |год = 2010 |том = |allpages = 176 |pages = 10 |isbn = 978-0762763368 |ref = }}
- ↑ «Horace Wilkinson Bridge» (HTML) (անգլերեն). Structurae — structurae.net. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Horace Wilkinson Bridge» (HTML) (անգլերեն). www.johnweeks.com. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Vessel Traffic Service. Lower Mississippi River. User Manual» (PDF) (անգլերեն). homeport.uscg.mil. 2013. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 6,0 6,1 Cole Williams (2016 թ․ հուլիսի 20). «100 years of Port Allen» (HTML) (անգլերեն). The West Side Journal — www.thewestsidejournal.com. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 Jeff Roedel. «It's not 'the new bridge' after all» (անգլերեն). www.225batonrouge.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Wesley Muller (2021 թ․ սեպտեմբերի 27). «17 Baton Rouge area sites considered for proposed Mississippi River bridge» (HTML) (անգլերեն). Louisiana Illuminator — lailluminator.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Shannon Heckt (2024 թ․ հունիսի 24). «DOTD hopes to have top location for new Mississippi River Bridge picked out by early 2025» (HTML) (անգլերեն). www.brproud.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 20-ին.


