Jump to content

Հորաս Գրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորաս Գրանտ
Horace Grant

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Հորաս Ջունիոր Գրանտ
Horace Junior Grant
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1965 (60 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 111 կգ
համալսարան Քլեմսոն
Դրաֆթի տարի 1987 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերա սկիզբ 1987 թվական
Կարիերա ավարտ 2004 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (1991-1993, 2001)
  • NBA բոլոր աստղերի խաղ (1994)
  • NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքական (1993-1996)
  • Atlantic Coast կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1987)
  • NCAA երկրորդ համաամերիկյան հավաքական (1987)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1165
  • Միավորներ՝ 12996 (11,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 9443 (8,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2575 (2,2 փ/խ)
  • Խլումներ՝ 1143 (1 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1136 (1 բ/խ)

Հորաս Ջունիոր Գրանտ (անգլ.՝ Horace Junior Grant, հուլիսի 4, 1965(1965-07-04)[1], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Սովորել է Քլեմսոնի համալսարանում։ 1987 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Չիկագո Բուլս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Օռլանդո Մեջիք», «Սիեթլ Սուպերսոնիքս» և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 17 մրցաշրջան։ Գրանտը «Բուլս» և «Լեյքերս» ակումբների կազմում չորս անգամ դարձել է NBA չեմպիոն։ Մեկ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1994)։ Չորս անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1993-19961987 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ, ինչպես նաև համարվել է Atlantic Coast կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1165 խաղ, որոնցում հավաքել է 12 996 միավոր (11,2 մ/խ), կատարել է 9443 անդրադարձ, 2575 փոխանցում, 1143 խլում և 1136 բլոկշոտ[2]։ Գրանտի տարբերակիչ գիծը համարվում էին նրա պաշտպանողական ակնոցները, որոնք նա կրում էր խաղի ժամանակ։ Նրա եղբայր Հարվի Գրանտը նույնպես հանդես է եկել NBA-ում։

NBA կարիերայի ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն

Ամենամյա մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1987 Չիկագո 81622.6.501.000.6265.51.1.6.77.7
1988 Չիկագո 797935.6.519.000.7048.62.11.1.812.0
1989 Չիկագո 808034.4.523.6997.92.81.21.113.4
1990† Չիկագո 787633.9.547.167.7118.42.31.2.912.8
1991† Չիկագո 818135.3.578.000.74110.02.71.21.614.2
1992† Չիկագո 777735.6.508.200.6199.52.61.21.213.2
1993 Չիկագո 706936.7.524.000.59611.03.41.11.215.1
1994 Օռլանդո 747436.4.567.000.6929.72.31.01.212.8
1995 Օռլանդո 636236.3.513.167.7349.22.71.01.213.4
1996 Օռլանդո 676737.3.515.167.7159.02.41.51.012.6
1997 Օռլանդո 767636.9.459.000.6788.12.31.11.012.1
1998 Օռլանդո 505033.2.434.000.6717.01.8.91.28.9
1999 Սիեթլ 767635.4.444.000.7217.82.5.7.88.1
2000† Լ. Ա. Լեյքերս 777731.0.462.000.7757.11.6.7.88.5
2001 Օռլանդո 767629.1.513.7216.31.4.8.68.0
2002 Օռլանդո 5117.0.5201.61.4.6.05.2
2003 Լ. Ա. Լեյքերս 551020.1.411.000.7224.21.3.4.44.1
Կարիերա 1165103733.2.509.063.6928.12.21.01.011.2
Բոլոր աստղեր 1017.0.2508.02.01.02.04.0
Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1988 Չիկագո 10029.9.568.000.6007.01.61.4.210.1
1989 Չիկագո 171736.8.518.8009.82.1.6.910.8
1990 Չիկագո 161638.5.509.000.6239.92.51.11.112.2
1991† Չիկագո 171739.2.583.7338.12.2.9.413.3
1992† Չիկագո 222238.9.541.000.6718.83.01.11.811.3
1993† Չիկագո 191934.3.546.6858.22.31.21.210.7
1994 Չիկագո 101039.3.5421.000.7387.42.61.01.816.2
1995 Օռլանդո 212141.4.540.000.76310.41.91.01.113.7
1996 Օռլանդո 9937.1.649.86710.41.4.8.715.0
1999 Օռլանդո 4432.0.367.6257.01.3.5.56.8
2000 Սիեթլ 5537.0.407.5006.22.01.61.04.8
2001† Լ. Ա. Լեյքերս 161626.4.385.7336.01.2.9.86.0
2002 Օռլանդո 4431.8.3641.0007.82.3.8.34.5
Կարիերա 17016036.3.530.125.7148.62.11.01.011.2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորաս Գրանտ» հոդվածին։