Հոտավետ ոլոռիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոտավետ ոլոռիկ

Հոտավետ ոլոռիկ, (անգլերեն Lathyrus odoratus), ընդավորների ընտանիքի միամյա խոտաբույս։ Վայրի վիճակում աճում է Հարավային Իտալիայում և Սիցիլիա կղզում։ Ցողունը բարակ է, թույլ, սողացող։ Տերևները զույգ փետրաձև են, վերջանում են բեղիկներով, որոնց միջոցով բույսը կպչում է հենարանին և բարձրանում մինչև 1, 5-ից մինչև 2 մետր։ Ծաղիկները խոշոր են, հոտավետ, վառ կարմիր, երկնագույն, մուգ կապույտ գույների։ Բազմացվում է սերմերով, ծաղկում է շատ առատ։ Որպես դեկորատիվ բույս վաղուց մշակվում և օգտագործվում է այգիների, պուրակների, պատշգամբների կանաչապատման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 584