Jump to content

Հոտավետ կենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոտավետ կենդանիներ, կենդանիներ, որոնք ունեն յուրահատուկ պաշտպանական մեխանիզմներ՝ ուժեղ, հաճախ տհաճ հոտեր տարածելու հատկություն և այն օգտագործելով որպես քիմիական զենք, տարիներով պաշտպանվել են գիշատիչների հարձակումներից[1][2]։

Ժանտաքիս

Ժանտաքիսները ծանրաշարժ կենդանիներ են, որոնց ճանկերը նախատեսված են փորելու, այլ ոչ թե պաշտպանության համար: Սա նշանակում է, որ նրանց միակ իրական պաշտպանական մեխանիզմը հոտարտադրությունն է։ Նախահարձակման ժամանակ այս կենդանիները նախապես փոփոլացնում են իրենց պոչի սևասպիտակ մորթին, ապա նոր միայն անձնում գիշատչին վնասելու հաջորդ քայլին։ Կենդանու հետանցքային գեղձերը արտադրում են յուղոտ հեղուկ, որը պարունակում է ծծումբ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ: Սրանք այն քիչ կենդանիներից են, որոնք կարող են հեղուկի հոսք ուղղել իրենց հետանցքային գեղձերից և այն նետել մինչև 15 ոտնաչափ (4.5 մետր) հեռավորության վրա: Կան Ժանտաքիսների 12 տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի այս ունակությունը։ Նրանք միաժամանակ արտադրում են մոտ չորս ճաշի գդալ հեղուկ: Երբ պաշարները սպառվում են, գեղձերին կարող է պահանջվել յոթից տասը օր՝ «զենքը» վերականգնելու համար։ Գրեթե բոլոր կենդանիները գիտեն, որ պետք է խուսափել սկունսներից։ Սակայն դա չի նշանակում, որ այս կենդանիները թշնամիներ չունեն։ Նրանցից մեկը մեծ եղջյուրավոր բու է։ Բվի այս տեսակը վատ զարգացած հոտառություն ունի, ուստի այն չի կարող զգալ որսի արձակած հոտը։ Այս պարագայում ժանտաքիսը գործնականում անպաշտպան է:

Շագանակագույն վահանակիր միջատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես այն հայտնաբերվել է Չինաստանում, Ճապոնիայում և Թայվանում, իսկ այսօր այն ապրում է ամենուրեք։ Միջատն իր անունը ստացել է այն տհաճ հոտի պատճառով, որն արձակում է իր որովայնից, երբ վտանգի տակ է։ Միջատի որոշ տեսակներ կարող են իրենց պաշտպանիչ միջոցները ցողել նույնիսկ մի քանի սանտիմետր հեռավորությունից։

Բազմաոտիկ

Հոդվածոտանիների խմբի ներկայացուցիչներ են։ Կարող են աճել մինչև 38 սմ։ Իրենց դանդաղ շարժումների պատճառով այս կենդանիները հեշտությամբ դառնում են գիշատիչների զոհ։ Դրա դեմ պայքարելու համար նրանք ունեն գեղձեր իրենց մարմիններում, որոնք պարունակում են շատ թունավոր և հոտավետ հեղուկ, որը նրանք քսում են իրենց մարմիններին՝ կանխելու համար, որ որևէ պոտենցիալ գիշատիչ սնվի իրենցով։ Որոշ տեսակներ կարող են հեղուկը նաև օդ ցողել։ Երբ կենդանին զգում է, որ վտանգի մեջ է, այն պարուրաձև գալարվում է՝ արտազատելով տհաճ հոտով հեղուկ, որը վախեցնում է իրեն որսացող բազմաթիվ կենդանիներին[3]։ Բազմաոտիկի մի տեսակ նույնիսկ արտազատում է ջրածնի ցիանիդ՝ խիստ թունավոր միացություն։ Մեկ կենդանու թույնը բավարար է մուկ սպանելու համար, իսկ հարյուր միջատի արտազատուկից մարդը կարող է մահանալ։

Բծավոր աքիսը շատ նման է Ժանտաքիսին։ Ապրում է սավաննաներում և Աֆրիկայի բաց տարածքներում՝ Սահարա անապատի շրջանում։ Այն պաշտպանվում է գիշատիչներից՝ արտանետելով տհաճ, հոտավետ հեղուկ։ Նրա զոհը կարող են դառնալ նաև խոշոր կաթնասունները[4]։

Անտառային հոպոպ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտառային հոպոպ

Հոպոպը փոքրիկ թռչուն է, որը ապրում է Աֆրիկայում՝ Սահարա անապատից հարավ: Ունեն գեղեցիկ փետուրներ, որոնք փայլում են կապույտի և կանաչի միջև: Նրանք սովորաբար ապրում են ծառերի փչակներում: Նրանք հիմնականում սնվում են միջատներով: Վտանգի հանդիպելիս անտառային հոպոպը պոչը ուղղում է թշնամու վրա և արձակում է դիմեթիլսուլֆիդից բաղկացած տհաճ հոտ, որը բուրում է փտած ձվի նման:

Մարմարե բզեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմարե բզեզ

Այս միջատը պատկանում է վահանային միջատների ընտանիքին և հանդիպում է Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և Թայվանում: Փոքրիկ միջատը հասնում է մոտ 17 միլիմետրի և ունի վահանի ձև: Նրա սննդակարգը բաղկացած է խնձորի, դեղձի, կանաչ լոբու և տանձի հյութերից: Միջատը որովայնի անցքերի միջով արձակում է ուժեղ հոտ՝ որպես պաշտպանական մեխանիզմ թռչունների և մողեսների դեմ: Հոտը պարունակում է տրանս-2-հեքսենալ կոչվող քիմիական նյութ, որը ալդեհիդների, ալկանների և էսթերների միացություն է: Այս տհաճ հոտով արտազատուկները կարող են բշտիկներ առաջացնել, երբ շփվեն մաշկի հետ։

Ռմբարկու բզեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռմբարկու բզեզ

Ռմբարկու բզեզներն արտազատում են երկու քիմիական նյութ՝ հիդրոքինոն և ջրածնի պերօքսիդ, որոնք օգտագործվում են մազերի ներկերի և կոսմետիկայի մեջ: Հարձակման կամ որսի ժամանակ այդ բզեզները խառնում են այս երկու քիմիական նյութերը՝ ստեղծելով կպչուն, չափազանց տհաճ հոտով լորձ: Արտազատած միացությունների բարձր ջերմաստիճանը՝ (100 աստիճան), պայամնավորված է նրանով, որ միջատի փորիկում միաժամանակ միախառնվում են մի քանի նյութեր, որոնց արդյունքում տեղի է ունենում քիմիական ռեակցիա։ Լուծույթը հասնելով եռման ջերմաստիճանի դուրս է ժայթքում կենդանու օրգանիզմից մեծ ուժով և ուժեղ ձայնով, որոնց թիվի կարող է անցնել հիսունը։ Թեև այս կենդանու ուժը այնքան մեծ չէ, որ կարողանա սպանել կամ սպառնալ իր որսին, այնուհանդերձ նրա մարմնից դուրս ժայթքած հեղուկը սարսափեցնում է թշնամիներին, երբ նրանք մոտենում են իրենց որսին։

Հոացին

Հոացինը արևադարձային թռչուն է, որը բնիկ է Ամազոն գետի և Օրինոկո դելտայի Հարավային Ամերիկայում: Չափսը հասնում է մոտ 66 սմ-ի, ունի մուգ կարմիր աչքեր, կապույտ երանգ, գլխի գագաթին՝ սրածայր կատար։ Թռչունն իր անունը ստացել է անսովոր գործող մարսողական համակարգի շնորհիվ: Այն աշխարհում միակ թռչունն է, որը սնվում է բացառապես տերևներով։ Օգտագործելով առաջնային աղիքներում տեղի ունեցող մանրէային խմորումը՝ բուսական նյութը քայքայելու համար, և իրենց կերած տերևներում առկա արոմատիկ միացությունները, խմորման գործընթացի հետ միասին, թռչունը արտադրում է գոմաղբի շատ տհաճ հոտով նյութ:Մարդիկ խուսափում են օգտագործել թռչնի միսը վատ հոտի ու տհաճ համի պատճառով։

Տամանդուա

Տամանդուան մրջնակերների ընտանիքի կաթնասուն է, որը հիմնականում հանդիպում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայը: Այս կենդանին հաճախ որսի է ենթարկվում քաղցած ընձառյուծների կողմից։ Ապրում է միայնակ կյանքով՝ սնվելով մրջյուններով, տերմիտներով և մեղուներով: Կենդանին առջևի սրածայր ճանկերն օգտագործում է մրջյունների բները փորելու և պաշտպանվելու համար: Երբ ճանկերը բավարար չեն, տամանդուան սովորաբար դիմում է իր վերջին և ամենամահացու զենքին։ Հարձակման ժամանակ Տամանդուա մրջնակերը պոչի տակ գտնվող հետանցքային գեղձից սարսափելի հոտ է արձակում, ինչը ստիպում է իր որսին հեռու մնալ: Հոտն այնքան ուժեղ է, որ կարող է տարածվել 50 մետր շառավղով:

Պարկամուկ՝օպոսում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջինյան օպոսում

Վտանգի դեպքում վիրջինյան օպոսումը մահ է ձևացնում և իր հետանցքից դուրս նետում տհաճ հոտով կանաչ հեղուկ՝ փորձելով համոզել գիշատիչներին, որ ինքը փչացած է և ամենևին ուտելի չէ։

Սովորական անգղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ անգղերը վտանգի տակ են, նրանք փսխում են ստամոքսում կուտակած թթու և մասամբ մարսված սնունդ։ Հաշվի առնելով, որ անգղերը լեշակեր կենդանիներ են, փսխումը կարող է շատ տհաճ հոտ ունենալ։

Աֆրիկյան կզաքիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փոքրիկ խելոք կենդանուն հաճախ շփոթվում է ժանտաքիսի հետ՝ իր յուրահատուկ սև ու սպիտակ շերտերի պատճառով։ Կզաքիսները տարածքային կենդանիներ են և օգտագործում են իրենց հետանցքային գեղձերը՝ տարածքը նշելու համար։ Նրանք նաև հոտը օգտագործում են որպես պաշտպանական մեխանիզմ, որը կարող է նույնիսկ առյուծին վախեցնել։ Նրանց անհավանական տհաճ հոտով հեղուկը կարող է ժամանակավորապես կուրացնել գիշատիչներին և այրոց առաջացնել լորձաթաղանթներում՝ հատկապես բերանում ու աչքերում[5]։

Թասմանիական դև առնետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թասմանիական դև առնետ

Թասմանիական դևն ունի սև մորթի, սուր հոտ, բարձր ճիչ, ինչպես նաև սուր հոտարտադրությունն և դաժանություն արտահայտող տեսք։ Առանձնանում է խիստ ընդգծված գարշահոտությամբ։ Այս ուժեղ հոտը, զուգորդված տհաճ ճիչերի հետ, առաջացրել է այդպիսի չարագուշակ անուն։ Չնայած իրենց ագրեսիվ տեսքին, նրանք ևս ունեն այլ կենդանիներից պաշտպանության կարիք։ Այլ կենդանիներից պաշտպանվելու համար թասմանիական դև առնետները արտազատում են չափազանց տհաճ հոտ ունեցող նյութեր, որոնք ուղեկցվում են բարձր ճիչերով: Դև առնետը կարող է ուտել դիակների գրեթե բոլոր մասերը, այդ թվում՝ ոսկորներ, շնորհիվ իր սուր ատամների և հզոր ծնոտների:

Պանգոլին

Պանգոլինը թեփուկավոր կաթնասուն է, որը սնվում է մրջյուններով և հիմնականում հանդիպում է Ասիայում և Աֆրիկայում[6]: Պանգոլինները իրենց մարմինը երկարացնում են մինչև 152 սմ (5 ոտնաչափ 11 դյույմ) երկարությամբ, պաշտպանված են կերատինային թեփուկներով: Նրանք ապրում են բներում կամ ծառերի փչակներում և սնվում են միայն գիշերը: Բացի անթափանց թեփուկներից, նրանք հոտը օգտագործում են նաև որպես պաշտպանական զենք: Նրանք իրենց հետանցքն օգտագործում են շատ տհաճ հոտով քիմիական նյութ արտազատելու համար։ Նրանք այս հոտը օգտագործում են նաև տարածքներ նշելիս:

Գարշահոտ մագլցող օձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարշահոտ մագլցող օձ

Գարշահոտ օձը սողուն է, որը հանդիպում է Հարավարևելյան Ասիայում: Հայտնի է, որ մարմնի երկարությունը հասնում է մինչև 2.5 մետրի։ Սնվում է միջատներով, թռչուններով, մկներով և իր ճանապարհին հանդիպող ամեն ինչով: Հետանցքային հատվածում օձն ունի մի շարք գեղձեր, որոնք շատ տհաճ հոտ են արձակում, վեր մագլցելիս կամ վտանգի հանդիպելիս:

Մշկացուլ

Արկտիկական բնիկ կենդանի է, որը հայտնի է իր խիտ մորթով և ուժեղ մարմնով։ Չափահաս արուները կարող են հասնել մինչև 1.6 մետր հասակի և կշռել մոտ 400 կիլոգրամ: Զուգավորման շրջանում, երբ տեստոստերոնի մակարդակը գագաթնակետին է հասնում, արուները մեզի միջոցով սուր հոտ են արձակում, որն օգտագործում են իրենց տարածքը նշելու և էգերին գրավելու համար: Այս ուժեղ հոտի համար պատասխանատու քիմիական նյութերն են բենզալդեհիդը, խոլեստերինը և հագեցած լակտոնները: Մշկացուլերի արտադրած «սուր հոտը» հակառակորդների մոտ սրտխառնոց է առաջացնում այն պահին, երբ նրանք հոտոտում են այն: Զուգավորման շրջանում արուները աչքերի մոտ գտնվող հատուկ գեղձերից արտազատում են տհաճ հոտով հեղուկ: Այն քսվում է նրանց մորթուն՝ ստեղծելով տհաճ հոտ, որը և գրավում է էգերին: Ամռանը մուշկ ցուլերը ապրում են խոնավ վայրերում, ինչպիսիք են գետահովիտները: Նրանց սննդակարգը ներառում է արկտիկական ուռենի, քարաքոսեր և ձյան տակ գտնվող մամուռներ: Երբ սնունդը առատ է, ցուլերը ուտում են ավելի հյութալի, սննդարար խոտաբույսեր[7]:

Ծովային նապաստակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային նապաստակ

Ծովային նապաստակները օգտագործում են իրենց մարմինների վրա գտնվող գեղձերի կողմից արտազատվող մանուշակագույն ջրային հետքերը՝ շրջակա միջավայրը անտեսանելի դարձնելու և թշնամու հոտառական նյարդերը կաթվածահար անելու համար: Թշնամու հետ բախվելիս այս տեսակը արտազատում է մանուշակագույն հեղուկ՝ թշնամուց փախչելու համար: Մեկ այլ թունային գեղձ գտնվում է արտաքին թաղանթի առջևում, որը արտազատում է կաթնագույն սպիտակ հեղուկ, որը թթվային է և ունի տհաճ հոտ:

Համրուկ

Համրուկները օժտված են իրենց մորթու մեջ ցիանոբակտերիաներ, սիմբիոտիկ ջրիմուռներ պահելու կարողությամբ։ Համրուկները լավ բնակատեղի են համարվում այլ օրգանիզմների համար և մեկ համրուկը կարող է բնակատեղի լինել ցեցերի, բզեզների, ուտիճների, սնկերի, թարթիչավորների և ջրիմուռների համար ինչը տալիս է կանաչավուն երանգ և թույլ հոտ։ Այս օրգանիզմները նրանց օգնում են քողարկվել ծառերի միջավայրում՝ միաժամանակ ապահովելով որոշակի քիմիական պաշտպանություն մաշկի համար։ Նրանք չունեն հատուկ գեղձեր, որոնք կարտադրեն պաշտպանական հոտ, սակայն, նրանք կարող են տհաճ հոտ ունենալ, բայց ոչ պաշտպանական նպատակով։ Այս հոտը գալիս է կենդանիների մարմնից և հաճելի չի նրանց մոտենալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]