Հովտաշուշաններ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովտաշուշաններ
Ստեղծման թնական1898
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերարծնապակի, ոսկի, ալմաստ, սուտակ, մարգարիտ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր
Բարձրություն15,1 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Հովտաշուշաններ» (ռուս.՝ Ландыши), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1898 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։

Այսօր «Հովտաշուշաններ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[3]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովտաշուշաններ» ոսկերչական ձուն պատրաստված է մոդեռն ոճով[4]։ Բուն ձուն պատրաստված է կիսաթափանցիկ վարդագույն էմալով՝ գիլյոշինային մակերևույթով[1]։ Գոտևորված է օղակաձև ադամանդակուռ շերտագծերով։ Ձուն տեղադրված է ոսկյա չորս ոտքերի վրա։ Ոտքերի վրա նույնպես ադամանդներ կան։ Ոսկերչական ձուն ամբողջովին պատված է կանաչ էմալով, ոսկով և մարգարիտներով պատրաստված հովտաշուշաններով[5]։ Այդ ծաղիկները Ալեքսանդրայի ամենասիրելի ծաղիկներ են եղել և խորհրդանշում են մաքրությունը, երիտասարդությունն ու անմեղությունը[6]։ Ծաղկաթերթիկներին ադամանդներ են տեղադրված, որոնք ցողի տեսք տալու համար են արվել։ Գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագի կրկնօրինակով, որի ամանածայրին տեղադրված է սուտակ։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովտաշուշաններ» ոսկերչական ձվի կողքին տեղադրված հատուկ մեծ մարգարիտը պտտելիս գագաթային մասից, որտեղ կայսերական ադամանդակուռ թագն է, դուրս է գալիս երեք մեդալիոն։ Ամենաբարձր մեդալիոնի վրա Նիկոլայ IIմանրանկարն է[7], իսկ մյուս երկուսը կայսեր ավագ դուստրերի՝ Օլգայի և Տատյանայի[5] նկարներ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել 1898 թվականի Զատկի տոնին[3]։ Ձվի գինն արժեցել է 6700 ռուբլի[8]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին[3]։ 1935-ից 1948 թվականներն ընկած ժամանակահատվածում «Հովտաշուշաններ» ոսկերչական ձուն պատկանել է Չարլզ Փարսոնսին[4], իսկ հետո կրկին հայտնվել Սնոումանի մոտ։ 1978 թվականին ձուն ձեռք է բերում Ֆորբսը։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տունը ձուն վաճառում է Վիկտոր Վեկսելբերգին։ Այսօր էլ այն պատկանում է Վեկսելբերգի ֆոնդին և մշտական ցուցադրության մեջ է Ֆաբերժեի թանգարանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  2. Российская Империя — Яйцо «Ландыши»
  3. 3,0 3,1 3,2 «Ландыши - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  5. 5,0 5,1 «Mieks Fabergé Eggs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  6. «Հովտաշուշաններ (Ֆաբերժեի_ձու)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  8. «Matt & Andrej Koymasky - Fabergé Lilies of the Valley Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]