Հովվամախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովվամախաղ
Հովվամախաղ սովորական
Հովվամախաղ սովորական:
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Հովվամախաղ
Լատիներեն անվանում
Capsella Medik., nom. cons. (1792)
Այլ անվանումներ

Ծտապաշար, ճնճղկահաց, եզան ճակտիկ,
ճնճղկաբլիթ,

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հովվամախաղ (լատ.՝ Capsella), ծտապաշար[1], ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ հովվամախաղ սովորական (C. bursa-pastoris

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում։ Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրանում է՝ 10-60 սմ։ Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ հովվամախաղ անվանումը)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է 25 տեսակ[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Ուտելի է և մեղրատու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сумочник — название по «Современному толковому словарю русского языка» под ред. Т. Ф. Ефремовой, присутствует также и в ЭСБЕ.
  2. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png