Հովսեփ Մելիք-Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Մելիք-Հայկազյան
Ծնվել էհուլիսի 10, 1888(1888-07-10)[1]
ԾննդավայրԱբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1] (50 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼյեժի համալսարան (1913)[1]
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրԱլավերդու պղնձաքիմիական կոմբինատ[1]

Հովսեփ Իսահակի Մելիք-Հայկազյան (հուլիսի 10, 1888(1888-07-10)[1], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 18, 1938(1938-07-18)[1]), հայ խորհրդային ինժեներ։

Ավարտել է Լիեժի (Բելգիա) համալսարանի լեռնային բաժինը (1913), միաժամանակ ուսումնասիրել է էլեկտրատեխնիկա։ Աշխատել է Բաքվում։ 1915 թվականին եկել է Հայաստան։ 1915-1928 թվականներին եղել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի պղնձահանքի, հանքավայրի և էլեկտրոլիզի բաժնի վարիչ։ 1925-1929-ը՝ կարգադրիչ տնօրեն։ 1930-1933 թվականներին աշխատել է Երևանի քաղշին տրեստում, 1933 թվականից՝ Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանի մոնտաժի և շահագործման գլխավոր ինժեներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388