Հովսեփ Աղթամարցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Աղթամարցի
Մահացել է1544
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ, նկարազարդող և մանրանկարիչ

Հովսեփ Աղթամարցի (ծննդյան թվականն անհայտ - 1544), հայ մշակութային և կրթական գործիչ, գրիչ, ծաղկող, բանաստեղծ։ Վարդապետ (1533Աղթամարի նկարչական դպրոցի հիմնադիր, ուսուցիչ։ Գրչության և մանրանկարչության արվեստն ուսանել է Արգելանի վանքում՝ Տեր Կարապետ Բերկրեցու մոտ։ Ապրել և գործել է Աղթամարի վանքում, նաև՝ Լիմում, որտեղ նկարազարդել ու ընդօրինակել է գրչագիր ավետարաններ, տոնացույց, շարակնոց, մաշտոց։ Հովսեփ Աղթամարցուն տաղեր են նվիրել Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիա Գնունեցին։ Վերջինիս Հովսեփ Աղթամարցուն աջակցել է Պղնձե քաղաքի պատմությունը կաֆաներով հարստացնելու գործում։ Հովսեփ Աղթամարցուց հայտնի են «Երկու վնաս կա ահագին» (Մատենադարան, ձեռագիր № 5837) ու «Խրատ գրքերը լաւ պահելուն» բանաստեղծությունները և «Գերի Ադամայ որդի» սկսվածքով կաֆան (Վիեննայի մատենադարան, ձեռագիր № 977, Մատենադարան, ձեռագիր № 5622, 6485, 10275)։ Հովսեփ Աղթամարցու՝ 1512 թվականին գրած երկու հիշատակարաններով Մ. Պոտուրյանը ճշտել է Գրիգորիս Աղթամարցու կաթողիկոս դառնալու տարեթիվը (1512)։ Հովսեփ Աղթամարցու աշակերտներից են Մարգարե Արճիշեցին ու Սարգիս գրիչը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն․, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, Վնն․, 1958։
  • Գրիգորիս Աղթամարցի, ուսումնասիրություն, քնն․ բնագրեր և ծանոթագրություններ Մ․ Ավդալբեգյանի, Երևան, 1963։
  • Սիմոնյան Հ․, Հայ միջնադարյան կաֆաներ, Երևան, 1975։
  • Կոստանյան Կ․, Նոր ժողովածու, հ․ 4, Վաղարշապատ, 1903։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png