Հայկ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Հ.ից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հովսեփյան
հունվարի 19, 1891(1891-01-19)[1] - սեպտեմբերի 10, 1937(1937-09-10) (46 տարեկան)
ԾննդավայրԲաշկադըքլար, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչում2-րդ կարգի բանակային կոմիսար[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[1] և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1]
ԿրթությունԼազարյան ճեմարան (1911)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան (հունվարի 19, 1891(1891-01-19)[1], Բաշկադըքլար, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1937(1937-09-10), Մոսկվա, ԽՍՀՄ) - 1937), ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-1920)։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, 1922 թվականին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-1927 թվականներին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927 թվականին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928 թվականին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-1937 թվականներին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 581